«Ինչպես հակամարտության սկզբում, այնպես էլ այսօր Ադրբեջանն իր վերաբերմունքը չի փոխել ԼՂՀ ժողովրդի նկատմամբ եւ հանդես է գալիս թշնամական վերաբերմունքով եւ ռազմատենչ հայտարարություններով»,- երեկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ հանդիպումից հետո ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ըստ նրա` ղարաբաղյան կողմը պաշտոնապես տեղեկացված չէ Մադրիդյան նորացված սկզբունքներին: Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, որի ընթացքում էլ մանրամասնորեն կներկայացվեն այդ սկզբունքները: Ըստ Ա. Ղուլյանի` հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղափոխվի ԵԱՀԿ ընդունած փաստաթղթերի տիրույթ: