Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ըստ ԱԺ Տեղեկատվության վարչության, քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները նշել են առկա կապերը խորացնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը: