քաղաքականություն

Քաղաքական ճգնաժամը շարունակվում է

13.03.2010

ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի երեկոյան հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որտեղ, ինչպես միշտ, ծավալուն անդրադարձ կա նաեւ Հայաստանի մասին: Հայաստանին վերաբերող հատվածի` մոտ 80 էջ կազմող փաստաթղթի գլխավոր նյութը այս անգամ էլ 2008թ. նախագահական ընտրություններն են, Մարտի 1-ը, 10 զոհերն ու իշխանությունների ողջ գործողությունները մինչեւ 2009-ի ավարտը: Զեկույցը ծայրից ծայր վերաբերում է մեր իշխանությունների …

կարդալ ավելին

Գործա՞րք է

13.03.2010

«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ խայտառակ պատկեր է արտացոլում եւ ներկայացնում միջազգային հանրությանը»,- երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա` զեկույցը ցույց է տալիս, որ այսօր բանտերում պահվող եւ արդեն ազատ արձակված քաղբանտարկյալների նկատմամբ անարդար դատավճիռներ են կայացվել: Ըստ նրա` զեկույցի միակ թերությունը դրա ուշացած լինելն …

կարդալ ավելին

«Արձանագրությունները զոհվելու են»

13.03.2010

«Քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ ճանապարհային քարտեզ չի ներկայացվել, եւ երկու երկրների նախագահները չեն հայտարարել, թե առաջընթաց է արձանագրվել Ղարաբաղի խնդրում, Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»,- երեկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 73-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարեց թուրք պատվիրակ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Սուաթ Քընքընօղլուն: Ըստ նրա` «ԱՄՆ-ը այդ ուղղությամբ աշխատում է, բայց թե …

կարդալ ավելին

Ընդունել է

13.03.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ս. Սարգսյանն ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել` խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Ս. Սարգսյանի խոսքով` «դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան` …

կարդալ ավելին

«Հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա»

13.03.2010

– Ինչո՞ւ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում: – Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր՝ մեր երկրների միջեւ հարաբերություններ հաստատել …

կարդալ ավելին

Բառեր, բառեր, բառեր

13.03.2010

– Լեւո՛ն, ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը թեեւ իշխանությունների կողմից չի ողջունվում, եւ ցեղասպանության հարցը դժվար մտնի Կոնգրեսի օրակարգ, սակայն Հայաստանում շարունակում են սրտատրոփ սպասել ապրիլի 24-ին` կարտաբերի՞ ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» եզրը, թե՞ դա այս անգամ էլ տեղի չի ունենա: – Հետաքրքիր է, ինչո՞ւ են Միացյալ Նահանգներն այդ թեման արծարծում հենց ապրիլի 24-ին, եթե …

կարդալ ավելին

Անցած ժամանակով

11.03.2010

«Իրականում 80-ականներին Ղարաբաղը տխուր վիճակում էր. իշխանություններն ուշադրություն չէին դարձնում Ղարաբաղին: Նույնիսկ հնարավոր չէր Ղարաբաղից կապվել, օրինակ, Երեւանի հետ: Ղարաբաղը չէին ֆինանսավորում»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նրա ղեկավարած հիմնադրամը զեկույց է հրապարակել «Պերեստրոյկայի» 25-ամյակի մասին, որտեղ խոսվում է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին, որոնց շարքում հիշատակվում է …

կարդալ ավելին

Օբաման եւ ոգու ուժը

11.03.2010

«The Christian Monitor» օրաթերթը նախօրեին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւին՝ նշելով, որ այն Բարաք Օբամային կոչ է անում իրերը կոչել իրենց անուններով։ «Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը, դա հեշտ չի լինի անել»,- նշել է հոդվածի հեղինակ Ջոն Հյուզը։ «Հայոց ցեղասպանության բանաձեւ. Նախագահ Օբաման եւ ոգու ուժի գինը» վերնագրված հոդվածում Հյուզը նշել է, որ …

կարդալ ավելին

Հակաքայլերի մասին

11.03.2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Անկարա կանչված՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը քննարկել են ԱՄՆ-ի դեմ իրականացվելիք հնարավոր հակաքայլերի ծրագիրը Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեպքում: Թուրքական «Star» օրաթերթը, վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, գրել է, որ հնարավոր հակաքայլերի ծրագրում ներառված են պաշտպանական ոլորտին, Իրանին եւ Աֆղանստանին առնչվող հարցեր: «Դավութօղլուն եւ Թանը քննարկել …

կարդալ ավելին

Հանդիպել է Շիրակին

11.03.2010

Տարօրինակ զուգադիպությամբ, թե փոխպայմանավորվածությամբ՝ այս օրերին Ֆրանսիայում էր գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեր տեղեկություններով` նա հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:

կարդալ ավելին

Հ1-ը եւ Ռադիոն կմիավորվեն

11.03.2010

Առաջիկայում Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն կմիավորվեն` դառնալով մեկ կառույց: Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը կնշանակվի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում, իսկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը` «Հայլուրի» տեղեկատվական կոորդինատորի աշխատանքին կտեղափոխվի: ՀՀ նախագահի մամլո խոսնակ կնշանակվի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Այս նշանակումների մասին, թերեւս, պաշտոնապես կհայտարարվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայից …

կարդալ ավելին

Նոր տենդենց

11.03.2010

«Իմ կարծիքով՝ ստեղծվել է բավականին յուրօրինակ վիճակ` Մինսկի խմբին զուգահեռ գործընթացներ սկսելու տենդենցներ, Մինսկի խմբի դերը թուլացնող գործընթացներ եմ տեսնում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին: «Դա են վկայում Իրանի ու Ղազախստանի առանձին-առանձին նախաձեռնությունները: Ինձ համար նույնիսկ տարօրինակ էր Ֆրանսիայի ու Ռուսաստանի համատեղ նախաձեռնությունը, որտեղ …

կարդալ ավելին

Առաջարկել է սառեցնել

11.03.2010

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը կդիտվի որպես զգացմունքային հակազդեցություն եւ ավելի կվնասի Թուրքիային»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը` ի պատասխան Անկարայում հնչող այն հայտարարությունների, թե ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հակազդելու համար անհրաժեշտ է խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները: Ըստ …

կարդալ ավելին

Ճգնաժամը հաղթահարված չէ

11.03.2010

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հերքեց շրջանառվող լուրերը, թե ՀԺԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ խոր տարաձայնություններ կան, ինչն էլ կարող է լուրջ հետեւանքների պատճառ դառնալ: Նրա հավաստմամբ` Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած «100 քայլ» ծրագիրը արտահայտում է նաեւ իրենց մոտեցումները, եւ եթե որոշ հարցերում կան տարբեր կարծիքներ, միեւնույն է` ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ որեւէ լուրջ տարաձայնություն գոյություն …

կարդալ ավելին

Դավիթ Հարությունյանը գրել է ժամանակացույցը

11.03.2010

Փետրվարի 2-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն հայտարարություն էին տարածել, որով ԱԺ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումներն իրականացնելու համար Ազգային ժողովից ժամանակացույց էին պահանջել: Հիշեցնենք, որ այդ առաջարկություններն ու բարեփոխումներն իրականացնելու մշտադիտարկման գործընթացը ԱԺ-ն անցած տարեվերջին վերապահեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Այս հանձնաժողովի նախագահ Դավիթ …

կարդալ ավելին

Տղամարդկության ժամանակը

11.03.2010

«Եվ Ադրբեջանում, եւ Հայաստանում հասկացել են, որ չլուծված հակամարտությունները թանկ են նստում, երբ խոսքը գնում է մարդկային տառապանքների մասին»,- «Trend News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: «Ես նախկինի պես լավատես եմ այս տարի հակամարտությունը լուծելու հնարավորության վերաբերյալ: Իմ ակնկալիքներն այդպիսին են, քանի որ Բաքվում եւ Երեւանում կա …

կարդալ ավելին

Հանդիպել են

11.03.2010

Երեկ Ելիսեյան պալատում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Ս. Սարգսյանի եւ Ն. Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008թ. նոյեմբերին: Պաշտոնական արարողությունից հետո նախագահները առանձնազրույց են ունեցել: Ս. Սարգսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման …

կարդալ ավելին

ԽՍՀՄ-ը վերածնվում է

11.03.2010

«Մինչ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մտածում է Կրեմլ վերադառնալու մասին, աստիճանաբար վերածնվում է Խորհրդային Միությունը: Դրա վառ ապացույցն է Պուտինի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է անվավեր համարել ռուբլին եւ Ղազախստանի ու Բելառուսի հետ ստեղծել միասնական արժույթ»,- երեկ այդ մասին գրել է բրիտանական «Times Online» պարբերականը` կանխատեսելով, որ ընդհանուր միասնական արժույթը Վլադիմիր …

կարդալ ավելին

Իրական վտանգ

11.03.2010

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է»,- «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: «Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո՛չ Բաքուն եւ ո՛չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, …

կարդալ ավելին

Քաղաքական հաշվեհարդար

11.03.2010

Լոս Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը տարածել է հաղորդագրություն, որում անդրադարձել է «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությանը: Հետեւելով դատաքննության ընթացքին` ընկերակցությունը արձանագրել է, որ վերաքննիչ դատավորների կողմից իրականացվել են ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի հիմնարար սկզբունքների միտումնավոր խախտումներ: Օրինակ` չի պահպանվել դատավարության կողմերի հավասարությունը, խոչընդոտվել է կողմերի միջեւ մրցակցության …

կարդալ ավելին