ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հեղինակել եւ գործընկերներին է ներկայացրել «Շքեղության հարկի» մասին օրինագիծը: Օրինագծի տրամաբանությունն այն է, որ հարուստները պետք է հարկ վճարեն այն բանի համար, որ իրենք լավ են ապրում: Եթե նրանք կարողանում են ճաշել շքեղ ռեստորաններում, թանկարժեք մեքենաներ վարել, ապրել շքեղ առանձնատներում, ուրեմն թող բարի լինեն դրա դիմաց հարկ վճարել: Հետաքրքիր մոտեցում է, …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) երեկ հրապարակել է 2008թ. մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը` Հայաստանի Կառավարության պատասխանի հետ միասին: Երկու փաստաթղթերն էլ հրապարակվել են Հայաստանի իշխանությունների առաջարկությամբ: «Այցի հիմնական նպատակն էր՝ ուսումնասիրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների հետ կապված ազատազրկված …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի փոխարեն Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը կայանալիք միջուկային անվտանգության հարցերով վեհաժողովին կարող է մասնակցել երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Անկարան առայժմ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, թեեւ նախօրոք Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել չեղյալ հայտարարել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ԱՄՆ, հայկական բանաձեւի ընդունումից հետո: Հիշեցնենք, որ այդ վեհաժողովին մասնակցելու հրավեր …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս անբարենպաստ իրավիճակի վերաբերյալ իսկական խուճապ են առաջացրել իշխանական շրջանակներում: Օսկանյանն ասել էր, որ ղարաբաղյան հարցում այսօր Հայաստանը հայտնվել է 1998թ. վիճակում, եւ ստեղծված իրավիճակը հաղթահարելու տարբերակներից մեկն էլ կարող է լինել իշխանափոխությունը: Հատկապես վերջին միտքը հարուցել է ՀՀԿ-ականների զայրույթը, որոնք իրար հերթ չտալով երեկ պատասխանել …
կարդալ ավելին«Հայ Ազգային կոնգրեսը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորն է: Բայց ՀՀ իշխանությունը պատրաստ է խոսել մեղավորների հետ հենց այսօր»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանությունները պատրա՞ստ են հետեւել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ՀՀ հարցերով համազեկուցող Ժորժ Կոլումբիեի առաջարկին եւ ընդդիմության հետ ընդլայնված բանակցություններ սկսել քաղբանտարկյալների ազատ …
կարդալ ավելինԲուլղարիայի պահպանողական «Կարգուկանոն, օրենք եւ արդարություն» կուսակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այդ մասին երեկ հաղորդել է բուլղարական «Նովինիտե» լրատվական գործակալությունը: Կուսակցությունը միաժամանակ պաշտոնական պատասխան է պահանջել Բուլղարիայի վարչապետից՝ Հայոց ցեղասպանության շուրջ կառավարության դիրքորոշման վերաբերյալ: «Մեր նպատակն է՝ փոխհամաձայնության գալ այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ Բուլղարիայի գնահատականի շուրջ` պաշտպանելով պատմական ճշմարտությունը, ինչպես …
կարդալ ավելին«Սերբերի հետ մեր հակամարտությունն ունի հազար տարվա պատմություն, իսկ հայերի հետ մեր խնդիրները` մեկ դարի: Եվ եթե մենք կարողացանք մեկ տարվա ընթացքում փոխել թուրք-սերբական հարաբերությունների բնույթը, մերձենալ նրանց հետ, ինչո՞ւ նույնը չանենք նաեւ Հայաստանի դեպքում»,- Բուլղարիա մեկնելիս ինքնաթիռում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Վեց ամսվա ընթացքում 11 անգամ հանդիպել եմ իմ սերբ գործընկերոջ …
կարդալ ավելինԵրեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Թուրքիայի հետ կապված վերջին զարգացումներին: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք կրկին խոսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված հայկական բանաձեւի ապագայի մասին, Ա. Գյուլը պատասխանել է. «Մեկ անգամ արդեն խոսել ենք: Սրանից հետո այս թեմայի հետ կապված Օբամայի հետ խոսելու բան …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել է, թե ֆուտբոլային դիվանագիտությունը հաշիվ չունի, քանի որ «գնդակը չի կարող հաշիվ ունենալ, երբ բոլոր կողմերից գնդակին խփում են՝ հաշիվ չեն հարցնում»: Ավելին, ըստ նրա` այս գործընթացի արդյունքում Հայաստանը թշնամանալու է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, ինչի վառ ապացույցներից է այն, որ այսօր արդեն …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դրական է գնահատում փաստը, որ պաշտոնական Երեւանն ընդունել է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հայտարարել է, թե հայկական կողմը ընդունել է մադրիդյան սկզբունքները` որպես բանակցային գործընթացի հիմք, եւ կողմերը շարունակում են առաջարկներ ներկայացնել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: «Դա լավ հնարավորություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի …
կարդալ ավելին– Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում «փոխվել է հայկական կողմի բանակցային որակը, որովհետեւ բանակցություններում պետք է կարողանալ հիմնավորել այլընտրանքային դիրքորոշումները»: Ձեր կարծիքով, իսկապե՞ս որակ է փոխվել, Ադրբեջանն ավելի՞ շահեկան դիրքերում է հայտնվել: – Որակի մասին դատելուց ես ուզում եմ մեջբերել վերջին օրերին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, երբ կրկնում է …
կարդալ ավելին«Այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ եմ տալիս անհապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, թե ում հետ գործ ունենք, եւ պարզ է, թե նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես ազդակ հակահայկական գործողություններ սկսելու համար»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայից 100 հազար հայերին վտարելու մասին իր հայտարարությունների համար մեղադրում է թուրքական եւ միջազգային ԶԼՄ-ներին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ Էրդողանը հայտարարել է, թե ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներն իր խոսքերը ներկայացնելիս բաց են թողել «ապօրինի» արտահայտությունը` դրանով իսկ աղավաղելով իր հայտարարությունը եւ այն վերագրելով Թուրքիայում բնակվող բոլոր հայերին: «Իմ …
կարդալ ավելինԹուրքիան պատրաստվում է միջազգային դատարանում դատական հայց ներկայացնել աշխարհի 20 պետությունների դեմ, որոնք Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչել են: «Հյուրիեթի» փոխանցմամբ` այդ հարցը բարձրացրել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ Դենիզ Բյոլուքբաշը եւ Շյուքրու Էլեքդաղը: Սակայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների դեմ դատ բացելու վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Իսկ կառավարությունից, ըստ թերթի` առայժմ …
կարդալ ավելին«Եթե Օսկանյանը մոռացել է սեփական կենսագրության մանրամասները, հիշեցնեմ, որ իր կողմից հիշատակված տխրահռչակ Լիսաբոնի սամիթի նախապատրաստմանը մասնակցել է հենց ինքը: Եթե որեւէ մեկին ինքը Լիսաբոնի համար մեղադրում է, ապա առաջին հերթին թող իրեն մեղադրի»,- անդրադառնալով մի շարք ԶԼՄ-ներին տված ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, երեկ արձագանքել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Խոսելով …
կարդալ ավելին«Հայտարարությունները, թե մենք պատվով հաղթահարել ենք ճգնաժամը` ուղղակի սպանում են ինձ: Դա ինձ եւ ինձ նման մարդկանց հուշում է, որ այդ մարդիկ տնտեսության հետ որեւէ կապ չունեն»,- Panorama.am-ին ասել է ՀԱԿ Տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը: Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտնի հայտարարության վերաբերյալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արձագանքին, Վ. Խաչատրյանն ասել է. «Ծառուկյանը հնարավորություն ունի, …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմ հնարավոր է միայն այն պարագայում, եթե դա ցանկանա Թուրքիան: Երեկ այս մասին հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Նրա կարծիքով, այսօր առավել ակտուալ է ոչ թե խնդրի կարգավորումը, այլ պատերազմական գործողությունների բռնկումը: «Թուրքիան հնարավոր է ցանկանա պատերազմ, որպեսզի ցույց տա, թե տարածաշրջանում ով է վարում պարահանդեսը: Նա հույս ունի տեւական, ոչ …
կարդալ ավելինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհաբյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին խորհուրդ էր տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատասխանելու փոխարեն՝ հրաժարականի դիմում գրել, ինչին երեկ պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա խորհուրդ էր տվել Ն. Զոհրաբյանին` «չանցնել կոռեկտության եւ էթիկայի սահմանները եւ ոտքերը մեկնել իր վերմակի չափով», նաեւ ընդգծել էր, …
կարդալ ավելին«Ես անկեղծորեն ուրախ կլինեի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորման հարցում հասնեն խաղաղ եւ արդարամիտ լուծման»: Այս մասին «Թրենդին» տված հարցազրույցում ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը` հավելելով, թե ԱՊՀ անդամ բոլոր երկրներն էլ շահագրգռված են ԼՂՀ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Նա նշել է, թե ինչպես ԱՊՀ գործադիր կոմիտեն, այնպես էլ ԱՊՀ մյուս կառույցներն …
կարդալ ավելին«ԱՄՆ-ում հավատում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կրկին հույս է հայտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիբսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարեւոր գործընկերներից է, եւ շատ կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: …
կարդալ ավելին