Մեկնելու է Վաշինգտոն

20/03/2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի փոխարեն Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը կայանալիք միջուկային անվտանգության հարցերով վեհաժողովին կարող է մասնակցել երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Անկարան առայժմ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, թեեւ նախօրոք Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել չեղյալ հայտարարել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ԱՄՆ, հայկական բանաձեւի ընդունումից հետո: Հիշեցնենք, որ այդ վեհաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ Սերժ Սարգսյանին, ով ընդունել է հրավերը: Ենթադրվում էր, որ վեհաժողովի շրջանակում կարող էր տեղի ունենալ հայ-ամերիկա-թուրքական հանդիպում: