քաղաքականություն

ՀՀՇ-ն` եվրոպական ազդեցիկ կուսակցության անդամ

01.04.2010

Մարտի 12-ին Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դարձել է Եվրոպայի Լիբերալ դեմոկրատական եւ ռեֆորմիստական կուսակցության` ԵԼԴՌԿ անդամ: Այս մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրին ՀՀՇ ղեկավարները: ԵԼԴՌԿ-ի հետ ՀՀՇ-ի համագործակցությունը սկսվել է 6-7 տարի առաջ: Նշենք, որ եվրոպական այդ կուսակցությանն անդամակցում են 30 երկրների 56 քաղաքական ուժեր Եվրոպայի 30 երկրներից: ՀՀՇ ղեկավարները տեղեկացրին, որ այդ կուսակցությունը 74 …

կարդալ ավելին

«Մենք ոչնչից չենք վախենում»

01.04.2010

– Օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը բարձրաձայնեց, որ ազատագրված որոշ տարածքներ ակնհայտորեն պետք է զիջվեն Ադրբեջանին` Ղարաբաղի անվտանգության եւ հայկականության պահպանման դիմաց: Կարո՞ղ ենք ընդունել, որ սա նաեւ Ձեր տեսակետն է: – Ընդհանրապես, մեր կուսակցությունն իր ստեղծման օրվանից կողմնակից է եղել Ղարաբաղյան հարցի բանակցային խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Իսկ բանակցությունները բանակցություն են միայն այն …

կարդալ ավելին

Դիմել է դատարան

01.04.2010

Անկարայի փաստաբանների գրասենյակի անդամ Բենդել Ջելիլ Էզմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել է Անկարայի դատարան: Ըստ թուրքական «Milliyet»-ի՝ փաստաբան Բենդել Ջելիլ Էզմանն իր հայցադիմումով պահանջում է «ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ անվանափոխել նրա պատվին անվանակոչված բոլոր փողոցները»: «Նման դատավարություն առաջին անգամ է սկսվում: Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության եւ անցյալի հետ»,- …

կարդալ ավելին

Վերջին պահանջը

01.04.2010

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից կազմված «Ազատամարտի եղբայրություն», «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» եւ «Դաշտային հրամանատարների խորհուրդ» կազմակերպությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Շուրջ մեկ ամիս առաջ մենք ՀՀ իշխանություններին ներկայացրեցինք Հայաստանի, ինչպես եւ աշխարհասփյուռ հայության կենսական շահերը շոշափող միջպետական` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը հնարավորինս գաղտնազերծելու պահանջը: Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում գործող …

կարդալ ավելին

Տեւել է 7 րոպե

01.04.2010

Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ երեկ իրականացված հերթական մոնիտորինգը նախատեսված 30 րոպեի փոխարեն տեւել է 7 րոպե: Այն անցել է առանց միջադեպերի: ՀՀ ԶՈՒ ԳՇ Օպերատիվ վարչության 9-րդ բաժնի պետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական կողմն առաջարկել է մոնիտորինգն անցկացնել սահմանված ժամանակում, սակայն ադրբեջանական կողմը պահանջել …

կարդալ ավելին

Փորձանք է դարձել

30.03.2010

Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովում կրկին քննադատել է թուրքական իշխանություններին` հայտարարած քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի համար: Ըստ թուրքական Zaman-ի, Բայկալը նշել է, որ առկա խնդիրներին էթնիկ որակումներ տալը սխալ է: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է: Իհարկե, մենք թշնամի չենք: Պատմական ողբերգությունները գիտենք, …

կարդալ ավելին

Զանգ ընկերուհուն

30.03.2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: 1 ժամ տեւած հեռախոսազրույցի հիմնական թեման, ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզյուգերգինի` եղել է ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը: Խոսնակի փոխանցմամբ` Դավութօղլուն ընդգծել է, որ թիվ 252 բանաձեւի` Կոնգրեսի լիագումար նիստում հայտնվելը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված …

կարդալ ավելին

Կրկնել է

30.03.2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում կրկնել է երկրից ապօրինի բնակվող հայերին արտաքսելու իր սպառնալիքը: Ըստ CNN Turk-ի, Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Թուրքիայում բնակվում են հայեր` եւ՛ քաղաքացիներ, եւ՛ անօրինական գտնվողներ: Մինչ այժմ մենք չէինք բարձրացնում ապօրինի բնակվողների արտաքսման հարցը, սակայն, եթե հայկական սփյուռքը շարունակի իր ճնշումները, մենք ստիպված կլինենք դա անել»: …

կարդալ ավելին

Հերքվել է Ստեփանակերտ-Երեւան ճանապարհին

30.03.2010

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Կիրակի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպել են ԼՂ ղեկավարության հետ: Սա ինքնին արտառոց է այն առումով, որ տարածաշրջանային այցելությունների ժամանակ համանախագահները ԼՂ մեկնելու դեպքում Ստեփանակերտ են գնում Հայաստանից: Այսինքն` բանակցային վերջին զարգացումների ֆոնին եւ հատկապես ՀՀ իշխանությունների «պատրաստակամ» հայտարարություններից հետո համանախագահները …

կարդալ ավելին

«Մեկ անգամ արդեն խաբել են»

30.03.2010

Մարտի 1-ի 10 զոհերի հարազատները, մեղմ ասած, անբարոյական են համարում ՀՀ իշխանություններին ուղղված ԵԽ ԽՎ ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլումբիեի ողջույնները: Հիշեցնենք, որ համազեկուցողները ողջունել են ՀՀ իշխանություններին` 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետեւանքները վերացնելուն ուղղված ժամանակացույց ներկայացնելու պատրաստակամության համար: «Ի՞նչ ժամանակացույցի մասին է խոսքը: Դեպքից 2 տարի է անցել, եւ որեւէ մարդասպան …

կարդալ ավելին

Սկսվել է

30.03.2010

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Վարդանանց փողոցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն իրականացնող երիտասարդների դեմ հարձակման գործով դատաքննությունը: Թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ի լրացուցիչ ընտրություններում պատգամավորության թեկնածու, Ն. Փաշինյանի նախընտրական քարոզարշավն իրականացնող երիտասարդների վրա հարձակման եւ ծեծի փաստով այժմ մեղադրվում է միայն Դավիթ Սիմոնյանը: Ի սկզբանե նույն …

կարդալ ավելին

Ի՞նչ են ասել համանախագահներին

30.03.2010

Բավականին հետաքրքիր ու հայկական կողմի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Երկու տարի անընդմեջ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելուց, բանակցային գործընթացի համար աննախադեպ շատ հանդիպումներ ունենալուց եւ տարբեր փաստաթղթերում այդ սկզբունքները որպես բանակցությունների հիմնական փաստաթուղթ հայտարարելուց հետո հանկարծ պարզվում է, որ Հայաստանը դրա «որոշ կետերի շուրջ անհամաձայնություն ունի»: Համենայնդեպս, կիրակի օրը Ստեփանակերտում …

կարդալ ավելին

Կազմակերպելու է համաժողով

30.03.2010

Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի` Ռիկստագի հայազգի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին: Ըստ ՀՀ ԱԺ մամուլի ծառայության, Հ. Աբրահամյանը նշել է, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելը եւս մեկ քայլ է ապագայում աշխարհում նման հանցագործությունները կանխելու համար: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-շվեդական …

կարդալ ավելին

Միտում էլ ունի՞

30.03.2010

«Մինչեւ 1997թ. ադրբեջանական կողմը հանդուրժում էր Ղարաբաղի առկայությունը բանակցություններում, քանի որ տեսնում էր, որ այն ժամանակվա իշխանությունը վճռական չէ, անգամ պատկերացնում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ 1998 թվականից հետո վիճակը փոխվեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, 1998 թվականից հետո, երբ իշխանության եկավ Քոչարյանի ղեկավարած «վճռական թիմը», …

կարդալ ավելին

Տուժե՞լ է, թե՞ ոչ

30.03.2010

Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի ցանկանում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եւ մատնանշում է, որ գործընթացը կարող է աշխուժանալ, եթե ԼՂ հարցում առաջխաղացում նկատվի: Այս մասին երեկ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` հավելելով, թե այս գործընթացը թեւակոխել է ողբերգական փուլ: Ըստ նրա` միակ կողմը, որը տուժում է, Հայաստանն է: «Դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ …

կարդալ ավելին

100 անգամ

30.03.2010

Ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերը: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել ինտենսիվ է եղել շփման գծի հյուսիսարեւելյան …

կարդալ ավելին

Ե՞րբ եւ ինչպե՞ս ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցություններից

30.03.2010

Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ ուղիղ մասնակցության հարցն այսօր դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ փորձագետներ քննարկում են այն գրեթե ամեն օր: Ավելին. նորաձեւ է դառնում այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը, ով ժամանակին իբր դուրս է մղել պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների սեղանից: Ընդ որում, առավել հաճախ …

կարդալ ավելին

Հանդիպել են-2

28.03.2010

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԳՆ Խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը: Ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության, Մամեդյարովը հանդիպումից հետո հայտարարել է, որ պայմանավորվել են շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկա …

կարդալ ավելին

Ռեալ իրականություն

28.03.2010

«Ակնհայտ է, որ պատերազմից խուսափելու համար ազատագրված տարածքների որոշ մասը պետք է զիջենք Ադրբեջանին` հանուն ԼՂՀ ժողովրդի անվտանգության»,- երեկ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Ի սկզբանե այդ տարածքներն ազատագրվել են Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ցանկացած փոխզիջում խիստ ցավալի է, բայց կա ռեալ իրականություն: Եթե 2 կողմերը մնում են կարծր իրենց դիրքորոշման մեջ, …

կարդալ ավելին

Հանդիպել են-1

28.03.2010

Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Ըստ ԱԳՆ-ի` Նալբանդյանն ու Լավրովը «հանգամանալից» զրույց են ունեցել մադրիդյան առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը այլընտրանք չունի: Ի դեպ, …

կարդալ ավելին