քաղաքականություն

FIDH-ի մասնակիցները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

10.04.2010

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH)` հայկական ու թուրքական լիգայի անդամ կազմակերպությունները համաժողովի շրջանակում ընդունել են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ համատեղ բանաձեւ: Բանաձեւով հայ եւ թուրք գործիչները երկու երկրների իշխանություններին ու հասարակություններին կոչ են անում համատեղել ջանքերը եւ ապահովել այնպիսի միջավայր, գործընթացներ, որոնք «թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգությունների, կրոնի եւ …

կարդալ ավելին

Ոչ մի նմանություն չկա

10.04.2010

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար հետաքրքիր են մի քանի պատճառներով. «Ղրղըզստանը նման է մեզ` մոտավորապես բնակչության նույն թվաքանակը, մոտավորապես նույն տարածքը, լեռնային երկիր` առանց գյուղատնտեսության համար լավ պայմանների: Հարեւանները` Չինաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստանի համար նույնն են, ինչ մեզ համար Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Ղրղըզստանում տեղի ունեցավ երկրորդ գունավոր հեղափոխությունը եւ …

կարդալ ավելին

Մենք ուրի՞շ ենք

10.04.2010

«Ուժի կիրառմամբ իշխանափոխության նախադեպեր նոր չէ, որ կան: Դրանք իրենց արմատներով հասնում են 90-ականների սկիզբ: Եվ ուղղակի 2000-ականների առաջին կեսին վերաբռնկվեցին «գունավոր հեղափոխություններ» անվան տակ»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձություններին: Սաֆարյանի կարծիքով` նման իրադարձություններ չէին լինի, եթե վերացված լինեին քրեական, քրեաօլիգարխիկ համակարգերը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության …

կարդալ ավելին

«Մոտալուտ պատերազմի վտանգ չեմ տեսնում»

10.04.2010

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Անդրադառնալով առաջիկա օրերին ԱՄՆ կատարելիք այցին եւ հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվող զարգացումներին, նա ասել է. «Կա կարեւոր այցելություն, կան կարեւոր հանդիպումներ, եւ, ամենակարեւորը, մենք արդեն մեր որոշումը համարյա թե ունենք: Կարծում եմ` ճիշտ չէ այդ որոշման մասին խոսել: Մենք մեր …

կարդալ ավելին

Համաձայն չէ

08.04.2010

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կստորագրի ղարաբաղյան խնդրի կարգավորման համար առաջարկված փաստաթուղթը: Ս. Սարգսյանն ընդհանրապես պետք է խուսափի ազատագրված տարածքների հետ կապված որեւէ հիմնավոր փաստաթուղթ ստորագրելուց: Այս առումով ես համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»,- «tert.am»-ին երեկ ասել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն կանխատեսումը, թե …

կարդալ ավելին

Խոչընդոտ են

08.04.2010

Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, մասնավորապես քաղբանտարկյալների եւ նրանց ազատ արձակման խնդիրներին: Տեր-Պետրոսյանը նշել է, …

կարդալ ավելին

Նաեւ Մարտի 1-ի մասին

08.04.2010

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս խնդրանքով Ա. Հովսեփյանը մանրամասներ է հայտնել նաեւ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի մասին:

կարդալ ավելին

Պահն են ձգում

08.04.2010

Ղարաբաղի հարցում անբարենպաստ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը բանակցություններում ԼՂ դերի բարձրացումն է, իսկ այդ նախաձեռնությունը պետք է լինի Ղարաբաղից: Երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը: Անդրադառնալով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի տեսակետին, թե մինչեւ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն մեկնելը Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է ստորագրել մադրիդյան սկզբունքները, Հ. Իգիթյանն ասել է. «Միջազգային հանրությունը եւ …

կարդալ ավելին

Փոխանցել է

08.04.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խնդրանքով երեկ ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին: Վերջինս Ս. Սարգսյանին է փոխանցել Թուրքիայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու ԱԳ նախարարի բանավոր ուղերձները: Ս. Սարգսյանն ասել է, որ ՀՀ-ն Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ: Բանագնացն էլ …

կարդալ ավելին

Քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է

08.04.2010

Մարդու իրավունքների՝ միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենն ի թիվս այլ հանդիպումներիփ հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Ես հանդիպել եմ հանրապետության նախագահին` շատ պարզ նպատակով` նա է, որ պետք է ինձ լսեր, եւ իմ ուղերձն էր` քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների մահվան հանգամանքների հետաքննությունը, խոսքի ազատությունն ու …

կարդալ ավելին

Մեկնելու է

08.04.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: ՀՀ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` այցի շրջանակում նախատեսված է նաեւ ԱՄՆ եւ ՀՀ նախագահների երկկողմ հանդիպում:

կարդալ ավելին

Առանց առճակատման

08.04.2010

Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ապրիլի 6-ին տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրահավաքը եւ երթը, որոնք անցել են անսովոր մթնոլորտում: Ավելի քան 2 տարվա ընթացքում առաջին անգամ դրանք չեն ուղեկցվել բազմաքանակ ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության կողմից սպառնալիքներով, ցուցարարների նկատմամբ ճնշումներով եւ սադրանքներով, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ ապօրինի միջամտություններով: Արդյունքում բոլոր միջոցառումներն …

կարդալ ավելին

Իրավապաշտպանների ներկայությամբ հարվածեցին կանանց

08.04.2010

«Մենք մեր համաժողովն անցկացնելու համար Հայաստանն ենք ընտրել, որովհետեւ հետեւում ենք այստեղի գործընթացներին: Իսկ եթե հետեւում ենք, ապա դա նշանակում է, որ այստեղ ամեն ինչ նորմալ չէ, այստեղ գործ կա անելու: Հայաստանում արդարադատությունը չի համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին, այստեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան»,- Երեւանում երեքշաբթի` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` FIDH-ի համաժողովի առաջին …

կարդալ ավելին

Մամուլի տեսություն՝ ըստ Նալբանդյանի

08.04.2010

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ է երկու կողմի ղեկավարների ուժեղ կամքը, արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է կանգնեցնել սփյուռքի գործողությունները եւ համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ»,- այս երեք պահանջները, ըստ Թուրքիայի «Սաբահ» թերթի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ-ում պետք է փոխանցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձներից հատկապես վերջին երկուսը բավականին անհանգստացնող են, որովհետեւ արձանագրություններից հետո …

կարդալ ավելին

«Կառուցողական բանավեճ»

08.04.2010

Երեկ Ազգային ժողովում «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրինագծի քննարկման ժամանակ կրքերը բավականին լարված էին: Նախ նշենք, որ Կ.Վարդանյանի ներկայացնելով` իր հեղինակած օրինագիծը նպատակ ունի պայքարել ձայնասկավառակների սեւ շուկայի դեմ, պաշտպանել հեղինակային իրավունքները: Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնությունը եւ կառավարությունը դեմ են այդ …

կարդալ ավելին

Ընդունել է

08.04.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ս. Սարգսյանը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ մեր երկրի համագործակցությունը` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին, շահագրգիռ է դրանց տարածմամբ եւ պատրաստ է տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունը: «Հայերը դարերի ընթացքում սերտ կապեր են ունեցել Ֆրանսիայի …

կարդալ ավելին

Խուճապ չկա՞

08.04.2010

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականին, թե իշխանության ներսում խուճապ է: «Դա Լ. Տեր-Պետրոսյանի երեւակայության արդյունքն է: Եթե նրա կանխատեսումներին հավատայինք, հիմա վաղուց իշխանափոխություն էր եղել, Ղարաբաղն էլ ծախվել էր»,- «tert.am»-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը: Հիշեցնենք, որ իր ելույթում ՀՀ առաջին նախագահն …

կարդալ ավելին

Ի՞նչ է ասելու Օբաման

08.04.2010

Ապրիլի 11-ին, Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի այցի շրջանակներում նախատեսված է նաեւ երկկողմ հանդիպում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ: Արդեն հայտնի է, որ գագաթաժողովին մասնակցելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ոչ միայն հայ եւ թուրք հասարակության, այլ նաեւ միջազգային հանրության շրջանում ԱՄՆ նախագահի այս հրավերը դարձավ …

կարդալ ավելին

Հանդիպել են

08.04.2010

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Նալբանդյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում …

կարդալ ավելին

Դաժանության նոր քայլ

08.04.2010

«Թուրքիայից հայերին արտաքսելու մասին այս երկրի վարչապետ Էրդողանի կատաղի սպառնալիքը Հայոց ցեղասպանությունը հերքելու գործում հայերին որպես մարդկային վահան կիրառելու վերջին օրինակն է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Օսմանյան զորքերի կողմից հարյուր-հազարավոր հայերին դեպի անապատները բռնությամբ տեղահանելու ժամանակներից 95 տարի անց Էրդողանի հայտարարությունը դաժանության նոր …

կարդալ ավելին