– Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր լուծվեց Վաշինգտոնում Օբամա-Էրդողան-Սարգսյան հանդիպման արդյունքում: – Հանդիպման նպատակը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման եւ սահմանի բացման համաձայնության ձեռքբերումն էր: Սա ամբողջ գործընթացի առաջին փուլն է, երկրորդը` ԼՂՀ հարցի լուծումն է: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Թուրքիան պահանջեց, որ մինչեւ արձանագրությունների վավերացումը ԼՂՀ հարցում անպայման որեւէ տեղաշարժ լինի, ինչին ԱՄՆ-ը կողմ չէ: Եվ ճիշտ …
կարդալ ավելինՆախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ միասին Բաքու է ժամանել ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը: Նոր համանախագահը Բաքվի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ կփորձի իր լուման ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Ներկա պահին շարունակվում է ԼՂ հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային ակտիվ գործընթացը: Համանախագահի պաշտոնում ես կուղղեմ իմ գործունեությունը հակամարտության արագ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կոալիցիայի նիստ է հրավիրել, որի ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով, որոշվել է Ազգային ժողովից հետ կանչել կամ կասեցնել հայ-թուրքական արձանագրությունները մինչ այն պահը, երբ Թուրքիան ինքը կնշի դրանք իր խորհրդարանում վավերացնելու ժամկետը: Սակայն այս մասին երեկ որեւէ պաշտոնական տեղեկություն չհաղորդվեց: Նախագահի կայքէջում երեկ միայն հաղորդագրություն տեղադրվեց այն մասին, որ Ս.Սարգսյանը Ազգային …
կարդալ ավելին– Պարոն Դեմիրճյան, ՀԱԿ-ը, որի կազմում է նաեւ ՀԺԿ-ն, հայտարարում է, որ իր հիմնական նպատակներից մեկը իշխանափոխությունն է: Այս առումով ինչ դաս կարող ենք քաղել Ղրղըզստանի դեպքերից: – Ղրղըզստանի դեպքերից առաջին հերթին պետք է հետեւություններ անեն իշխանությունները: Քանի դեռ մեր երկրում ընտրությունները ընտրությունների նման չեն, քանի դեռ քաղաքական պայքարը իմաստազրկվում է, քանի դեռ երկրում տիրում …
կարդալ ավելինՆրանք, ովքեր դարձել են իսլանդական հրաբխային փոշու «պատանդներ», չեն համարվի իրավախախտներ: Եվրահանձնաժողովը երեկ կոչ է արել ԵՄ երկրներին` ժամանակավորապես խախտում չհամարել նախատեսվածից ավելի Շենգենյան գոտում մնալը «օդային տարածքի փակման պատճառով»: Ըստ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության` այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում հեռանալ Շենգենյան գոտուց այս պատճառով, լրացուցիչ վիզա ստանալու խնդիր չեն ունենա, եւ նրանց անձնագրում չի դրվի …
կարդալ ավելինՆախօրեին Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Ագամալին խստորեն քննադատել էր ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականությունը` ասելով, թե անհրաժեշտ է ամերիկյան բաժնեմասը նվազեցնել նավթային պայմանագրերում: «Եվ ընդհանրապես, Ադրբեջանում անհրաժեշտ է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը»,- նշել է նա:
կարդալ ավելինՉնայած Եվրոպայում հրաբխի ժայթքման հետեւանքով ստեղծված պայմաններին, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստրասբուրգ եւ մասնակցել ապրիլի 26-ին մեկնարկող ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանին: Այս մասին երեկ ասել է պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Պատվիրակության բոլոր անդամները պատրաստ են, զեկույցները` նույնպես: Արդեն պարզել ենք նաեւ, որ Հայաստանից իրականացվում են թռիչքներ դեպի Փարիզ: ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովներից …
կարդալ ավելինՍենատոր Բարբարա Բոքսերը միացել է իր այն գործընկերներին, ովքեր նամակով կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ «կանգնել ճիշտ պատմության կողքին եւ աներկբայորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Նախագահ Օբաման ապրիլի 24-ին հնարավորություն ունի հանդես գալ որպես ճշմարտության պաշտպան կամ մնալ թուրքական կառավարության գործընկեր` մարդկության դեմ գործած …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 23-ին, եւ արդեն ԿԸՀ են դիմել թվով չորս` «Արցախի Ժողովրդավարական», «Ազատ հայրենիք», ՀՅԴ եւ Կոմունիստական կուսակցությունները: ԼՂՀ Հանրային խորհրդի Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը երեկ նշել է, որ վերոնշյալ կուսակցություններից երեքն իշխանամետ են։ «Քանի որ խորհրդարանական …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Բաքու մեկնելուց առաջ Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան չի վերաբացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ վավերացված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող արձանագրությունները: «Առանց արձանագրությունները վավերացնելու սահմանի բացումը Թուրքիայի օրակարգից դուրս է»,- ասել է Դավութօղլուն: Նաեւ ասել է, թե Թուրքիան արձանագրությունները ստորագրել է «երկար ու հանգամանալի …
կարդալ ավելինՇաբաթ օրը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի հարակից տարածքում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց «ռազբորկան»` 60-70 զինված երիտասարդների մասնակցությամբ: Բարեբախտաբար, ի տարբերություն նմանատիպ այլ միջադեպերի՝ զոհեր եւ տուժածներ չկան. ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, հավանաբար, տեղեկացված լինելով միջադեպի մասին՝ մեկնել են դեպքի վայր, ինչի հետեւանքով զինված երիտասարդները չեն հասցրել միմյանց վրա կրակել, թեեւ նրանց մոտ …
կարդալ ավելին«Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ այն դեպքում, եթե ԼՂՀ հակամարտությունը չկարգավորվի, եւ Ադրբեջանի տարածքի օկուպացիան շարունակվի»,- այդ մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Մենք փակել էինք սահմանը, քանի որ գրավված էր ադրբեջանական տարածքը,- հերթական անգամ հայտարարել է նա` ավելացնելով,- Օկուպացիան պետք է դադարեցվի, այդ դեպքում մենք հեշտությամբ սահմանը կբացենք, այլապես մենք …
կարդալ ավելինԱնցած շաբաթ օրը` ապրիլի 17-ին, Երեւանում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց «ռազբորկան»: Մի քանի տասնյակ զինված երիտասարդներ հավաքվել էին Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց` հաշիվներ մաքրելու նպատակով: Ոստիկանների եւ հատուկ ջոկատայինների կողմից ճիշտ ժամանակին միջամտության հետեւանքով՝ զինված երիտասարդները չեն հասցրել միմյանց վրա կրակել, եւ զոհեր ու տուժածներ չկան: Ըստ ականատեսների, …
կարդալ ավելինԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը կոնգրեսականներին կոչ է արել մերժել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը հերքող «բարոյապես կույր» վիճաբանությունները: Ըստ «Ամերիկայի ձայնի», Բերմանն այդ կերպ պատասխանել է վերջերս թուրքական հարցերին աջակցող ամերիկացի կոնգրեսականների մի խմբի կողմից պալատի նախագահ Նենսի Փելոսիին հղված նամակին: Թուրքական հարցերին աջակցող կոնգրեսականների խումբն իր նամակում հորդորել էր …
կարդալ ավելին– Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե եթե հայկական ուժերը հետ քաշվեն ԼՂՀ հարակից երկու շրջանից, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարագանա: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ հայտարարեց, թե հայ-թուրքական գործընթացն այդ երկու երկրների գործն է, եւ ոչ ոք իրավունք չունի խառնվել դրան: Ինչո՞ւ հանկարծ այդ երկու նախագահներն այդպիսի մեղմ հայտարարություններ …
կարդալ ավելինՃիշտ է, թեեւ Վիլսոնի գերեզմանի մոտ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը որոշակիորեն ՀՅԴ-ին դուր էր եկել, բայց դա դեռեւս չի փոխել ՀՅԴ-ի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պնդելով, թե անհրաժեշտ է հետ կանչել ստորագրությունները: Ըստ նրա` եթե առաջինը հայկական կողմը վավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը խայտառակ …
կարդալ ավելին«Ադրբեջանը ԼՂՀ հակամարտության լուծման այլընտրանքային ուղիներ է փնտրում»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: «Ադրբեջանը համարժեք քայլեր է ձեռնարկում` որոնելով ԼՂ հակամարտության արդյունավետ լուծում: Ներկայումս հակաամերիկյան տրամադրություններն ուղղված են, առաջին հերթին, ՀՀ-ի զավթողական քաղաքականությունը պաշտպանող Կոնգրեսի եւ ԱՄՆ-ի իշխանությունների դեմ»,- ասել է Հասանովը: Իսկ նախօրեին Հասանովը կասկած էր հայտնել ԼՂՀ …
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նամակով դիմել է ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին եւ ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին, որտեղ նրանց ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին` կապված Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին վտարելու հետ: Ըստ Հարությունյանի` այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան 1915-ից հետո շարունակում է իր խտրական վերաբերմունքը հայերի …
կարդալ ավելինԹուրքիան Ղարաբաղի խնդիրը նախապայման չի դնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին երեկ Վաշինգտոնի Council on Foreign Relations վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, որը վերաբերել է Իրանի միջուկային խնդրին եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարաններում վավերացնելու համար անհրաժեշտ է երկու երկրներում էլ ապահովել քաղաքական եւ …
կարդալ ավելինԳերմանացի աշխարհահռչակ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը Թուրքիային կոչ է արել հայերից ներողություն հայցել 1915թ. հանցանքի համար: Այդ կոչը նա արել է Ստամբուլում, որտեղ մասնակցել է «Եվրոպական գրականությունը Թուրքիայում» խորագրով կազմակերպված հավաքին: Գրասի խոսքերով` մարդկության համար դժվար է, բայց շատ կարեւոր է կարողանալ հաշտվել անցյալի հետ: «Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը ժամանակին ծնկի է եկել …
կարդալ ավելին