քաղաքականություն

Դեմքով դեպի ներքին կյանք

29.04.2010

«Փաստացի այս արձանագրություններն արդեն գոյություն չունեն: Կարծում եմ` այս տեսքով արձանագրությունները այլեւս երբեք քննարկման նյութ չեն դառնա: Դրանք դե յուրե կան, դե ֆակտո` մեռած են»,- երեկ հայ-թուրքական արձանագրությունների սառեցման մասին իր դիրքորոշումը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` դրա համար հիմք են հանդիսացել նախ երկու կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությունը, եւ երկրորդ` ՀՀ նախագահի ուղերձը: …

կարդալ ավելին

«Այդպիսի ինքնասպանություն չի լինում»

29.04.2010

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը մտահոգություն են հայտնում ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան առիթով: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն, պետությունը պատասխանատվություն է կրում Ոստիկանության բաժնում ցանկացած մահվան դեպքի համար, եւ համապատասխան պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվության …

կարդալ ավելին

Ավելի խիստ ու ի պաշտոնե

29.04.2010

Անցած շաբաթ տեղի ունեցած ահագին բան կարելի է տնտեսական որակել: Մի շաբաթում Հարկային տեսչությունը խոշոր հարկատուների ցանկը հրապարակեց: Հետո Գիտությունների ազգային ակադեմիայում վարչապետը գիտության արդի վիճակի գնահատականը տվեց: Տնտեսական տեսանկյունից, բնականաբար: ԳԱԱ-ն տարեկան ժողով էր անում: «Այլեւս տեղին չէ, երբ ԳԱԱ-ն բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ ԳԱԱ-ն պատասխանի առկա հարցերին»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը: …

կարդալ ավելին

Ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգ

29.04.2010

Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգ: Խաիմ Օրոն շուրջ 15 րոպե ներկայացրել է հարցը, ինչին հետեւել է բավական բուռն քննարկում, որը տեւել է սովորականից ավելի երկար` շուրջ 25 րոպե: Հարցը Կնեսետի օրակարգ է ընդունվել 12 կողմ, 8 դեմ ձայներով: Առայժմ պարզ չէ, թե գլխամասային որ հանձնաժողովը կներկայացնի հարցը խորհրդարանում եւ խորհրդարանի ընդհանուր նիստում …

կարդալ ավելին

Դիմելու են կառավարությանը

29.04.2010

Հանրային խորհուրդը երեկվա նիստում` 17 կողմ, 6 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում է ընդունել առաջարկել ՀՀ կառավարությանը` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել պետական հուշարձանների ցանկում: Նիստում նշվեց, որ կառույցն այդ ցանկից հանվել էր առանց Մշակույթի նախարարության համաձայնության: Մինչ քվեարկությունը խորհրդի Քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նշել է, որ կառույցն իրոք …

կարդալ ավելին

«Պատմության գրքեր կարդացեք»,- ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգնականներին հորդորում է Հարութ Սասունյանը

29.04.2010

«Նախագահ Օբամայի` այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում միակ թարմ գաղափարը հետեւյալ համառոտ նախադասությունն էր. «Ես ողջունում եմ այն թուրքերին, որոնք 1915 թվականին փրկել են հայերին»: Սա գովելի միտք է, որը, ցավոք, իմաստազրկվեց, քանզի բացակայում է հենց այն, ինչից կամ ումից փրկել էին այդ հայերին»,- իր` «Սառեցված Արձանագրությունները… Եվ Օբամայի կրկին հրամցրած նույն ուղերձը» հոդվածում գրել է …

կարդալ ավելին

Առանցքային է լինելու

27.04.2010

«Առաջիկայում սպասվում է Դ. Մեդվեդեւի այցը: Առանցքային հարցերից է լինելու ադրբեջանական տարածքների հետ կապված խնդիրը: Մենք այդ թեման դիտարկում ենք որպես մեր հարցը եւ շարունակում ենք միշտ պահել օրակարգում: Հետայսու Թուրքիան եւ Ադրբեջանը կկոորդինացնեն իրենց քայլերը: Ոչ մի զարգացում չի կարող հարվածել Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամությանը: Դա բոլորը պետք է իմանան»,- երեկ Թուրքիայի Ազգային մեծ …

կարդալ ավելին

Արտահերթ զեկույց է պատրաստում

27.04.2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` տեղեկացնելով, որ արտահերթ զեկույց է պատրաստում հավաքների անցկացման մասին, որն էլ ԱԺ-ին կներկայացնի մեկ ամսվա ընթացքում: «Հաշվի առնելով, որ ներկայումս ԱԺ-ում շրջանառության մեջ դրված է հավաքների անցկացման իրավունքի վերաբերյալ 2 նախագիծ` տեղեկացնում եմ, որ իմ կողմից պատրաստվում է այդ ոլորտում երկրում առկա …

կարդալ ավելին

Քարոզչություն՝ առանց չափորոշիչների

27.04.2010

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանական-պետական քարոզչությունը սահմաններ չի ճանաչում: Բառի ամենաբուն եւ ամենաընդարձակ իմաստով: Ցանկացած մեկը (անկախ ազգային, կրոնական, սեռական պատկանելությունից, գործունեության բնույթից), ով որեւէ կերպ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դառնում է մեր իշխանական լրատվամիջոցների օրվա հերոսը: Երեկ էլ հայկական հեռուստաընկերություններից շատերը անթաքույց հրճվանքով պատմում էին, թե ինչպես է ամերիկահայ պոռնո-հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական …

կարդալ ավելին

Թուրքիայի արձագանքը

27.04.2010

«Նախագահ Օբամայի ուղերձն արտացոլում էր միակողմանի սխալ քաղաքական մոտեցումներ»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չնայած չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, սակայն հիշատակեց 1.5 միլիոն անմեղ զոհերի մասին: «Պատմական ճշմարտության ամենամեծ թշնամին սուբյեկտիվ հիշողություններն են: Որեւէ ժողովուրդ պատմական իր հիշողությունը չպետք է պարտադրի մյուսներին»,- ասված է հայտարարության մեջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ …

կարդալ ավելին

Մնացել է սթրիփթիզը

27.04.2010

ԱԺ քառօրյայի օրակարգում է «Առեւտրային եւ սպասարկման ծառայությունների մասին» եւ եւս մի քանի օրենքներում փոփոխությունների նախագիծ, որտեղ որպես «սթրիփթիզ» բառի համարժեք գործածվում է «հեստապար» բառը: Այս խիստ արդիական օրինագծերը պատգամավորները, թերեւս, կքննարկեն այսօր:

կարդալ ավելին

Պատգամավորները վախենում են ասեղից

27.04.2010

Ազգային ժողովում երեկ պատգամավորներին կարելի էր հանդիպել ձեռքերը բռունցք արած եւ վեր պարզած քայլելիս: Նրանք թեւից արյուն էին հանձնել: «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» հիմնադրամը երեկ իրականացնում էր ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի դոնորագրում: ԱԺ դահլիճին հարակից միջանցքում երեկ սպիտակ ծածկոցով 2 սեղան էր դրված: Եվ պատգամավորներն առավոտյան Նիստերի դահլիճ գնալիս` միմյանց զարմացած հարցնում էին, թե ինչի՞ …

կարդալ ավելին

Արձանագրությունները հանվեցին քառօրյայից

27.04.2010

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագրությունները դուրս են եկել քառօրյա նիստերի օրակարգից, բայց շարունակում են մնալ մեծ օրակարգում: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մոսկվայից վերադառնալուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին եւ հայտարարեց, որ ավարտվել է «ողջամիտ ժամկետը», ու կոալիցիայի եւ Անվտանգության խորհրդի նիստում որոշվել է կասեցնել արձանագրությունների վավերացման …

կարդալ ավելին

Միակ հույսը Եվրոպական դատարանն է

27.04.2010

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2008-ի մարտի 1-ին հրազենային կրակոցից սպանված Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի եւ Գրիգոր Գեւորգյանի հարազատների բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ այդ դատական գործով առաջին նիստը մեկնարկել էր ապրիլի 16-ին, սակայն քննությունից ընդամենը մի քանի րոպե անց այն ավարտվել էր` որպեսզի բողոքարկող կողմը տասնօրյա ժամկետում հնարավորություն ունենա …

կարդալ ավելին

Տղայական քայլ

27.04.2010

«Եթե մեր երկրի ներսում ներքին ճնշումը չավելանա, կարծում եմ, ամեն ինչ ավելի է վատթարանալու: Ես չեմ տեսնում հիմա մի իրավիճակ, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը դադարեցվել է, հակառակը, գործընթացը մտավ մի նոր փուլ, եւ մենք հիմա բավականաչափ վատ կացության մեջ ենք գտնվում»,- հայ-թուրքական արձանագրությունների կասեցմանն անդրադառնալով՝ ասում է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: …

կարդալ ավելին

Ներողություն է խնդրել

27.04.2010

Թուրք գրող Օքթայ Ավջուն Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ թուրքական պետության անունից հրապարակավ ներողություն է խնդրել հայ ժողովրդից: Թուրքական «Dogan» գործակալության փոխանցմամբ` ապրիլի 24-ի առավոտյան Մալաթիայի նախկին քաղաքապետարանի շենքի մոտ նա թուրքական պետության անունից հրապարակավ ներողություն է խնդրել հայ ժողովրդից եւ մի փունջ մեխակ դրել փողոցի մայթեզրին: Ըստ «Dogan»-ի` Օքթայ Ավջուն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել …

կարդալ ավելին

Ինչպես Շարմազանովն ու Ռազմիկը

27.04.2010

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելով, Հայաստանը ի ցույց դրեց այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից նախապայմանների լեզվով խոսելը նշանակում է՝ տապալել գործընթացը: Ըստ նրա, գործընթացը շարունակելու պատասխանատվությունն այսօր կրում է Թուրքիան: Խոսելով արձանագրությունների կասեցումից հետո հնարավոր քաղաքական զարգացումների մասին, երեկ հրավիրված ասուլիսում Ա. Զաքարյանն ասաց. «Մոտ մեկ տարի առաջ հարաբերությունների …

կարդալ ավելին

Վերադարձել է

27.04.2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ վերադարձել է խորհրդարանական ակտիվ աշխատանքին, թեպետ նրա նորածին դուստրն ընդամենը 18 օրական է: Նա երեկ նաեւ ասել է, որ ստացել է ԵԽ ԽՎ նիստերին մասնակցելու առաջարկ, եւ APP կուսակցությունից հետաքրքրվել են` ուզո՞ւմ է արդյոք ինքը մասնակցել երեկ մեկնարկած ԵԽ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Եթե այո, ապա իրենք պատրաստ են …

կարդալ ավելին

Մեր իշխանություններն օգնեցին

27.04.2010

Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չէր օգտագործելու «ցեղասպանություն» բառը, միանշանակ ենթադրելի էր: Երեկ այս մասին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Այն, որ Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, տեղի ունեցավ մեր իշխանությունների օժանդակությամբ, որոնք նպաստեցին, որ ԱՄՆ նախագահը շեղվի իր խոստումից: Ինչ վերաբերում է ընդհանուր ուղերձին, ապա Օբաման պաշտպանեց իր …

կարդալ ավելին

Օբաման ճանաչե՞ց Հայոց ցեղասպանությունը

27.04.2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում գործածեց Մեծ Եղեռն եզրույթը, որը հայերենում համարժեք է Հայոց ցեղասպանություն արտահայտությանը: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր` Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը` ավելացնելով, որ այդ հայտարարությունն անընդունելի է. «Մեծ Եղեռն արտահայտությունը հայերենում համարժեք է Ցեղասպանություն եզրույթին: Օբաման 1915թ. իրադարձությունները որակում էր որպես Ցեղասպանություն: Իր …

կարդալ ավելին