Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը երեկվա ասուլիսում անդրադարձել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի` 1992-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «խոհեմ, խելացի չգտնվեց, որ չվերցրին Նախիջեւանը»: «Նախիջեւանը գրավելու համար այն ժամանակ բավարար էր ընդամենը մի ջոկատ: Իսկ ՀՅԴ-ն չուներ այդ ջոկատը: Այն ժամանակ անկառավարելի ջոկատները թափառում էին ՀՀ-ի ամբողջ տարածքում: Այդ …
կարդալ ավելինՄայիսի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել Չեխիայի Կառլովի Վարի քաղաքում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի նիստում` «Արեւելյան գործընկերություն. Եվրոպական մայրցամաքի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով: Նշենք, որ Տ. Սարգսյանի ելույթը գրեթե չի տարբերվել այն դասախոսություններից, որոնք նա սովորաբար կարդում է Հայաստանի կառավարության նիստերի ընթացքում: Նշելով, որ Եվրոպական Միության երկրներում «արեւելյան» եզրույթի շուրջ …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիտդին: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ կոնկրետ քրեական գործերով գերմանացի գործընկերների հետ ձեւավորվել է համագործակցության դրական փորձ` գլխավոր դատախազը կարեւորել է փոխօգնության, համագործակցության կարգավորումը իրավական փաստաթղթերով: Դեսպանը հավաստել է իր պատրաստակամությունը …
կարդալ ավելինՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը նախօրեին Ժնեւում հրավիրված Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանում ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՀՀ կառավարության զեկույցը: ԱԳՆ փոխանցմամբ` զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման ոլորտում կատարված քայլերին եւ օրենսդրական բարեփոխումներին: Ա. Կիրակոսյանը ներկայացրել է առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» …
կարդալ ավելինՄայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգու տնօրենն ազդարարեց այգու բացումն ու նշեց, որ վերանորոգվել են կենդանիների վանդակներն ուգ ազատավանդակները: «Ազատավանդակ» եզրի բովանդակությունը հասկանալի է (վանդակում, օրինակ` առյուծն է, վագրը, գայլերը, ազատավանդակում` այծերը, ուղտերը, ավանակները): Սակայն տերմինն ինքը` «ազատավանդակ», այնքան անմիտ ռեւերանս է վանդակներում նվաստ կարգավիճակում պահվող կենդանիներին. եթե վանդակ է, ապա ինչպե՞ս է «ազատ», եթե ազատ …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սաբիրօղլուի եւ որոշ քաղաքագետների հայտարարություններին` դրանք որակելով «վայրահաչություն եւ քարոզչական հիստերիա»: Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության` Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հերթական «ոգեւորության» առիթը ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն էր այն մասին, որ հայկական Զինված ուժերը պետք է հասնեն աշխարհի ուժեղագույն բանակների մակարդակին: «Ադրբեջանի ՊՆ «ագիտպրոպի» աշխատակիցներին …
կարդալ ավելինԱրդեն երկու օր է` Ադրբեջանի իշխանությունները սենսացիոն մանրամասներ են հրապարակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Մասնավորապես` Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, թե «Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից»: «Անհրաժեշտ է որոշել ինչպես ադրբեջանցիների` Ղարաբաղ վերադառնալու, այնպես էլ Քելբաջարը եւ Լաչինի հյուսիսային մասը ազատելու ժամկետը հստակեցնելու ժամանակը: Նաեւ պետք է ամրագրվի …
կարդալ ավելինԱնկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չկարողացավ ճիշտ հաշվարկել Ադրբեջանի հակազդեցությունը, ինչի արդյունքում ստիպված եղավ hետքայլ անել: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Թուրքիան կարծում էր, որ կկարողանա շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացն՝ առանց հաշվի նստելու Ադրբեջանի հետ, սակայն ադրբեջանցիները շատ կոշտ հակազդեցություն ցույց տվեցին: Թուրքական …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մայիսի կեսերին Հունաստան կատարելիք այցից առաջ մեկնելու է Ադրբեջան, որտեղ վարչակազմի հետ քննարկելու է Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման մանրամասները, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված վերջին զարգացումները եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Էրդողանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդրի կարգավորման հարցով հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք մեկնաբանում հայ-թուրքական արձանագրությունների մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե «ոչ շատ ուշ` ամիսների, նույնիսկ շաբաթների ընթացքում այս խնդրում համաձայնություն է լինելու»: – Դավութօղլուի հայտարարությունը շատ դիպուկ էր եւ պարունակում էր 2 կարեւոր հարց: Նախ` կրկնում է նախկինում ասածը, որ եթե անհրաժեշտ լինի, շատ արագ կվավերացնեն արձանագրությունները: Բայց եթե պատերազմ սկսվեց, նորից …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես պատգամավոր գրանցել է «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Գագիկ Բաղդասարյանին: Հիշեցնենք, որ նա ԱԺ-ում փոխարինելու է ՕԵԿ նախկին պատգամավոր Ստեփան Ասլանյանին, ով ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ վայր էր դրել մանդատը իբր այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
կարդալ ավելինԺամանակը, որ խնդրել էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ, սպառվել է մի քանի ամիս առաջ։ Երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Հայաստանը երկու շաբաթ էր խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված, բայց անցել է արդեն մի քանի ամիս, եւ որեւէ արձագանք չի հետեւել»,- երեկ ասել …
կարդալ ավելինՎճռաբեկ դատարանը երեկ մերժել է Նիկոլ Փաշինյանի գործով պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները Վերաքննիչ դատարանի մարտի 9-ի որոշման դեմ: Դատարանը, փաստորեն, այս որոշմամբ անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն որոշել էր կիրառել համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը: Ն. Փաշինյանի պաշտպանի պնդմամբ` Վերաքննիչ …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցող դատավարությունից ներկաների մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ իրենք մասնակից են ոչ թե Մարտի 1-ի գործով դատավարության, այլ` լավ կազմակերպված եւ նախօրոք ծրագրված շոուի: Երեկ շարունակվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով զոհված 23-ամյա Տիգրան Խաչատրյանի, 34-ամյա Արմեն Ֆարմանյանի …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում Ահմեդ Դավութօղլուի շնորհիվ բավական լուրջ հաջողություններ են գրանցվել երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, սակայն նրա միակ անհաջողությունը թերեւս դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին է գրում «Էկոնոմիստ» եւ «Հաբերթուրք» պարբերականների թղթակից Ամբերին Զամանը: «Հայացք նետելով Դավութօղլուի մեկ տարվա գործունեությանը` պետք է ասել, որ նրա օրագիրն ուղղակի …
կարդալ ավելինՊաշտպանության նախարարության Կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը, ով մեղադրվում է ՊՆ-ի հույժ գաղտնի հրամանի հրապարակման մեջ, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման: Սակայն վերջինս ազատ է արձակվել դատարանի դահլիճից, քանի որ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ազատազրկման ձեւով …
կարդալ ավելինՁեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ: Ելույթի զգալի մասը նվիրված էր պաշտպանական բարեփոխումներին: Այսօր մեր պետության եւ ժողովրդի համար առանձնահատուկ տոն է. Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը` Հայոց բանակը, բոլորեց իր 18-ամյակը: Ճիշտ նորակոչիկ զինվորի տարիք, երբ առաջին անգամ զինվորական համազգեստ են …
կարդալ ավելինՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի եւ Մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթեւոսյանի հարցազրույցը – Ինչպե՞ս են անդրադառնում ՀՀ Զինված ուժերում ընթացող բարեփոխումները Ձեր ղեկավարած վարչությունների աշխատանքի վրա, կա՞ն փոփոխություններ Ձեր աշխատանքի կազմակերպման մեջ, եւ որո՞նք կարող եք հեղափոխական անվանել: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ …
կարդալ ավելինՌուսաստանը կշարունակի զենք գնել արտասահմանում: Փոխարենը` զորքերի կառավարման նոր համակարգը, ինչպես եւ ամերիկացիների մոտ, կմշակվի «տանը» եւ արդեն աշնանը: Նախորդ շաբաթ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հաստատեցին, որ բանակցություններ են ընթանում ֆրանսիական «Միստրալ» ուղղաթիռակիրները ձեռք բերելու ուղղությամբ: Սակայն ռուսական բանակը չի պատրաստվում սահմանափակվել դրանով: Ինչպես Newsweek-ին հայտնի է դարձել ՌԴ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից, դիտարկվում …
կարդալ ավելին«Այս օրը մենք նաեւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն լրագրողներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հանդիպում են բռնությունների ու հարձակումների: 2009թ. հաշվետվության համաձայն, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս սպանվել է 71 լրագրող, հարյուրավորները ենթարկվել են բռնությունների ու հարձակումների»,- երեկ` Մամուլի միջազգային օրվա կապակցությամբ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ըստ նրա` «այդ խիզախ մարդիկ …
կարդալ ավելին