քաղաքականություն

Կես ժամը բավական է՝ բացահայտումների համար,- վստահ է ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը

16.05.2010

– Արդեն հայտնի է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին հաջողվեց հանդիպել ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ: Նախքան հանդիպումը դուք եւս մասնակցել եք հարազատների հետ քննարկմանն ու համակարծիք եղել, որ այդ հանդիպումը կայանա: Ի՞նչ արդյունք եք ակնկալում: – Ասել, որ քաղբանտարկյալների կամ զոհվածների հարազատների ակնկալիքները ԵԽ ԽՎ-ի կողմից ամբողջությամբ արդարացված են, բնականաբար, ճիշտ չի լինի: …

կարդալ ավելին

Ուշացած մեկնաբանություն

16.05.2010

Հայ Ազգային կոնգրեսը երեկ մեկնաբանություն է տարածել երկու ամիս առաջ արված հայտարարության վերաբերյալ` պատճառաբանությամբ, թե նոր են կարողացել այդ մասին տեղեկանալ: «Ինչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում ԵՄ նախարարական պատվիրակությունը («Տրոյկան»)՝ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը ՀԱԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված …

կարդալ ավելին

Փոփոխության են սպասում

16.05.2010

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե հունվարին Սոչիում կայացած նախագահների հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում դադար է նկատվում: «Սոչիում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահի դիրքորոշման պատճառով դադար տեղի ունեցավ բանակցություններում, եւ քննարկումներն ու հանդիպումներն այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսվում էր»,- ասել է նա` հավելելով, որ գործընթացում բեկում մտցնելու համար պետք է փոփոխություն …

կարդալ ավելին

Հայաստանում

16.05.2010

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը տեղի է ունենալու օգոստոսին, Հայաստանում: Սակայն, ըստ նրա` դեռ պարզ չէ` գագաթաժողովը կլինի լիարժե՞ք, թե՞ ոչ պաշտոնական:

կարդալ ավելին

Քեյդենաուն է

12.05.2010

Ուրբաթ օրը Երեւան է ժամանելու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատնից: Այսօր Թինա Քեյդենաուն մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Այցի ընթացքում քննարկվելու են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Քեյդենաուն հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ «Թրենդ» գործակալության` ամերիկացի բարձրաստիճան …

կարդալ ավելին

Ճանապարհ է բացվում

12.05.2010

«Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից Հայաստանի հետ ասոցիացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը»,- երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, թե դրանով ճանապարհ է բացվում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար: «Բրյուսելի եւ Երեւանի միջեւ շփումները առավել կակտիվանան, եւ ավելի ինտենսիվ բանակցություններ կունենանք Եվրամիության ղեկավարության հետ: …

կարդալ ավելին

Ժամանակացույցի վրա

12.05.2010

«Անկարան ներկա պահին աշխատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների կյանքի կոչման ժամանակացույցի ուղղությամբ»,- այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի պետնախարար եւ փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Կարեւորելով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը` Ալի Բաբաջանը հայտարարել է. «Թուրքիան այն երկիրն է, որն աշխատանքներ է իրականացնում այն հինգ երկրների հետ, …

կարդալ ավելին

Թուրքը մնում է ԵԽ ԽՎ նախագահ

12.05.2010

Երեկ Երեւան է ժամանել ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: Նա երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Խորհրդարանական կուսակցությունների անդամների (բացի ՀՅԴ-ից) հետ Չավուշօղլուի հանդիպումները նախատեսված են այսօր: Ընդ որում, խորհրդարանի թե կոալիցիոն խմբակցությունների, թե «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարել են, որ Չավուշօղլուի հետ քննարկելու են հիմնականում վերջինիս նախաձեռնությամբ ԵԽ ԽՎ …

կարդալ ավելին

Չավուշօղլուն սկզբում հանդիպել է ՀԱԿ-ին

12.05.2010

Այսօր ԱԺ չորս խմբակցությունները հանդիպում են ունենալու ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ: ՀՅԴ խմբակցությունը, ինչպես արդեն հայտնի է, հայտարարել էր, որ չի հանդիպելու ազգությամբ թուրք ԵԽ ԽՎ նախագահի հետ, որովհետեւ վերջինս հրաժարվել է Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից: Եվ ՀՅԴ գործիչները պնդում են, որ այդպիսով Չավուշօղլուն Հայաստան է գալիս ոչ թե որպես միջազգային կառույցի …

կարդալ ավելին

«Ես ոչ համաձայն եմ, ոչ էլ համաձայն չեմ»,- ասում է Հայաստանի ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը

12.05.2010

– ՄԱԿ-ի զարգացման տարեկան զեկույցի համաձայն՝ 1991թ. սկսած Հայաստանից արտագաղթել է մինչեւ 1,3 միլիոն մարդ: Զեկույցը մեր երկրում ներկայացնողները փաստում են, որ 2008թ. սկսած արտագաղթը նոր թափ է ստացել: Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, թե դա մարդկանց ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ իրավական, նույնիսկ ֆիզիկական առումով պաշտպանված չլինելու հետեւանք է: – Նախ՝ ես չեմ կարծում, …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն առաջարկում է ճանաչել ԼՂ-ի անկախությունը

12.05.2010

Օրերս Հայաստանում կայացած ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստի կապակցությամբ տարածվեց հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ ՀՅԴ-ն կարեւորում է հայության տարբեր շրջանակների հետ աշխատելու եւ այդ կերպ Սփյուռքը պառակտելու Թուրքիայի նոր մարտավարությանը հակազդելու կարեւորությունը: Հաղորդագրության մեջ նշված է նաեւ. «Խնդիր է դրված հնարավոր բոլոր միջոցներով ձախողել հայության որեւէ հատված հերթական ծուղակի մեջ ներքաշելու թուրքական բոլոր փորձերը»: Սա, …

կարդալ ավելին

Մեդվեդեւը` Ղարաբաղի մասին

12.05.2010

Նախօրեին, երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դամասկոսից ժամանել է Անկարա: Թուրքական մամուլի տեղեկություններով` Մեդվեդեւին ուղեկցող պաշտոնյաների, գործարարների եւ լրագրողների ընդհանուր թիվն անցնում է 200-ից: «Ռուսական պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել չորս օդանավով»,- գրել է «Hurriyet»-ը: Անկարա ժամանելուց անմիջապես հետո Մեդվեդեւն ու նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը պաշտոնական ընթրիք են ունեցել: Երեկ Ռուսաստանի նախագահը հանդիպել է …

կարդալ ավելին

«Մտնելով գործընթացի մեջ, Թուրքիան չէր պատկերացնում՝ ուր է գնում»

12.05.2010

«Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար – Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի փաստացի դադարեցման մասին մինչ այն պահը, երբ Անկարան կցուցադրի առաջ շարժվելու պատրաստակամություն եւ կվավերացնի 2009 թվականին ստորագրված արձանագրությունները: Արդյո՞ք դա նշանակում է գործընթացի ավարտ, թե՞ որոշ ժամանակ անց կարելի …

կարդալ ավելին

Ավելի շատ բացառություններ

12.05.2010

Մայիսի 11-ին Ստրասբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին: Նախարարների կոմիտեի նիստին մասնակցել են ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները: Օրակարգում ներառված են եղել Եվրոպայի խորհրդի գործունեության տարբեր ոլորտների հետ կապված հարցեր` Եվրոպայի խորհրդի բարեփոխումները, Եվրոպայի խորհուրդ-Եվրոպական Միություն համագործակցությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի …

կարդալ ավելին

«Ադրբեջանը ստորագրեց` չգիտակցելով»

12.05.2010

16 տարի առաջ Մոսկվայում կնքվեց զինադադարի պայմանագիրը, որը ստորագրեցին հակամարտող կողմերը` Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը: «Դա միակ ստորագրված փաստաթուղթն է, այդ տեսակետից անգնահատելի, ուրիշ փաստաթուղթ չկա, ոչ միայն այնպիսի, որ հակամարտության բոլոր կողմերը ստորագրած լինեն, այլեւ ընդհանրապես միակն է, որը ստորագրվել է: Այլ բան չի եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար …

կարդալ ավելին

Հնարավոր չէ

11.05.2010

Հայ-թուրքական սահմանը փակ է ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով, եւ հարկ է հիշել, թե ինչու է այդ սահմանը փակվել: Այս մասին երեկ հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջին: Հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, թուրք դիվանագետը պատասխանել է. «ՌԴ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ սահմանների բացմանը: Սակայն, միեւնույն ժամանակ, հայտարարում …

կարդալ ավելին

Բռնություն են գործադրել

11.05.2010

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել` պնդելով, թե ապրիլի 30-ին Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել: «Ապրիլի 30-ին Վ. Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել Վրաստանի Ռուսթավի քրեակատարողական հիմնարկի պահակախմբի կողմից: Ընտանիքի անդամների հետ տեսակցությունից հետո, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահակախմբի աշխատակիցները հարձակվեցին նրա վրա` հարվածներ հասցնելով իրանին եւ դեմքին: Սա երկրորդ …

կարդալ ավելին

Նամակ է գրել

11.05.2010

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է. «Ապրիլի 27-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայն ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 42-րդ կետի` մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են …

կարդալ ավելին

Շփվել, հասկացել է

11.05.2010

«Ես երկրորդ օրն է, որ Ղարաբաղում եմ, եւ ժողովրդի հետ շփվելով՝ հասկացա, որ այս ժողովուրդը հող տալու տրամադրություն չունի, այդ մասին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ արտահայտվեցին բազմաթիվ մարդիկ, որդեկորույս մայրեր»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նաեւ հավելել է. «Ի վերջո ժողովուրդը պետք է վճռի: Չեմ կարծում, որ ՀՀ-ում պետք է գա մի այնպիսի …

կարդալ ավելին

Ի՞նչ է Թուրքիայից բերելու Մեդվեդեւը

11.05.2010

Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Դատելով այցից առաջ մասնավորապես ՌԴ նախագահի հայտարարություններից ու քննարկվելիք հարցերի շրջանակից` այս այցից հետո ռուս-թուրքական հարաբերություններում արձանագրվելու է բավական շոշափելի «ջերմացում»` Հայաստանի համար դրանից բխող հետեւանքներով: Ակնհայտ է, որ Մեդվեդեւը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկելու է նաեւ Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցեր: Այդ մասին դեռեւս անցած …

կարդալ ավելին