Քեյդենաուն է

12/05/2010

Ուրբաթ օրը Երեւան է ժամանելու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատնից: Այսօր Թինա Քեյդենաուն մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Այցի ընթացքում քննարկվելու են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Քեյդենաուն հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ «Թրենդ» գործակալության` ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է. «ԱՄՆ-ը Ադրբեջանին կարեւոր գործընկեր է համարում: Մեր շահերը շատ ոլորտներում համընկնում են` սկսած էներգետիկ անվտանգության ամրապնդման համատեղ աշխատանքից, Հարավային միջանցքի նավթա-գազային ծրագրերից, մինչեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ համատեղ պայքարը: Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունում` Կոսովոյից մինչեւ Իրաք ու Աֆղանստան»: