քաղաքականություն

Գալու է

11.05.2010

Մայիսի 12-ին Հայաստան է ժամանելու ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ԱԺ խմբակցությունների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՄԻՊ Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների, ՀՀ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: Մայիսի 13-ին ԱԺ-ում …

կարդալ ավելին

Այրել են դրոշն ու նկարները

11.05.2010

Մայիսի 8-ին, Բաքվում մի խումբ մարդիկ նշել են «Շուշիի օկուպացիայի օրը»: Ակցիայի մասնակիցները այն անվանել են «զավթիչների հանդեպ ատելության օր»: Նրանք այցելել են «Նահատակների պատվավոր գերեզմանոց», որտեղ սկսել են վանկարկել` «Մա՛հ Հայաստանին» եւ «Մենք պահանջում ենք նոր պատերազմ» կարգախոսները, ապա այրել են Հայաստանի երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ՝ ԼՂՀ …

կարդալ ավելին

Քոչարյանի վերադարձի վտանգ չի տեսնում

11.05.2010

Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի առիթով Ռոբերտ Քոչարյանի այցը Արցախ` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին հիմք է տալիս ասել, որ Քոչարյանը առիթ եւ ջանք չի խնայում իշխանության վերադառնալու համար: «Այդ գործչի իշխանատենչության հիվանդագին մարմաջը որեւէ մեկի համար նորություն չէ: Նրա այցը ԼՂՀ եւ նախօրեին կատարած նրա հրապարակային քայլերը մեկ բանի վկայություն է` նա ցանկանում է …

կարդալ ավելին

Լեզվակռիվ

11.05.2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի մամլո ասուլիսը վերածվել է լեզվակռվի: Պատճառը` Կրթության եւ գիտության նախարարության կողմից ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի տեղերը 50 տոկոսով կրճատելու որոշումն էր: Ավագյանի պնդմամբ` իր մրցունակ ուսանողները կարող են ընդունվել ասպիրանտուրա եւ որեւէ խնդիր չեն ունենա` ասելով. «Չափանիշ առաջարկեք, խստացրեք: Գնացեք, նստեք, տեսեք ո՞նց է անցնում, …

կարդալ ավելին

ԼՂ-ի հարցի կարգավորման ֆորմատը փոխվո՞ւմ է

11.05.2010

Մայիսի 8-ին, փաստորեն, Ռուսաստանը չկարողացավ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ի.Ալիեւը պարզապես հրաժարվեց Ս.Սարգսյանի հետ միասին մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ ընդհանրապես հանդիպել նրա հետ: Ավելին, ԼՂՀ հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի 11-12-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից էլ իր հերթին հրաժարվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ի …

կարդալ ավելին

«Հնարավորության պատուհանը» դեռ փակ է

11.05.2010

«Թուրքիան պետք է գիտակցի կարգավորման նկատմամբ իր շահը, այն չի կարող նրան պարտադրվել: Նույն իրավիճակն է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների դեպքում: Անհնար է ողջամիտ գործել եւ միջնորդ լինել մի իրավիճակում, երբ կողմերից մեկն իր բնակչությանը նախապատրաստում է բացառապես առճակատման»,- այս մասին երեկ հայտարարել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղար …

կարդալ ավելին

Հանդիպել է

11.05.2010

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը:

կարդալ ավելին

Անուններ չտվեց

11.05.2010

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց իր այն հայտարարությունը, թե կուսակցությունները վերածվել են աշխատանքի տեղավորման բորսաների: «Խոսքս ուղղում եմ կոալիցիոն կուսակցությունների գործընկեր նախարարներին: Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ թեկնածուներ են առաջարկում ձեզ, եւ դուք էլ ամեն գնով ուզում եք նրանց պետական կառավարման համակարգ մտցնել»,- ասաց Մ. Բադալյանը: Երեկ …

կարդալ ավելին

«Պետք է հիշել Երկրորդ Համաշխարհայինի դասերը»

11.05.2010

– Շատ ուրախալի եւ հաճելի է տեսնել Ձեզ Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների համար շատ կարեւոր այս տոնի` Մեծ Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ իրականացվող տոնակատարությունների առիթով այստեղ` Մոսկվայում: Ինչո՞ւ որոշեցիք այցելել Մոսկվա եւ մասնակցել տոնակատարություններին, եւ ի՞նչ նշանակություն ունի Մայիսի 9-ը Ձեզ համար։ – Հաղթանակի օրը լուսավոր տոն է: Ինքս պատկանում եմ այն հետպատերազմյան սերնդին, որն անմիջականորեն …

կարդալ ավելին

Պատճառը Ղարաբաղի հարցն է

11.05.2010

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի սառեցման հիմնական պատճառը Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելն է: «World Politics Review» հանդեսին տված հարցազրույցում ասել է Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից Թոմաս դե Վաալը: «Թուրքիան պնդել է, որ բարելավումը հարկ է կապել Ղարաբաղի հակամարտության հետ, թեպետ դա չի նշվել 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններում»,- ասել է նա` հավելելով, թե Անկարայի …

կարդալ ավելին

Մեկնում է Մոսկվա

11.05.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնելու է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Ի դեպ, Մայիսի 9-ին Մեծ Հայրենականում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ:

կարդալ ավելին

Շշկռվել է

11.05.2010

«ԲՀԿ-ի նախարարները նման խախտումներ չեն կատարել»,- անդրադառնալով Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի նախօրեին հնչեցրած հայտարարությանը, թե` կուսակցությունները դառնում են աշխատանքային բորսաներ, եւ կոալիցիոն կուսակցությունների նախարարներն օրենքի խախտումով են կադրային նշանակումներ կատարում, ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Հարցից, թե` այդ դեպքում Մ. Բադալյանի դժգոհությունը ո՞ր նախարարներին էր վերաբերում, Բոստանջյանը նյարդայնացել է. «Ձեր կարծիքով` …

կարդալ ավելին

Պատանդ ենք

11.05.2010

«Հայ-թուրքական գործընթացի նախաձեռնողը մենք էինք, բայց այսօր մենք չենք նախաձեռնության տերը եւ պետք է ամեն ինչ անենք՝ այդ պատանդի կարգավիճակից դուրս գալու համար»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի երեւանյան խորհրդաժողովում երեկ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` հավելելով, թե բոլորի համար էլ պարզ է, որ հայ-թուրքական գործընթացը սոսկ երկու պետությունների խնդիր չէ, եւ որ այն …

կարդալ ավելին

Առաջարկում է ջնջել

11.05.2010

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը երեկվա ասուլիսում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասելով. «Առաջարկում է Ռ. Քոչարյանի անունն ընդհանրապես հանել ՀՀ նախագահների ցուցակից, ինչպես վարվեց Ղրղզըստանը: Ռ. Քոչարյանն այն մարդն է, որն այս երկրին հասցրել է անվերականգնելի վնաս: Պետք է ջնջել Ռ. Քոչարյանին: Մոռացության պետք է տրվի: Մենք չունենք ուրիշ տարբերակ՝ նրա արածների …

կարդալ ավելին

Մեկ տարի անց

11.05.2010

Ըստ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների, մեկ տարի առաջ` 2009թ. մայիսի 7-ին, Պրահայում նախկին ԽՍՀՄ վեց երկրների հետ ստորագրված Արեւելյան գործընկերության ծրագիրն այսօր էլ շարունակում է մնալ եվրոպական ընտանիքի առաջնային ծրագրերից ու հետաքրքրություններից մեկը: «ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը բազմիցս է հայտարարել, որ իր առջեւ դնում է երեք գերակա խնդիր, որոնցից մեկը մեր հարեւան …

կարդալ ավելին

Պառակտո՞ւմ են

11.05.2010

«Մեր հակառակորդները ինտենսիվ կերպով սկսել են ձեւավորել իրենց Սփյուռքը եւ մեր մոդելներն են ուզում կիրառել: Գրեթե բոլոր հանձնախմբերից մենք ստացանք նման ահազանգեր: Ուժեղ աշխատում են Սփյուռքը պառակտելու վրա, այսինքն` երկու ուղղությամբ է գնում աշխատանքը մեր հակառակորդների` հայրենիք-Սփյուռք սեպ խրելու եւ Սփյուռքի մեջ սեպ խրելու ուղղությամբ»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող …

կարդալ ավելին

Հանդիպելու է

11.05.2010

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Ստրասբուրգ` մայիսի 11-ին կայանալիք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ստրասբուրգից Նալբանդյանն ուղեւորվելու է Բրյուսել, ուր մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին մասնակցելու է «28+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվելու է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքը: Բրյուսելում Է. Նալբանդյանը …

կարդալ ավելին

ՀՔԾ-ին թույլ չեն տալիս լիարշեք բացահայտումներ անել

11.05.2010

– Ապրիլի 16-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվում է Մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքի քննությունը` ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության անգործության վերաբերյալ: Որպես Փաստահավաք խմբի նախկին անդամ, ինչպիսի՞ն է ձեր գնահատականը` ընթացող դատավարությունների ու բողոքարկող կողմի պահանջի վերաբերյալ: – Իհարկե, լավ կլիներ, որ Հատուկ քննչական ծառայությունն այս տարիների ընթացքում ունենար որոշակի արդյունք, որպեսզի զոհերի …

կարդալ ավելին

Էս էի՞ր ուզում

11.05.2010

ԲՀԿ լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ պատասխանել է գործարար Բարսեղ Բեգլարյանի` «Առավոտին» տված հարցազրույցին: «Ինչ-որ մեկի պրոյեկտը լինելը, երեւի թե, Բարսեղ Բեգլարյանի մանկության երազանքն է եղել: Թերեւս, սեփական կուսակցություն հիմնելու եւ գոնե այդ կերպ ինքնահաստատվելու չստացված պրոյեկտների շրջանակում էր Բ. Բեգլարյանը մեկ տարի շարունակ հանրապետության բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կուսակցական զորահավաքներ փորձում …

կարդալ ավելին

Մնացին չորսը

11.05.2010

Յուրաքանչյուր համապետական ընտրություններից անմիջապես հետո իշխանության կուսակցությունները սկսում են նախապատրաստվել հաջորդ ընտրություններին: Ընդ որում, դա անում են ոչ թե իրենց ծրագրերն ու խոստումները կատարելու ճանապարհով, այլ վարչական լծակներ գրավելով, մարդկանց որսալով, փող կուտակելով եւ նման այլ միջոցներով: Եվ այս օրերին բոլորովին էլ պատահական չէ, որ ոչ միայն ընդդիմադիր կուսակցություններն են հայտարարում քիչ թե շատ ճանաչված …

կարդալ ավելին