Այրել են դրոշն ու նկարները

11/05/2010

Մայիսի 8-ին, Բաքվում մի խումբ մարդիկ նշել են «Շուշիի օկուպացիայի օրը»: Ակցիայի մասնակիցները այն անվանել են «զավթիչների հանդեպ ատելության օր»: Նրանք այցելել են «Նահատակների պատվավոր գերեզմանոց», որտեղ սկսել են վանկարկել` «Մա՛հ Հայաստանին» եւ «Մենք պահանջում ենք նոր պատերազմ» կարգախոսները, ապա այրել են Հայաստանի երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ՝ ԼՂՀ նախկին եւ ՀՀ ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկարները: Նրանք այրել են նաեւ Հայաստանի դրոշը` ի նշան հայերի կողմից Շուշիի ազատագրման դեմ բողոքի: