«Մեր հակառակորդները ինտենսիվ կերպով սկսել են ձեւավորել իրենց Սփյուռքը եւ մեր մոդելներն են ուզում կիրառել: Գրեթե բոլոր հանձնախմբերից մենք ստացանք նման ահազանգեր: Ուժեղ աշխատում են Սփյուռքը պառակտելու վրա, այսինքն` երկու ուղղությամբ է գնում աշխատանքը մեր հակառակորդների` հայրենիք-Սփյուռք սեպ խրելու եւ Սփյուռքի մեջ սեպ խրելու ուղղությամբ»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությանը՝ ասել է ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը: