Երեկվանից «Ա1+»-ի ինտերնետային կայքում հայտնվել է մի էկրան, որն ազդարարում է, որ հեռուստաընկերությունը սկսում է իրականացնել ինտերնետային հեռարձակում: Առայժմ դա կլինի փորձնական հեռարձակում: Ինչպես նշված է «Ա1+»-ի կայքում, սա փորձնական մի շրջան է` գտնելու այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա ցանկացած ինտերնետային հեռուստադիտողի, անկախ կապի որակից ու արագությունից, կարողանալ դիտել «Ա1+»-ի հաղորդումները: «Ա1+»-ի ղեկավարությունը խոստանում …
կարդալ ավելինԵրեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնել է Բաքու, որտեղ, ըստ թուրքական մամուլի տեղեկությունների` Ադրբեջանի իշխանություններին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ծրագիր: Մասնավորապես, ըստ թուրքական «Hurriyet» թերթի, Էրդողանը Իլհամ Ալիեւին է ներկայացրել մի ծրագիր, որի համաձայն՝ Հայաստանն ազատելու է ազատագրված 7 շրջաններից 2-ը` Քելբաջարը եւ Ֆիզուլին, ինչի դիմաց Ադրբեջանը բացելու է Հայաստանի հետ սահմանը: Թուրքական …
կարդալ ավելինՆախորդ տարեվերջից Սոցիալ-Դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում սկսված խառնաշփոթը շարունակվում է առ այսօր: Երկու թեւի բաժանված կուսակցությունն այս օրերին դատական պրոցեսի մեջ է: ՍԴՀԿ-ից բաժանված մասը` ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպեկյանի գլխավորությամբ, փորձում է դատարանի միջոցով կուսակցության մյուս թեւի ատենապետից` Լյուդմիլա Սարգսյանից, վերցնել կնիքը: Այլ կերպ ասած` այս պահին 2 մասի բաժանված ՍԴՀԿ-ներից յուրաքանչյուրը պայքարում է կուսակցության …
կարդալ ավելինԼուծարված Փաստահավաք խմբի ընդդիմադիր` ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեդա Սաֆարյանը պատրաստել են իրենց հերթական զեկույցը, որն այս անգամ վերաբերում է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ու հետընտրական գործողություններին բանակի ներգրավման ու մասնակցության հանգամանքներին: Զեկույցի հենց սկզբում նրանք նախ նշում են, թե մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացության մեջ լիովին …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովն իր գարնանային նստաշրջանի նախավերջին քառօրյան սկսեց կառավարության նիստերի դահլիճում, որը շատ անհարմար էր բոլոր առումներով: Նախ՝ կին պատգամավորներին եւ ընդհանրապես՝ կանանց համար բավականին դժվար էր հաղթահարել շենքի մուտքից մինչեւ դահլիճ հասնելու ճանապարհը: Այն բավականին սղլիկ էր, եւ սպորտային կարողություն էր պետք այդ հատակի վրա առնվազն առանց սայթաքելու քայլելու համար: Կանայք առնվազն մի …
կարդալ ավելինՇաբաթ օրը ժամը 19:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Ըստ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզելու …
կարդալ ավելինԵրեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Բաքու: Էրդողանը Բաքու պետք է ժամաներ նախօրեին, սակայն նրա ժամանակացույցում փոփոխություններ կատարվեցին, եւ նա նախ մեկնեց Թեհրան, որտեղից էլ` Ադրբեջանի մայրաքաղաք: Թուրքիայի վարչապետի` Բաքվում կայանալիք հանդիպումների օրակարգում հիմնականը, ըստ ադրբեջանական աղբյուրների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ էներգետիկ հարցերն են: Էրդողանի այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանից գազի ձեռք բերման …
կարդալ ավելինՄերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շաղոյանը, օգնության խնդրանքով բաց նամակ է հղել Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին: «Մերձդնեստրի իշխանությունների կողմից Է. Վարդանյանի ձերբակալությունը կատարվել է շինծու մեղադրանքով: Է. Վարդանյանը, լինելով անկախ լրագրող, չէր կարող տիրապետել ռազմական, պետական եւ օրենքով պահպանվող գաղտնիքի, նա չէր աշխատում պետական կառույցում»,- գրել է …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի առջեւ դրված է 2 խնդիր` մշակել նոր Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգը եւ դրա հիման վրա՝ նոր օրենսգիրքը: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Վերջինս տեղեկացրել է, որ այս անհրաժեշտությունն առաջացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցի հրապարակումից …
կարդալ ավելին«Մենք անպայման փոխելու ենք Կովկասի ճակատագիրը»,- հինգշաբթի օրը «Haberturk»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մի օր Կարսից դուրս եկած ավտոմեքենան կշարժվի դեպի Բաքու` ճանապարհին հանգիստ անցնելով Երեւանով, Քելբաջարով եւ Աղդամով»,- հավելել է նա: Հարցին, թե` ինչպե՞ս կարելի է հասնել այդ նպատակին, նա պատասխանել է. «Հիմա մենք Կովկասում հոգեբանական հեղափոխություն ենք իրականացնում: Այս …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ ՀՀ իշխանություններին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը ձգձգելու համար: Ըստ նրա, վերջին երկու տարիների ընթացքում հակամարտության շուրջ ծավալուն եւ խորը բանակցություններ են ընթացել: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ամիս այցելում են տարածաշրջան, 9 անգամ հանդիպել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: …
կարդալ ավելինԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի Հայաստան կատարած այցից հետո քննարկվող հիմնական հարցը այդ կառույցում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու հնարավորությունն է: Հայկական կողմը, ըստ էության, չի բացառում, որ նման ենթահանձնաժողով կարող է ստեղծվել, ինչպես ասել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, այդ հարցով խորհրդակցությունների ավարտից հետո: «Մինչ այդ մենք հանձնաժողովի ձեւավորմանը ձեռնամուխ չենք լինի: …
կարդալ ավելինՄայիսի 14-ին Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Այցի ընթացքում Քեյդենաուն քննարկել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: «Հայաստանը կարեւոր գործընկեր է հանդիսանում ԱՄՆ-ի համար …
կարդալ ավելին«Կարելի է ասել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը թափ է հավաքել»: Երեկ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչեկի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերով մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Նա ընդգծել է, որ …
կարդալ ավելինԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մի քանի անգամ հետաձգելուց հետո երեկ մերժեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած` «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Պատգամավորի խոսքերով՝ ինքն առաջարկում էր այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի վերահսկելի կդարձնեին ընտրական պրոցեսը եւ ավելի արդար քարոզարշավ կապահովեին: Բացի այդ, Ա.Մարտիրոսյանն առաջարկում էր անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին: Նրա …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկեց կոալիցիայի հեղինակած` վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ այս օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Այս տարբերակը ենթարկվել է լրամշակման: Այն նախապես սահմանում էր բավականին վտանգավոր դրույթներ զանգվածային լրատվամիջոցների համար: Քաղաքացին, ով գտնում էր, որ լրատվամիջոցը կամ անձը զրպարտել …
կարդալ ավելին«Պաշտոնական Պրահան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը»,- երեկ հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Կոհոուտը ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ: «Մենք միշտ հղում ենք անում միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների վրա, որոնցում արտացոլված է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը»,- հավելել է Կոհոուտը: …
կարդալ ավելինՇիրակի մարզպետ Լիդա Նանյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայության` Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, սովորաբար, պարտաճանաչորեն ներկայանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 16-ից սկսված Մարտի 1-ի զոհերի գործով բոլոր դատավարություններին: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները դատարանում վիճարկում են Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի անգործությունը: Ասել, թե պարոն Հարությունյանը ներկայանում է նիստերին, որովհետեւ ասելու բան …
կարդալ ավելին«Հոգնել եմ արդեն բացատրություններ տալուց, որովհետեւ նույն հարցը միշտ կրկնվում է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ սկզբում պետք է անցկացվեն արտահերթ նախագահական, այնուհետեւ` խորհրդարանական ընտրություններ: «Մենք ներկայացրել ենք պահանջներ: Դրանց հիմքում ընկած է այն, որ եթե արտահերթ ընտրություններ Հայաստանում …
կարդալ ավելին