Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Բրայզան կհաստատվի դեսպանի պաշտոնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներից եւ Սենատի կողմից քվեարկությունից հետո: Մինչ այդ, սակայն, հայկական կողմից արդեն դժգոհություններ են հնչում Բրայզայի թեկնածության առնչությամբ եւ …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում շուտափույթ ստեղծել Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու եւ դրանց արդարացի լուծում տալու համար Համակարգող խորհուրդ: Համաձայն հայտարարության` հիշյալ խորհուրդը պետք է բաղկացած լինի ՀՀ-ի եւ ԼՂ-ի ԱԺ-ների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներից: «Ժառանգությունն» անթույլատրելի է համարում …
կարդալ ավելին– Եվրոպական խորհրդարանի ընդունած 2216 բանաձեւը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ արտաքին քաղաքականության, Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Կամ արդյո՞ք դա ինչ-որ ակնարկ է ԼՂՀ կարգավորման գործընթացի առումով: – Այդ բանաձեւը բացահայտեց այն բոլոր վտանգավոր միտումները, որոնք վերջին շրջանում առկա են Հայաստանի արտաքին քաղաքականությունում, ու որոնց մասին հնչած ահազանգերը մնացել են ձայն բարբառոյ անապատի: Մեկ …
կարդալ ավելին«Նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացին, երեքշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մասնավորապես` կողմերը …
կարդալ ավելին«Ֆրանսիան հիշեցնում է, որ Եվրամիության, ինչպես նաեւ միջազգային ողջ հանրության` այդ թվում եւ Հայաստանի պես, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասված է Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական հարցերի նախարարության երեկ հրապարակած հայտարարության մեջ: ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները որակելով «այսպես կոչված, խորհրդարանական ընտրություններ», Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ «ներգրավված բոլոր կողմերի համար ընդունելի Լեռնային …
կարդալ ավելինԱդրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են, եւ դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ: Այս մասին երեկ Երեւանում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` վստահեցնելով, որ պատերազմը ձեռնտու չէ նաեւ Ադրբեջանին: «Պատկերացրեք` հանկարծ ռազմական գործողությունները սկսվեն: Այդ դեպքում ամբողջ աշխարհին հայտնի կլինի, որ իրենք վաղուց պատերազմ են քարոզել: Իրենք իրենց փակուղի են …
կարդալ ավելին– Տիկին Սարգսյան, օրերս Գյումրիում անցկացված ՀԱԿ հանրահավաքին, որպես Կոնգրեսի անդամ կուսակցության ատենապետ, ներկա էիք նաեւ Դուք: Հանրահավաքում եւս մեկ անգամ հնչեց Ձեր միասնական կոչը իշխանություններին` մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Եթե իշխանությունը չարձագանքի Ձեր կոչին, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը: – Մենք փորձում ենք օգտագործել սահմանադրական բոլոր հնարավորությունները եւ, միայն դրանք սպառելուց …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովի Գիտության եւ կրթության հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ անցկացրեց «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ: Օրինագիծը նախատեսում է Հայաստանի ողջ հեռուստաեթերի թվայնացման կարգը, որը պետք է իրականացվի 2011-ից մինչեւ 2013 թվականը: Թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետությունում հեռարձակում իրականացնելու համար հեռուստառադիոընկերությունների լիցենզավորումը կանցկացվի մրցույթի միջոցով, որը կիրականացնի ՀՌԱՀ-ը: …
կարդալ ավելին«Սարդարապատ» նախաձեռնության համակիր Ալեք Ենիգոմշյանի պնդմամբ` Եվրախորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձեւը «խայտառակ եւ խիստ վտանգավոր» է: Ըստ նրա` հիշյալ բանաձեւի ընդունման համար մեղավոր է հայկական պետական, խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաեւ՝ հայկական լոբբին: «Նշյալ բանաձեւի» նախ՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի, եւ ապա՝ լիագումար նիստում հաստատվելու փաստը ապացույցն է այն խղճալի իրավիճակի, որում գտնվում են հայկական …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ, երկարատեւ ձգձգումից հետո Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը. այս մասին EurasiaNet.org-ին հայտնել է ամերիկացի մի անանուն պաշտոնյա: «Կալիֆոռնիա կուրիերը» հաստատել է Բրայզայի առաջադրման հավաստիությունը Վաշինգտոնի իր սեփական աղբյուրների միջոցով: Սպասվում է, որ Սպիտակ տունը շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Ուշագրավ է, որ անցյալ տարվա հուլիսից Ամերիկան դեսպան …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ի գիտություն են ընդունել, որ «մայիսի 23-ին, այսպես կոչված` խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում»: «Թեեւ համանախագահները հասկանում են անհրաժեշտությունը, որ ԼՂ դե ֆակտո իշխանությունները փորձում են ազգաբնակչության կյանքը ժողովրդավարացնել այս կարգով, սակայն վերստին ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվում անկախ եւ ինքնիշխան պետություն համանախագահող երեք երկրների, ընդհանրապես որեւէ …
կարդալ ավելինԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սպասում է Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, սակայն «հարցի վերաբերյալ ո՛չ դրական եւ ո՛չ էլ բացասական պատասխան դեռեւս չի ստացել»: Մամեդյարովն ասել է նաեւ, որ հունիսի սկզբին` Եվրոպա կատարելիք իր այցի շրջանակներում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների:
կարդալ ավելինԹուրքիան շարունակում է հավատալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին շաբաթ օրը Ստամբուլում կազմակերպված «Թուրքական արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երեք, երկու կամ մեկ տարի առաջվա պես չեն, քանի որ կա ստորագրված համաձայնագիր: «Մենք շարունակում ենք հավատալ հարաբերությունների կարգավորմանը: Այդ ուղղությամբ …
կարդալ ավելին– Տիկին Ալավերդյան, Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձեւի հետ կապված, ի թիվս շատ այլ քաղաքական գործիչների, Դուք եւս հանդես եկաք քննադատությամբ՝ ասելով, որ բանաձեւը մեր երկրի պասիվության արդյունք է: Կարո՞ղ եք նշել մեր պետական քաղաքականության բացթողումներից մի քանի էական քայլեր, որոնց արդյունքում, սկսած դեռեւս 2005-ից, նմանօրինակ բանաձեւեր են ի հայտ գալիս: – …
կարդալ ավելինՀՀ Բնապահպանության նախարարության գնած հիդրոլոգիական նշանակության հատուկ նավի պատմությունը կամ ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումն այդ պատմության մասին բավական հետաքրքիր դրսեւորումներ է ստանում: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խարդախության եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնական դիրքը …
կարդալ ավելինՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ անհեթեթություն է որակել շրջանառվող լուրերը, թե Հանրային հեռուստառադիոընկերությունը 5 մլն ԱՄՆ դոլար է յուրացրել: «Հեռուստաընկերությունը կոլխոզի պահեստ չէ, որ պակասուրդ արձանագրվի»,- ասել է նա` հավելելով, թե գիտի` որ կենտրոններում են պատրաստում նմանատիպ լուրերն ու հոդվածները: «Երբ սկսում ես հերքել կամ մեկնաբանել այդ լուրերը, փաստորեն, այդ կենտրոնների ջրաղացներին ջուր ես լցնում»,- …
կարդալ ավելին«Այն քաղաքականությունը, որ վարում է ՀՀ-ն, շատ վախվորած է եւ շատ զգուշավոր»,- երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ընդունած վերջին բանաձեւին: Ըստ Հարությունյանի` այդ բանաձեւը հերթական ճնշումն է Հայաստանի նկատմամբ: «Տարատեսակ ճնշումներ միշտ եղել են եւ կլինեն: Եվ մեր ասածը հենց նա էր, որ մենք, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, պետք է …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը, արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությանը, թե` «Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտի: Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», ասել է. «Ընդհանուր առմամբ, այսօր տարածքների հանձնման մասին խոսք անգամ չի գնում»:
կարդալ ավելին«Մոսկվայում չեն կարծում, թե ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Մեկնաբանելով նախօրեին Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները` նա ասել է. «ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին: Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով մեկնելու է Բելգիայի թագավորություն: Ս. Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունենալու ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենի, Եվրոպական Հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար …
կարդալ ավելին