Հայաստանը դեռ չի «մարսել» վերջերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձեւն ու կանխատեսվող հնարավոր բացասական հետեւանքները, երբ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվելու է մեզ համար խիստ անբարենպաստ մի փաստաթուղթ եւս: Խոսքը թիվ 1416 բանաձեւի մասին է, որով նախատեսվում է ԵԽ ԽՎ-ում ստեղծել ԼՂ հարցով ենթահանձնաժողով: Հայտնի է, որ այս բանաձեւը …
կարդալ ավելին«Երեւանից հնչող հայտարարություններում նկատվում է կոշտություն, որն օգուտ չի բերի հայ-թուրքական գործընթացին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզյուգերգինը` պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ Թուրքիան ունի տարածաշրջանային մի տեսլական, որը ներառում է ինչպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: «Մենք կարծում ենք, որ կոշտ …
կարդալ ավելին«Հայաստանը ուրախ կլինի, եթե Թուրքիան կարողանա համապատասխանել եվրոպական չափանիշներին»,- մայիսի 27-ին Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա կնշանակի, որ մենք գործ կունենանք որակապես մեկ այլ` ավելի կանխատեսելի եւ կայուն երկրի հետ, որ դավանում է մեզ համար շատ հոգեհարազատ արժեքներ»,- նշել է Ս. Սարգսյանը:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ լուրջ հակասություն է ծավալվել ՍԴՀԿ անդամներ Վահան Շիրխանյանի ու Վարդան Խաչատրյանի միջեւ: Վ.Շիրխանյանը ՍԴՀԿ անդամ է դարձել 2008թ. մարտյան իրադարձություններից անմիջապես հետո, իսկ Վ.Խաչատրյանը` անցած տարվա աշնանը, երբ նրան հեռացրեցին «Ժառանգություն» կուսակցությունից: Եվ անցած աշնանը ՍԴՀԿ-ի պառակտումից հետո խոսակցություններ էին շրջանառվում, թե ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից անջատված թեւի ատենապետ կնշանակվի այս երկուսից որեւէ մեկը: …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները եւ Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին նստացույց են սկսել երկու օր առաջ վերաբացված Ազատության հրապարակում: Նստացույցի սկզբում Ոստիկանությունը փորձել է ցրել միջոցառումը, տեղի է ունեցել քաշքշուկ, ոստիկանները փորձել են հրապարակից հեռացնել Հայ Ազգային կոնգրեսի անդամներ Վլադիմիր Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին եւ այլոց: Սակայն նրանք մնացել են հրապարակում …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Վահե Գաբրիելյանի փոխարեն դեսպան է նշանակվելու ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Վ.Գաբրիելյանն արդեն ազատվել է պաշտոնից, եւ հիմա ընդամենը դեսպանի պաշտոնակատարն է: Նոր դեսպանի նշանակման մասին լուրերը, բնականաբար, պաշտոնապես դեռ չեն հաստատում: «Դեսպաններին նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը, իսկ Վ. …
կարդալ ավելինԱդրբեջանում ուշադիր ուսումնասիրել են «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում իրենց երկրի մասնակցին ներկայացնող տեսահոլովակը եւ նկատել, որ Ադրբեջանի քարտեզը ներկայացվել է առանց Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների: Ադրբեջանցիները դիտավորություն են տեսել նաեւ նրանում, որ մյուս երկրների քարտեզները էկրանին երեւացել են մի քանի վայրկյան, իսկ Ադրբեջանի քարտեզը հայտնվել ու անհետացել է ակնթարթորեն: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայում Բաքուն …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայկ Հարությունյանին ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով Հ. Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել անցած շաբաթ Աշոտ Գիզիրյանին Շիրակի մարզպետ նշանակելուց հետո: Սակայն այս տեղափոխությունների իրական պատճառը, ինչպես վերջերս քննարկվում էր …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած սկզբունք եւ նախագիծ պետք է մշակվի ղարաբաղյան կողմի հետ»,- ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին եւ ԼՂ անվտանգության գոտու շրջանները Ադրբեջանին հանձնելու «բանաձեւին» վերաբերող հարցին: «Ոչ միայն Մադրիդյան սկզբունքները, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք վերամշակվում եւ փոխանցվում են հակամարտող կողմերին, …
կարդալ ավելինԻշխանության կուլիսներում գնալով ավելի է թեժանում յուրայինների հստակեցման եւ հավաքագրման համար մղվող պայքարը: Իշխանության մեջ գտնվող եւ ավելի մեծ իշխանության ձգտող քաղաքական ուժերն անընդհատ աշխատում են համալրել իրենց շարքերը, քանի որ հզորանալու համար նույնիսկ ընտրություններից մինչեւ հաջորդ հերթական ընտրություններն ընկած ժամանակն է շատ կարճ: Այսպիսով, իշխանության վերնախավում նախ փորձում են հստակեցնել, թե ով` ում մարդն …
կարդալ ավելինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոն Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ են, եւ եվրոպական կառույցները իրոք զբաղվում են եւ խնդրի լուծմամբ, եւ մեր հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է ՀՀ նախագահը: Հիշեցնենք, որ երբ թուրք պատգամավոր …
կարդալ ավելին«2008թ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է ավելի քան երկու տարի: Սակայն մինչեւ օրս հասարակությունը չի ստացել բազմաթիվ հարցերի պատասխանները»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Այս հարցերին պատասխաններ չտալը հանգեցնելու է նրան, որ միջազգային տարբեր կառույցներ, իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ իրենց տարեկան զեկույցներում անդրադառնալու են այս խնդիրներին, նաեւ շահարկելու են …
կարդալ ավելինՆախօրեին Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե կազմել է օտարերկրյա քաղաքացիների «սեւ ցուցակ», որտեղ ընդգրկել է Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած մարդկանց: Ադրբեջանը պատրաստվում է այսուհետ արգելել նրանց մուտք իրենց երկիր: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ` ԼՂ-ում դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանը մի փաստաթուղթ է պատրաստում, որը հանձնելու է բոլոր այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են Ադրբեջանի պատվիրակության ներկայացրած այն փաստաթղթի տակ, ըստ որի` Հայաստանում քրդեր են սպանել, եւ Հայաստանն աստիճանաբար դառնում է մոնոէթնիկ երկիր: «Այդ փաստաթղթում ես ներկայացնելու եմ տեղեկատվություն, թե ինչ է …
կարդալ ավելինԴեռեւս նախորդ տարվա օգոստոսից ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը անդամակցում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին: Այն ոչ քաղաքական կառույց է ու զբաղվում է տարբեր երկրներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով: Երբ հայտնի դարձավ, որ այդ ինստիտուտին անդամակցելու է նաեւ ԼՂ ներկայացուցիչը, ադրբեջանական կողմը այդ կառույցի կառավարման խորհրդի բոլոր երկրներին հայտնեց իր դժգոհությունը` փորձելով հասնել նրան, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «92 տարի առաջ, տեւական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը։ Ո՞վ էր հայը մինչեւ 1918թ. մայիսի 28-ը։ Նա զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առեւտրական, խմբագիր, զորավար, բանաստեղծ, շինական, գիտնական եւ այլն։ Նա ամեն …
կարդալ ավելինՀունիսի 21-25-ը կայանալիք ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելու է ԵԽ ԽՎ-ի կողմից 2005թ. ընդունված թիվ 1416 բանաձեւը, որը նախատեսում է ԵԽ ԽՎ-ում ԼՂ ենթահանձնաժողովի ստեղծումը: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ավելացնելով, որ այդ ենթահանձնաժողովի ստեղծման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: «Այս բանաձեւի վտանգավոր …
կարդալ ավելինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` երեկ պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստվում անել 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների ներկայացրած վերջին զեկույցում բերված փաստերի առնչությամբ, ասել է. «Անկեղծ ասած, տվյալ դեպքում մեր անելիքը չգիտեմ, բայց այդ հարցով այսօր պաշտոնապես զբաղվում է ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովը: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ այդ …
կարդալ ավելին«Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված «խորհրդարանական ընտրությունները»: Այս մասին ասված է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության տարածած հայտարարության մեջ: «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ դրա համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերում: Այն կոչ է անում շահագրգիռ բոլոր կողմերին ակտիվացնել ջանքերը հակամարտությանը …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փուլը կլինի այն ժամանակ, երբ Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` նշելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման ժամկետների մասին խոսելը բարդ է: Ըստ նրա` անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ հայ եւ ադրբեջանական համայնքների մասնակցությամբ, որոնք էլ կորոշեն Ղարաբաղի հետագա կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նա միաժամանակ …
կարդալ ավելին