Կոշտություն

28/05/2010

«Երեւանից հնչող հայտարարություններում նկատվում է կոշտություն, որն օգուտ չի բերի հայ-թուրքական գործընթացին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզյուգերգինը` պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ Թուրքիան ունի տարածաշրջանային մի տեսլական, որը ներառում է ինչպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: «Մենք կարծում ենք, որ կոշտ խոսքը օգտակար չի լինի ոչ Հայաստանի, եւ ոչ էլ գործընթացի համար: Մենք գործածում ենք խաղաղ խոսք: Մի կողմից՝ ասում ենք` եկեք տնտեսական ոլորտ ստեղծենք, միասին կայունություն ապահովենք, բարեկեցության մեջ ապրենք, իսկ մյուս կողմից` ագրեսիվ հայտարարությունները չեն համապատասխանում այն մթնոլորտին, որը մենք ցանկանում ենք ձեւավորել»,- հայտարարել է Օզյուգերգինը: