«Առաջիկա ամիսներին որոշակի տակտիկական, դիրքային պայքար կլինի իշխանության եւ ընդդիմության միջեւ, ինչպես նաեւ՝ որոշակի վերադասավորումներ կլինեն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներսում»,- երեկվա ասուլիսում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը փորձելու է ավելի մոնոլիտ դարձնել իշխանությունը, որպեսզի առաջիկա ընտրություններին մասնակցի այդ մոնոլիտ իշխանությամբ: Ըստ նրա, մոնոլիտ իշխանություն ձեւավորելու առաջին քայլերն արված …
կարդալ ավելինԵրկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած Սերժ Սարգսյանի այցելության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Ինչպես Panorama.am-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, թեեւ նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանն այցելության ընթացքում կհետեւի նաեւ Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն ծրագրի փոփոխության եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան: …
կարդալ ավելինՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամներ Վահան Շիրխանյանն ու Վարդան Խաչատրյանը խմբագրություն ուղարկած նամակով հերքել են մեր թերթում հրապարակված այն տեղեկությունը, որի համաձայն՝ ՍԴՀԿ ԿՎ նշված երկու անդամների միջեւ վերջին շրջանում հարաբերությունները սրվել են: «Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր աղբյուրները ստել են, իսկ ՍԴՀԿ-ում առկա մթնոլորտը մշտապես եղել եւ մնում է գործնական եւ ընկերային հիմքերի վրա»,- նշված …
կարդալ ավելինԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը համապատասխանեցնել ԵԱՀԿ եւ եվրոպական չափանիշներին` նախքան նախագծի վերջնական ընդունումը: «Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծությունը: Նախագծով նաեւ չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել թվայնացման գործընթացի համար: …
կարդալ ավելինՀայ-թուրքական փոխադարձ հարաբերությունների, կամ, ինչպես կոչում են, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը stand by ռեժիմում են: Այս մասին երեկ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ-թուրքական հարաբերություններում նա որեւէ փոփոխություն կամ տեղաշարժ չի ակնկալում մինչեւ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ` այս պահին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործերը բարդ են` հաշվի …
կարդալ ավելինՄինչ հայ համայնքի հետ հանդիպումը, երեկ Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը, որի ընթացքում, ըստ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության` երկու նախագահները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, տնտեսական համագործակցության, հումանիտար ոլորտում շփումների ակտիվացման հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: «Մենք՝ որպես մոտ գործընկերներ, …
կարդալ ավելին«7 օրի» փոխանցմամբ` ըստ Գյումրիում շրջանառվող հավաստի լուրերի` Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը կադրային լուրջ փոփոխություններ է իրականացնում մարզպետարանում: Մասնավորապես, մարզպետն իր մարդկանց է փորձում նշանակել առանցքային այն վարչություններում, որոնք տիրապետում են նշանակալի ֆինանսական ու վարչական լծակների եւ մեծ դերակատարում են ունենում ընտրությունների ժամանակ իշխանությունների օգտին ձայներ հավաքագրելու առումով: Այդպիսիք են համարվում Շիրակի մարզպետարանի Կրթության, …
կարդալ ավելինՀՀ-ին սպառնացող թե արտաքին եւ թե ներքին խնդիրների պատճառը ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը համարում է երկրում արդարության բացակայությունը: «Ինչ է, չի՞ կարելի քայլել Ազատության հրապարակում»,- վերջին օրերին Ազատության հրապարակում Ոստիկանության բռնի գործողությունների վերաբերյալ երեկվա ասուլիսում ասել է ՀԺԿ առաջնորդը` իշխանություններից պահանջելով ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Նրան զարմացնում են բոլոր նրանք, ովքեր զվարճանում են ընդդիմության ձախողումներից. …
կարդալ ավելինԲնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, գիտնական Արտաշես Զիրոյանը Գեղարքունիքի մարզի զարգացման, այստեղ աշխատատեղերի ստեղծման մասին ծրագիր է մշակել, բայց այն մնացել է թղթի վրա: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Զիրոյանն ասել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի եւ Գավառ բնակավայրերում դեռեւս հին ժամանակներում «մեր պապերը» ծխախոտագործությամբ էին զբաղվում եւ բարձրորակ բերք ստանում: «Բայց այսօր ծխախոտագործությունը …
կարդալ ավելինՉբավարարվելով տարածաշրջանը տիրապետելու իր նոր օսմանյան քաղաքականությամբ, Թուրքիան որոշել է ընդլայնել իր ազդեցության ծիրը շատ ավելի հեռուներում՝ երկրագնդի չորս կողմերում: Սակայն, երբ Թուրքիան պաղեստինցիների տառապանքների նկատմամբ ձեւական կարեկցանք ցուցաբերեց իսլամական աշխարհը սիրաշահելու համար, նա շրջվեց իր վաղեմի քաղաքական եւ ռազմավարական գործընկեր Իսրայելից եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից: Վերջերս Բրազիլիայի նախագահի հետ Իրան կատարած եւ լայնորեն լուսաբանված իր …
կարդալ ավելինԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Բենիկ Բաբայանին տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նախարար է նշանակվել Կարեն Եսայանը: Վերջինս ԼՂՀ առաջին վարչապետ, ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի որդին է: Նա 2007թ. մարտի 16-ին նշանակվել էր ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար: 2007թ. …
կարդալ ավելին«Միանշանակ է, որ Թուրքիային չի հաջողվելու ինչ-որ կերպ խցկվել Արցախի հակամարտությունը կարգավորող միջնորդների շրջան, անգամ՝ եթե 100 Կիրիլով նման կարգի խորհուրդներ մեզ տան: Եվ դա հստակ է: Թուրքիային տարածաշրջանում հավասարակշիռ երկրի համբավ եւ դերակատարություն ունենալու շանս էր տրված, բայց նա` տապալելով հայ-թուրքական արձանագրությունները, չկարողացավ դա օգտագործել»,- Panorama.am-ի հետ զրույցում երեկ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության …
կարդալ ավելինՄի քանի հասարակական կազմակերպություններ (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ «Մենք պլյուս» հ/կ-ն) երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդդեմ Ոստիկանության գործողությունների: «2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների եւ Ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երեւանի «Ազատության» …
կարդալ ավելինԿիրակի օրը տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման «Հայոց պետականության հրամայականը» խորագրով առաջին խորհրդաժողովը, որին մասնակցել են քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդներ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնած խորհրդաժողովում նշվել է, որ իշխող հակաազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Խորհրդարան: Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց եւ ուժերի …
կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հունիսի 1-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Դոնի Ռոստով, որտեղ ներկա է գտնվելու ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա ձիարշավին: Ս. Սարգսյանը հանդիպումներ է ունենալու նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը, ում փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը: Չնայած երեկ մեր թղթակցի հետ զրույցում եւ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, եւ ինքը` Արմեն Եսայանը, հերքել են այդ տեղեկությունները, այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ հերքել է թուրք փորձագետ, Թուրքիայի միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն Սինան Օղանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու նպատակով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է նախապատրաստվում Սոչիում: «Մենք բազմիցս ասել ենք, որ Թուրքիայի հետ …
կարդալ ավելինԵրեկ հայրենի ոստիկանությունը հերթական անգամ հիշեցրել է իր գոյության մասին: Ոստիկանները բռնություն են կիրառել Ազատության հրապարակում արդեն երեք օր նստացույց անող նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի եւ այդ ժամանակ հրապարակում գտնվող ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ: Այդ թվում` բռնությամբ Ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայկական Ժամանակ» եւ «Հայք» օրաթերթերի լրագրողուհիներ Անի Գեւորգյանը, Սյուզի Պողոսյանն …
կարդալ ավելինԵրեկ լրացավ Երեւանի ավագանու, նույնն է թե` քաղաքապետի ընտրությունների մեկ տարին: Սա թեեւ համապետական ընտրություն չէր, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայրաքաղաքում է կենտրոնացած հանրապետության բնակչության գրեթե կեսը եւ քաղաքականապես ակտիվ բնակչության մեծ մասը` իշխող «Հանրապետական» կուսակցությունն ամեն ինչ արեց իր հաղթանակն ապահովելու համար: Անցած 1 տարվա ընթացքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում …
կարդալ ավելինՄայրաքաղաքի Ազատության հրապարակում երեկ դարձյալ «քաղաքական զբոսանքների» էին դուրս եկել Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թվով մոտ 30 համակիրներ, հիմնականում` երիտասարդներ: Սակայն, ժամը 18:00-ի մոտ ոստիկանները շրջափակեցին հրապարակը, այնուհետեւ տասնյակ «իրավապահներ» հարձակվեցին հրապարակում հավաքված ՀԱԿ երիտասարդ անդամների վրա: Նրանք, գոռգոռալով ու հայհոյելով, հրահանգում էին դուրս գալ հրապարակից եւ ցրվել` «Ստեղ մի հավաքվեք, գնացեք ստեղից…»: Նրանք, ովքեր …
կարդալ ավելին