Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Բենիկ Բաբայանին տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նախարար է նշանակվել Կարեն Եսայանը: Վերջինս ԼՂՀ առաջին վարչապետ, ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի որդին է: Նա 2007թ. մարտի 16-ին նշանակվել էր ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար: 2007թ. հոկտեմբերի 2-ից զբաղեցրել է ԼՂՀ ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը: