Երեկ ԱԺ-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերաբերվում իր կուսակցի վարքագծին, որը հայհոյել եւ երեք մատի կոմբինացիա էր ցույց տվել օտարալեզու դպրոցների դեմ ակցիայի մասնակիցներին: Սահակյանը հայտարարել է, որ ինքը կողմնակից է հայհոյանքին հայհոյանքով պատասխանելուն: «Մի առիթով արդեն ասել եմ, որ ես կողմնակից եմ նաեւ քաղաքականության …
կարդալ ավելին«Սարդարապատ» քաղաքացիական շարժման նախաձեռնած «Այլընտրանքային խորհրդարանի» սոցիալ-տնտեսական հանձնաժողովը երեկ ՄԻԺԻ գրասենյակում գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: «Առաջին հերթին փորձելու ենք ձեւավորել մի բեմահարթակ, որտեղ համապատասխան ոլորտի մասնագետները կկարողանան ներկայացնել իրենց ասելիքը»,- ասել է Սէֆիլյանը` ավելացնելով, որ իրենց հաջորդ քայլը պետք է լինի նախաձեռնության …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Սերժ Սարգսյանն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին: Ի պատասխան՝ դեպանն …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի համար անցանկալի անձինք են դարձել նաեւ ֆրանսիացի այն խորհրդարանականները, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում: Այդպիսով` Ադրբեջանի ԱԳՆ-ն նրանց եւս ներառել է իր «սեւ ցուցակում»: «Մենք հաստատող տեղեկատվություն ենք ստացել, որ ֆրանսիացի խորհրդարանականներ Ռիշար Մալյեն, Առլետ Գորսկոստը, Պասկալ Քրոզոնը, Միշել Դիֆենբակերը, Ռին Ռուկը, Ժան-Պիեռ Դելանուան …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը` Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին օրը, ժամը 18:30-ին խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստն անօրինական էր: Նման կասկածներ ունեն խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, եւ նման կարծիքի տեղիք են տալիս ԱԺ կանոնակարգ-օրենքի համապատասխան հոդվածները: Հինգշաբթի օրն ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրեց, որպեսզի ավարտի կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի երիտասարդ անդամները երեկվանից սկսել են ուրբաթօրյա երթերը: Նրանք ասում են, որ չեն դադարեցնելու երթերն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չի արձակվել մայիսի 31-ին երկամսյա կալանքի ենթարկված Դավիթ Քիրամիջյանը: Երեկ մի քանի տասնյակ երիտասարդներ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտից ցուցապաստառներով եւ Դավթի նկարներով շարժվեցին դեպի Հայաստանում ԵԽ ԽՎ գրասենյակ: Նրանք նամակ եւ կից փաստաթղթեր …
կարդալ ավելին«Heritage Foundation»-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով հեղինակավոր փորձագետ Արիել Քոենը հայտարարել է, թե Ադրբեջանն իրավունք ունի ուժ կիրառել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: «Իմ կարծիքով, ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիան Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում ուժ կիրառել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- ասել է նա: Ըստ նրա` «տեսականորեն Ղարաբաղի համար ապագա ընդհարումը, եթե …
կարդալ ավելինԸստ «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի, նախօրեին ԱԺ ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններն արվել են «այլ նպատակներով»: «Ամբողջ հեռուստառադիոյի դաշտը մոնոպոլիզացիայի ճանապարհի վրա է այս նոր գրված օրենքով: Այն, ինչ այսօր մենք ունենք, դա արդեն լճացած ու մահացած դաշտ է: Այդ դաշտի մեջ աղմուկի տակ ուզում է ծնվել մի նոր մագնատ, որը պետք …
կարդալ ավելինՀայաստանի քաղաքական վերնախավն ի վիճակի չէ նորմալ դիմակայելու ադրբեջանական քարոզչությանը: Երեկ նման հայտարարություն է արել «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: «Մենք ունենք ամեն ինչ, մեր ճշմարտությունն ավելի զորեղ է, բայց պետք է կարողանանք ներկայացնել այդ ճշմարտությունը: Այս խնդրին լուրջ ուշադրություն Հայաստանում չեն դարձնում: Երեւի մեր պետական այրերը այդքան հասուն չեն, որ ընկալեն խնդրի լրջությունը»,- հավելել …
կարդալ ավելինԵրեկ ավարտվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների խմբի ճանաչողական այցը Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում էին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ նույն խմբի քարտուղար Ժան-Պյեռ Դելանուան, պատգամավորներ Ռիշար Մալյեն, Առլետ Գրոսկոստը, Ռենե Ռուքեն, Միշել Դիֆենբաքերը, Պասկալ Կրոզոնը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, …
կարդալ ավելին«Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Նիքքար Էսպահանին իրեն խաբել է եւ իր աշխատությունը ներկայացրել է որպես սեփական դոկտորականի թեմա եւ պաշտպանել է` խախտելով հեղինակային իրավունքները: Բանն այն է, որ նախկին դեսպանի առաջարկով 1996-ի ընթացքում Բ. Կարապետյանը գրել է «Ղարաբաղի խնդրի արմատները» աշխատությունը: Ըստ Բակուր Կարապետյանի` …
կարդալ ավելին«Թուրքիայի սադրիչ քաղաքականության պատճառով Մերձավոր Արեւելքում սրված իրավիճակը քննարկելու նպատակով» Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վարչության «արտակարգ հատուկ» նիստ է հրավիրել: Վարչության ընդունած բանաձեւում համաշխարհային հանրությանը կոչ է արվում ամենայն լրջությամբ վերաբերվել Թուրքիայի ներկա կառավարիչների փորձերին, որոնք սեփական նորօսմանյան քաղաքական հավակնությունների բավարարման նպատակով բորբոքում են միջազգային հանրության բազմամյա հետեւողական ջանքերի շնորհիվ մարած ազգային քաղաքական …
կարդալ ավելինԱվելի քան 15 երկրների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ Երեւանում մեկնարկեց «Սոցինտերնի» համաժողովը: Հայաստանից համաժողովին մասնակցում էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը ԱՊՀ երկրներում միակն է, որն ունի «Սոցինտերնի» լիիրավ անդամի կարգավիճակ: Նշենք, որ «Սոցինտերնը» համաշխարհային կառույց է, որը համախմբում է ավելի քան 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ: Նախապես իր մասնակցությունը համաժողովին հաստատել էր նաեւ Ադրբեջանը, սակայն …
կարդալ ավելինՀայ Առաքելական եկեղեցին` Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, շարունակում է լռություն պահպանել օտարալեզու դպրոցների բացման թեմայով: Եվ դա` անգամ այն բանից հետո, երբ ներկայացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը: Սա խոսուն լռություն է, որն, ըստ էության, նշանակում է մեկ բան` եկեղեցին դեմ է օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությանը: Սակայն իր դիրքորոշումը սեփական հոտին հայտնելու քաջություն չունի: Իսկ …
կարդալ ավելինԿամ հունիսի 17-ին, կամ 22-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Բանն այն է, որ այսօր ԱԺ գարնանային վերջին նստաշրջանի վերջին օրն է, սակայն դեռեւս չեն քննարկվել եւ ընդունվել իշխանությունների համար շատ կարեւոր մի քանի օրինագծեր: Կիսատ է մնացել կառավարության ներկայացրած աղմկահարույց ` «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Դեռեւս երկրորդ ընթերցմամբ չի …
կարդալ ավելինԱդրբեջանն իրեն իրավունք է վերապահում, օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում` ռազմական ուժը, «ազատագրել իր գրավյալ տարածքները եւ վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այս մասին ասված է Ադրբեջանի ռազմական դոկտրինում, որն ընդունվել է Միլի մեջլիսում ձայների մեծամասնությամբ: Ռազմական դոկտրինի նախագծում նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին եւ …
կարդալ ավելինԱյսօր Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը կարանոգրաֆիա` զոնդավորում է անցնելու: Բժիշկները որոշել են վերջնական հետազոտությունից հետո միայն վիրահատական միջամտություն կատարել: Վիրահատությունը նախատեսված է հունիսի 11-ին: Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանի սիրտը արդեն մեկ անգամ վիրահատել էին: Այժմ Սասուն Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:
կարդալ ավելին«Սարդարապատ» քաղաքացիական շարժման անդամ Հայկ Բալանյանը երեկ հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի հայտնվի հերթական կեղծ ընդդիմությունը: «Դատելով մեր տխրահռչակ հայկական, ավանդական փորձից՝ յուրաքանչյուր ընտրություններից 1-2 տարի առաջ ստեղծվում է ինչ-որ մի կեղծ ընդդիմադիր շարժում, որը պետք է բուն ընդդիմությունից ձայներ խլի: Մենք տեսել ենք այդպիսի շարժումներ` Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան եւ մյուսներ, որոնք նախընտրական …
կարդալ ավելին«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախագահի թեկնածուների անձեռնմխելիությունը վերացնելու առաջարկը Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը համարում է «կատարյալ քաղաքական ապուշություն եւ մի քանի հիմարիկ ուղեղիկների նախաձեռնություն»: Դա, ըստ մարքսիստի` ԱԺ-ի կողմից «անհաջող բոցկլտում» էր: «Իբր թե ուզում էին կոզլիկներին, ընտրություններից հետո հասարակությանն առաջնորդող այծիկներին ձերբակալել: Փառք Աստծո, այդ հիմարությունը նախագահը ժամանակին կանխեց»,- ասել է …
կարդալ ավելինԱյսօր կամ հաջորդ շաբաթ կայանալիք արտահերթ նիստում Ազգային ժողովը կողմ կքվեարկի «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած եւ վերջին շրջանում քննարկվող օրինագծին, որով նախատեսվում է հեռուստահաճախականությունների թվայնացումը: Օրինագծի հետ կապված հնչած մտահոգությունների ու քննադատությունների պակաս այս ընթացքում չի զգացվել. թվայնացման գործընթացի արդյունքում գործող հեռուստաընկերությունների թիվը նվազելու է, իշխանություններն ավելի խիստ են …
կարդալ ավելին