«Ժառանգություն» կուսակցության համագումարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի 10-ին, եւ այն ջրբաժան է լինելու թե՛ կուսակցության եւ թե՛ հանրապետության համար»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Բաց համագումար է լինելու հանրության առջեւ: Կտեսնեն, թե ինչ ամբողջականությամբ, նոր ուժով, նոր էներգիայով, ինքնաքննադատությամբ, բայց հեռանկարի հավատամքով «Ժառանգությունը» համագումար է անելու»,- ասել է նա: Ըստ նրա` …
կարդալ ավելին«Մեզ համար գերակա խնդիրը երկրում նոր իշխանության ձեւավորումն է»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, ԳՄ հայաստանյան մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Իսկ իշխանության ղեկին Դաշնակցությունը տեսնում է միայն իրեն. «Եթե Դաշնակցությունը չգա իշխանության, շատ հարցեր էլի կիսատ-պռատ են մնալու: Դրա համար, մենք, որպես ընդդիմություն, իշխանության գալու խնդիր ենք դնում»: ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր` …
կարդալ ավելին– Պարոն Տեր-Թադեւոսյան, այսօր Հայաստանը տարբեր միջազգային կառույցների կողմից անվանվում է «օկուպանտ», եւ մեզ կոչ են անում դուրս բերել զորքերը ազատագրված տարածքներից: Ինչպե՞ս եք վերաբերվում նման որակումներին ու կոչերին: – Ես կարծում եմ, որ թե արտաքին եւ թե ներքին քաղաքականության առումով Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկվում է միակողմանի: Մեզանում բացակայում է ինքնաքննադատությունը: Ադրբեջանն ու Թուրքիան միշտ …
կարդալ ավելինՀանգստանա՞լ Թուրքիայում, թե՞ չհանգստանալ: Ամեն ամառ այս հարցը հասարակական հնչեղություն է ստանում, քանի որ հայրենասիրական զգացմունքների ցուցադրության «գեղեցիկ» առիթ է: Բայց այս տարի Թուրքիա գնալ-չգնալու խնդիրն առավել սրությամբ է դրված: Եթե նախորդ տարիներին մենք չպետք է Թուրքիայում հանգստանայինք, քանի որ դա հիմնավորվում էր որպես ուղղակի անարգանք Ցեղասպանության զոհերի հիշատակին, այս տարի հիմնավորումները զգացմունքային դաշտից տեղափոխվել …
կարդալ ավելինԿիրակի օրը մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Նա արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում այդ հանդիպման մասին տեղադրված հաղորդագրության համաձայն, Գեյթսը Իլհամ Ալիեւին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը: Ադրբեջանի նախագահը խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել Օբամային՝ նամակի համար: Հանդիպման ընթացքում կարծիքներ են …
կարդալ ավելինԵթե Հայաստանը չցուցաբերի կառուցողական դիրքորոշում, ԼՂՀ հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերակը կլինի պատերազմը: Այս մասին «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը: Ըստ նրա` ադրբեջանցիների համբերությունը սպառվել է, քանի որ, չնայած, արդեն 20 տարի է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, սակայն կոնկրետ արդյունքներ …
կարդալ ավելինԱմիսներ առաջ զբաղեցրած պաշտոնից հրաժարական տվեց Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը` դա պատճառաբանելով հոգնածությամբ: Սակայն Հարությունյանի հրաժարականը քաղաքական դրդապատճառներ է ունեցել, ինչն ավելի պարզորոշ է դառնում ներկայիս ներիշխանական խմորումների համատեքստում: Մեր տեղեկություններով, նախագահական նստավայրից են Հարությունյանից պահանջել հրաժարական ներկայացնել: Բանն այն է, որ Հ. Հարությունյանի պաշտոնավարման շրջանում «Հայլուրը» բավական ծավալուն կերպով լուսաբանում …
կարդալ ավելին«Freedom House» միջազգային կազմակերպությունը հրապարակել է ամենառեպրեսիվ վարչակարգերի տասնյակը: Այսպիսով, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների ոլորտում ամենավատ վիճակը նկատվում է Մյանմայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Սուդանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում, Էրիթրեայում եւ Տիբեթում: Այս երկրների եւ տարածաշրջանների բնակիչները, ինչպես նշվում է զեկույցում, մշտապես ենթարկվում են ռեպրեսիաների: Այստեղ անկախ կազմակերպություններն ու քաղաքական ընդդիմությունը կամ արգելված են, կամ …
կարդալ ավելինՍտամբուլում գտնվող իր սեփական տանը երեկ հայտնաբերվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող փաստաբաններից մեկի՝ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Քարադաղի դիակը: 40-ամյա փաստաբանի կախված դիակը գտել է նրա սիրուհին, որն էլ դիմել է Ոստիկանություն: CNNTurk-ի փոխանցմամբ` Հրանտ Դինքի սպանության գործի դատալսումներից մեկի ժամանակ Հաքան Քարադաղին սպառնացել էր խմբագրապետին սպանած Օգյուն Սամաստը: Առայժմ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը 4 «կողմ» եւ 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որն արդեն երկու ամիս բուռն քննադատության է արժանանում հասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից: Այս օրինագիծը, մասնավորապես` ԱԺ օրակարգում դրա ընդգրկումը, բացի հասարակական հնչեղությունից, նաեւ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկել են Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները: Ս. Սարգսյանն ասել է, որ նման մեծածավալ բարեփոխում նախաձեռնելով` պետությունը պարտավոր է ամենայն մանրամասնությամբ քննարկել դրա հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծումները, գնահատել ռիսկերը: Նաեւ ընդգծել է, որ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող …
կարդալ ավելինԴեռեւս նախորդ տարի, երբ Մարտի 1-ի գործն ուսումնասիրող Փաստահավաք խումբը անուն առ անուն հրապարակեց, թե մարտի 1-ին ովքեր են խաղաղ ցուցարարների դեմ կիրառել «Չերյոմուխա-7» հատուկ զինատեսակը, թվում էր` ուր որ է, թե՛ նրանք, թե՛ նրանց ղեկավարները վերջապես պատասխանատվության կենթարկվեն: Հիշեցնենք, որ «Չերյոմուխա-7»-ի կիրառման հետեւանքով սպանվել են 3 երիտասարդներ` Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը եւ Արմեն Ֆարմանյանը: …
կարդալ ավելինԱԺ գարնանային վերջին` հաջորդ շաբաթ կայանալիք քառօրյան կարող է անցնել բավական թեժ մթնոլորտում: Ընդ որում, այդ թեժությունն ապահովելու են ՀՀ կառավարությունն ու կոալիցիոն խմբակցությունները, հատկապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բանն այն է, որ այս քառօրյա նիստերի օրակարգում են ընդգրկված կառավարության ներկայացրած աղմկոտ երկու օրինագծեր, որոնք արժանացել են Հ. Աբրահամյանի ու ԲՀԿ-ի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 3-ին հրամանագիր է ստորագրել Վահե Գաբրիելյանին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով` Վ. Գաբրիելյանի փոխարեն՝ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
կարդալ ավելինՉնայած գլոբալ ռեցեսիային, աշխարհում 2009թ. ռազմական ծախսերի աճն ամենաբարձրն է եղել 2003-ից ի վեր: Այս մասին, «Christian Science Monitor»-ի փոխանցմամբ, ասվում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի հրապարակած զեկույցում: Ամենախոշոր ռազմական բյուջեն շարունակում է ունենալ ԱՄՆ-ը. երկրորդ տեղում Չինաստանն է: 2009թ. ռազմական ծախսերն աշխարհում ավելացել են 5.9 տոկոսով` կազմելով 1.5 տրիլիոն դոլար, մինչդեռ համաշխարհային տնտեսությունը …
կարդալ ավելինՄայիսի 31-ին Ազատության հրապարակում Ոստիկանության հարձակումից հետո բոլոր բերման ենթարկվածներն ու ձերբակալվածները ազատ արձակվեցին՝ բացի Դավիթ Քիրամիջյանից: Ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում 3 օր պահվելուց հետո լրագրող Անի Գեւորգյանն ու նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը, ազատ արձակվեցին` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Իսկ 19-ամյա Դավիթը, որն, ըստ էության միջադեպերի արդյունքում ամենաշատն էր տուժել, կալանավորվեց 2 ամիս ժամանակով: Միջադեպի օրը …
կարդալ ավելինՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայ Ազգային կոնգրեսում առաջնորդների փոփոխություններ են սպասվում: Ավելին, նա հայտարարել է, թե առաջիկա ընտրություններին ՀԺԿ-ն չի պատրաստվում մասնակցել առանձին թեկնածուով:
կարդալ ավելին2006թ. Բնապահպանության նախարարության պատվերով ՌԴ-ից հիդրոլոգիական նավ ձեռք բերած «Կամար» ՓԲԸ-ն, որոշ տեղեկությունների համաձայն, պատկանում է Պետեկամուտների կոմիտեի Քննչական վարչության պետի տեղակալ Անրի Վարդանյանի հորը: Վերջինս երեկ մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց այդ տեղեկությունը: «Ո՛չ ես, ո՛չ էլ հայրս երբեւէ որեւէ ընկերության փաստացի սեփականատեր, տնօրեն չենք հանդիսացել: Տնտեսական որեւիցե գործունեություն չենք իրականացրել: Մենք պետական ծառայողներ ենք: …
կարդալ ավելինԱզատության հրապարակի բացումից հետո, ամեն օր, երեկոյան ժամը 5-ից սկսած` ավելի քան հինգ տասնյակ ոստիկան հայտնվում են այնտեղ: Նրանց մի մասը հերթապահության է կանգնում Օպերայի բակ տանող ճանապարհների մոտ, մյուս մասն էլ` հարմարավետ տեղավորվելով ոստիկանական «Գազելներում»` ուշի ուշով հետեւում է բոլոր անցորդներին: Զավեշտալին այն է, որ «խեղճ իրավապահները» պարտավոր են գուշակել, թե հրապարակում զբոսնող քաղաքացիներից …
կարդալ ավելին– Պարոն Սաֆարյան, որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերը, լրագրող Անի Գեւորգյանի ձերբակալության փաստը: – Ես արդեն զանգել եմ ոստիկանապետին, ասել եմ այն, ինչ որ քիչ առաջ ձեզ փոխանցեցի: Ավելին չեմ կարող ասել, թե ինչ ենք խոսել: Որովհետեւ ես տեղեկություններ եմ ստացել, որ …
կարդալ ավելին