Կախված են գտել

04/06/2010

Ստամբուլում գտնվող իր սեփական տանը երեկ հայտնաբերվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող փաստաբաններից մեկի՝ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Քարադաղի դիակը: 40-ամյա փաստաբանի կախված դիակը գտել է նրա սիրուհին, որն էլ դիմել է Ոստիկանություն: CNNTurk-ի փոխանցմամբ` Հրանտ Դինքի սպանության գործի դատալսումներից մեկի ժամանակ Հաքան Քարադաղին սպառնացել էր խմբագրապետին սպանած Օգյուն Սամաստը: Առայժմ դատափորձաքննությունը ոչ մի տեղեկություն չի հաղորդում նրա մահվան պատճառների մասին: