ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 3-ին հրամանագիր է ստորագրել Վահե Գաբրիելյանին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով` Վ. Գաբրիելյանի փոխարեն՝ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: