Հրաժարականի պատճառը

04/06/2010

Ամիսներ առաջ զբաղեցրած պաշտոնից հրաժարական տվեց Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը` դա պատճառաբանելով հոգնածությամբ: Սակայն Հարությունյանի հրաժարականը քաղաքական դրդապատճառներ է ունեցել, ինչն ավելի պարզորոշ է դառնում ներկայիս ներիշխանական խմորումների համատեքստում: Մեր տեղեկություններով, նախագահական նստավայրից են Հարությունյանից պահանջել հրաժարական ներկայացնել: Բանն այն է, որ Հ. Հարությունյանի պաշտոնավարման շրջանում «Հայլուրը» բավական ծավալուն կերպով լուսաբանում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կապված ցանկացած իրադարձություն: Ինչպես հայտնի է, Հ. Հարությունյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն՝ ԲՀԿ-ի հետ միասին, համարվում են Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժեր: Քաղաքական շրջանակներում նման կարծիք կա նաեւ Հ. Աբրահամյանի մասին: