քաղաքականություն

Սխալ արտահոսք

10.06.2010

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը չի բացառել, որ ապագայում Ռուսաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Նա նշել է, որ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ինքն ընդամենն ասել էր, թե Ռուսաստանը ԼՂ-ն որպես անկախ պետություն չի ճանաչում ներկայումս: «Ցավոք, ես զարմանքով նկատեցի, որ իմ խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրվել են: Իմ դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում ՌԴ ԱԳՆ …

կարդալ ավելին

Պայքարում են սահմանումների դեմ

10.06.2010

Երեկ կեսօրից հետո սպասվում էր, որ Ազգային ժողովը պետք է քննարկի կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը: Դրա համար ԱԺ էին կանչել Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանին եւ Հեռուստատեսության թվայնացման գործընթացը կառավարող միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, օրինագծի հեղինակներից Ավետիս Բերբերյանին ու Կարեն Անդրեասյանին: Սակայն կեսօրից հետո այս պաշտոնյաները անհայտացան, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե …

կարդալ ավելին

Դրական է վերաբերվում

10.06.2010

Միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցների բացումը հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Այս մասին երեկ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` պատասխանելով «Առավոտ» օրաթերթի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահը օտարալեզու դպրոցների խնդրի վերաբերյալ: «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի …

կարդալ ավելին

Քվեարկությունը՝ այսօր

10.06.2010

Երեկ ՀՀ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած «Լեզվի մասին» աղմկոտ օրինագիծը, որով գործադիրն առաջարկում է այնպիսի փոփոխություն կատարել նույնանուն օրենքում, որ հնարավոր լինի Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: Նախապես որոշված էր, որ պետք է ստեղծվեն 15 այդպիսի դպրոցներ, որոնցից հինգը գործելու են Երեւանում: Ու թեեւ այս օրինագիծն արդեն երկու ամիս արժանացել է հասարակության ու նույն պատգամավորների բուռն …

կարդալ ավելին

Հակասում է

10.06.2010

«Մեր հանդիպումների, բանակցությունների ընթացքում մենք բացառում ենք սպառնալիքների լեզվով այն գործելաոճը, որն օգտագործում է Ադրբեջանը»,- երեկ ԱԺ-ում` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի` Ադրբեջանի ռազմական դոկտրինի վերաբերյալ հարցին, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նաեւ հավելել է, թե Ադրբեջանի ընդունած ռազմական դոկտրինը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը, քանի որ այնտեղ կա հոդված ռազմական գործողությունների միջոցով …

կարդալ ավելին

Չի աջակցում

10.06.2010

«Ամերիկայի հրեական համայնքն այլեւս չի աջակցում Թուրքիային»,- գրել է «Washington Times» թերթը` մի քանի մանրամասն ներկայացնելով հրեական լոբբիի կողմից մինչ օրս ի շահ Թուրքիայի իրականացված քայլերի վերաբերյալ: «2000թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը կանգնած էր լուրջ խնդրի առջեւ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը խոստացել էր քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, որը կարող էր ապտակ դառնալ …

կարդալ ավելին

Ղարաբաղի ժողովուրդն այլևս չի հանդուրժի

10.06.2010

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից շատերի հարցերն առնչվել են ԼՂՀ հիմնահարցին, ու վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից արված հայտարարություններին: ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը անդրադարձել է թուրք-իսրայելյան վերջին իրադարձություններին, եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ կարող են այդ դեպքերն անդրադառնալ Հայաստանի եւ հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության վրա: «Աշխարհում տեղի ունեցող որեւէ իրադարձություն …

կարդալ ավելին

Գոլիցինի նման

10.06.2010

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կազմակերպած բողոք-ակցիայի մասնակից Խաչիկ Ստամբոլցյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` եթե խորհրդարանն ընդունի «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, այդ դեպքում նախաձեռնող խումբն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, ասել է. «Գոլիցինն ինչի՞ց մեռավ: Այն ժամանակ ո՛չ պետություն ունեինք, ո՛չ բանակ, ռուսական լծի տակ էինք, Գոլիցինը վախից մեռավ` …

կարդալ ավելին

Մեկնել է Բրյուսել

10.06.2010

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Բրյուսել` մասնակցելու հունիսի 10-11-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Կոսովոյի ուժերի եւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով նիստերին: ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

կարդալ ավելին

«Հայկական կողմին կոչ եմ անում զարթնել»

10.06.2010

Միջազգային հանրությունը պետք է վերջապես գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի սուբյեկտ, եւ ոչ թե օբյեկտ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը: Նրա խոսքով, շատ սխալ է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի ապագայի շուրջ ընթացող բանակցություններին: «Ես հասկանում եմ եւ համաձայն եմ Ղարաբաղի ժողովրդի …

կարդալ ավելին

Այլընտրանքային խորհրդարա՞ն

10.06.2010

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանի դիտարկմամբ` Հայաստանի ներքաղաքական կյանքում մեկ օրակարգ կա` պատրաստվել ընտրություններին, ինչը, սակայն, ըստ նրա` «սխալ ուղի է»: «Գնալով վիճակն ավելի է վատանում, եւ հասկանալի է դառնում, որ ընտրություններով մեր երկրում որեւէ լուրջ փոփոխություն` ի նպաստ ժողովրդի, հնարավոր չէ անել: 1996թ. սկսած կարելի է համարել, որ ընտրակեղծիք է սկսվել, եւ …

կարդալ ավելին

Էրդողանը գերազանցեց Հոլիվուդի աստղերին

10.06.2010

Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրք ղեկավարի կողմից մի այնպիսի հրաշալի դերակատարման, որն անգամ հոլիվուդյան ամենափորձառու աստղերը չէին կարող կատարել: Թուրքիայի վարչապետն արժանի է Օսկարի մրցանակի` իրեն որպես մեծ հումանիստ եւ պաղեստինյան ժողովրդի պաշտպան ներկայացնելու համար: Գազայի հատվածի ժողովուրդը, անկասկած, ճնշումների է ենթարկվում եւ զրկանքներ կրում, սակայն Էրդողանը նրանց փրկության ասպետը չէ: Չի կարելի կեղտոտ …

կարդալ ավելին

Նաեւ Ղարաբաղի մասին

10.06.2010

Նախօրեին Ժնեւում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հանդիպումը: Ռուսաստանի Արտգործնախարարության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման գործընթացները, իրավիճակը Կենտրոնական Ասիայում եւ Աֆղանստանում: Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են նաեւ Անդրկովկասի ներկա իրավիճակի, Ժնեւյան քննարկումների ընթացքի եւ հեռանկարների մասին, ինչպես նաեւ՝ …

կարդալ ավելին

Արձանագրությունները մեռած են

10.06.2010

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները մեռած են, իսկ այդ փաստաթղթերի հետեւանքով Անկարայի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում նկատվող լարվածությունը` հաղթահարված: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ, «Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու հայկական գործոնը» գրքի հեղինակ Ջեմ Օղուզը: Հարցազրույցի ընթացքում թուրք փորձագետը խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների, Անկարայի եւ …

կարդալ ավելին

Էշթոնին կմերժե՞ն

10.06.2010

«Եվրամիության երկրները ամենայն հավանականությամբ կմերժեն ԵՄ արտգործնախարար Քեթրին Էշթոնի առաջարկը` Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները վերացնելու մասին»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը: Կազմակերպությունը աշխատում է Հայաստան-Եվրամիություն կապերն ամրապնդելու ուղղությամբ եւ պարբերաբար այս հարցի շուրջ հանդիպումներ ունենում անդամ 27 երկրների …

կարդալ ավելին

Էլի կպել է

10.06.2010

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը ոչինչ չի խանգարում, եւ մենք պետք է ավելի խորացնենք այն, քանի որ Հայաստանի տնտեսական հետագա զարգացումը կախված է հենց ռուսական շուկայից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Փաստորեն, կարելի է փաստել, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավարի կարծիքը խիստ տարբերվում է պաշտոնական …

կարդալ ավելին

Այլ նշանակում

10.06.2010

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից եւ մեկ այլ հրամանագրով նշանակվել ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Հայկ Հարությունյանը նշանակվեց Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնում: Լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՊՊԾ պետի պաշտոնում նշանակվելու …

կարդալ ավելին

Անիմաստ ամոթանք

10.06.2010

Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ բողոքելու նպատակով երեկ կառավարության շենքի մոտ էին հավաքվել հանրությանը հայտնի տասնյակ մտավորականներ, քաղաքական գործիչներ ու պարզապես շարքային քաղաքացիներ: Քանի որ ԱԺ նիստերն ու քննարկումները ժամանակավորապես տեղի են ունենում կառավարության նիստերի դահլիճում, ապա ցուցարարները հավաքվել էին հենց այդտեղ, որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեին այն պատգամավորներին, որոնք հունիսի 4-ին դրական եզրակացություն են տվել «Լեզվի …

կարդալ ավելին

Նոր առաջարկներ

10.06.2010

«Հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես գան նոր առաջարկներով»,- այդ մասին նախօրեին Վենետիկում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով ուրբաթ օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ համանախագահների հետ քննարկվել է հայկական կողմի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: «Ես Մինսկի խմբի համանախագահներին հայտնել եմ, որ մենք …

կարդալ ավելին

Անձեռնմխելի չէ նույնիսկ քվեարկության արդյունքը

09.06.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է վերադարձրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: ԱԺ-ն այդ նախագիծն ընդունել էր անցած քառօրյայի ժամանակ: Ընդ որում, երկու ընթերցումն էլ կազմակերպվել էին նույն քառօրյայի ընթացքում: Դրանից հետո Սահմանադրությամբ նախատեսված 21 օրվա ընթացքում Ս.Սարգսյանը պետք է այն վավերացներ, սակայն նա վավերացնելու փոխարեն՝ նախագիծը հետ է ուղարկել ԱԺ` …

կարդալ ավելին