Նաեւ Ղարաբաղի մասին

10/06/2010

Նախօրեին Ժնեւում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հանդիպումը: Ռուսաստանի Արտգործնախարարության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման գործընթացները, իրավիճակը Կենտրոնական Ասիայում եւ Աֆղանստանում: Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են նաեւ Անդրկովկասի ներկա իրավիճակի, Ժնեւյան քննարկումների ընթացքի եւ հեռանկարների մասին, ինչպես նաեւ՝ ընդգծել ռազմական ուժի չկիրառման կարեւորությունը: Այս համատեքստում Գրիգորի Կարասինը անհրաժեշտ է համարել, որ անհապաղ պետք է գտնել ուժի չկիրառման պարտավորությունները իրավաբանորեն ամրապնդելու ընդունելի տարբերակ: Մասնավորապես, նա նշել է, որ աբխազական, վրացական եւ հարավօսական կողմերը ընդունեն միակողմանի հռչակագրեր այդ հարցի շուրջ: