քաղաքականություն

Պյոտրի ավանդույթները շարունակվում են

22.06.2010

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հայ համայնքի 300-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` ասելով. «Կարծում եմ` Սանկտ Պետերբուրգը բնավ էլ պատահաբար չի դարձել այս կարեւոր ամենամյա միջոցառման անցկացման վայրը: Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պյոտրյան ավանդույթները: Աշխարհի բոլոր կողմերից այստեղ են գալիս քաղաքական եւ գործարար շրջանակների, հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, առաջատար …

կարդալ ավելին

Ալիեւը գնաց հարձակում պատրաստելո՞ւ

22.06.2010

Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների հարձակումը Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ` ճնշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Ե. Բոզոյանի ասելով` Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ԼՂ հարցում ստատուս-քվոն հնարավոր չէ պահպանել: «Սա ցուցադրական քայլ էր, որը հետագայում կարող է նույնպես կրկնվել, նման կրկնությունները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի»,- ասել է …

կարդալ ավելին

Գնալու է

19.06.2010

Երեկ Սանկտ Պետերբուրգում ՀՀ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Ս. Սարգսյանի մասնակցությամբ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք …

կարդալ ավելին

Պարտադրված են

19.06.2010

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը երեկ` անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացմանն առնչվող օրինագծին, հայտարարել է, որ ՀՀԿ-ական պատգամավորները պարտադրված են կողմ քվեարկելու այդ օրինագծին. «Եթե օրինագիծը ներկայացրել է ՀՀԿ-ն, կառավարությունը, ուրեմն Ազգային ժողովը պետք է կողմ քվեարկի: Ուրիշ ինչպե՞ս կարող եք պատկերացնել»,- ասել է նա: «Ես դպրոցների մասին այժմ չեմ կարող …

կարդալ ավելին

«Կառուցվածքային աջակցություն»

19.06.2010

«Այս պահին հստակ թիվ ասել չեմ կարող, սակայն տարբեր վերլուծաբաններից լսում եմ, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է Համախառն ներքին արդյունքի 35-40 տոկոսը: Սա իշխանությունների առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը` ավելացնելով,- Ստվերային տնտեսությունը պետք է բերվի օրինական դաշտ: Դրանով իսկ կառավարությունը կնպաստի …

կարդալ ավելին

ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ տարաձայնություններ չկա՞ն

19.06.2010

– Պարոն Զուրաբյան, ո՞րն է ՀՀՇ-ում տիրող այս մթնոլորտի պատճառը: – Ձեւավորված մթնոլորտի պատճառն ինձ մոտ մի փնտրեք: Կարծում եմ, որ կարելի է ման գալ այլ վայրերում, որովհետեւ միշտ էլ շահագրգիռ մարդիկ, ուժեր ու կողմեր կան, որոնք կփորձեն ինչ-որ բան խաթարել: Մի բան, որ նրանք չեն հասկացել` խաթարել կարելի է ամեն ինչ, բացի Հայոց Համազգային …

կարդալ ավելին

Քանակից` որակի

19.06.2010

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին: Հիշեցնենք, որ նախօրեին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում …

կարդալ ավելին

Դիմեք ՍԴ

19.06.2010

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգյան, ով ՀՀ կառավարության հրավերով գտնվում էր Հայաստանում, երեկ ամփոփելով իր այցը` թվարկել է մի շարք խնդիրներ, որոնք, ըստ նրա` անհրաժեշտ է լուծել: Մասնավորապես, ըստ հատուկ զեկուցողի` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ, որն, ի դեպ, երեկ ստորագրել է ՀՀ նախագահը, կարելի է որոշակի քայլեր դեռ ձեռնարկել: …

կարդալ ավելին

Նստացույց

19.06.2010

Թեեւ «Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեն» նախապես հայտարարել էր, որ հունիսի 18-ին նախատեսվող նստացույցը տեղի է ունենալու Ազատության հրապարակում, սակայն ցույցից րոպեներ առաջ` նրանք ստիպված եղան հավաքն անցկացնել այլ վայրում` Արամ Խաչատրյանի արձանի հարեւանությամբ: Բանն այն է, որ հայտարարված ժամից մի քանի ժամ առաջ ամբողջ հրապարակը վերածվել էր քաոսային մի վայրի, որտեղ տարօրինակ միջոցառում էր տեղի …

կարդալ ավելին

Ադամ Շիֆի կոչը

17.06.2010

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը շրջանառության մեջ է դրել գործընկերներին ուղղված մի նամակ, որով կոչ է անում ստորագրել եւ աջակցություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւին: «Միացյալ Նահանգները շատ երկար ժամանակ է տուրք տվել Թուրքիայի սպառնալիքներին եւ ձախողել Ցեղասպանության զոհերին ճանաչելու ջանքերը: Տեւական ժամանակ զոհերին հիշատակելու եւ հարգանքի տուրք մատուցելու մեր …

կարդալ ավելին

Վա՛խ, զեկույցս

17.06.2010

Բեռի մասին համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառաբանությամբ «Յաբլոկո» կուսակցության պետերբուրգյան գրասենյակի մոտ բռնագրավվել է Բորիս Նեմցովի` «Պուտին. Արդյունքներ. 10 տարի» խորագրով զեկույցի 100-հազարավոր օրինակներ տեղափոխող բեռնատարը: Ըստ Ոստիկանության, գրքույկներ տեղափոխող բեռնատարը չի ունեցել համապատասխան անցագիր: Բացի այդ, փաստաթղթերում որպես հրատարակչության վայր նշված է եղել Սմոլենսկը, իսկ հենց գրքույկների վրա` Մոսկվան: Ի դեպ, Նեմցովի 1 մլն տպաքանակով …

կարդալ ավելին

Եռակողմ հանդիպում

17.06.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական …

կարդալ ավելին

«Աղմկոտ» համաձայնության պայմաններում

17.06.2010

Չնայած հերթական խորհրդարանական ընտրություններին դեռ մոտ երկու տարի ժամանակ կա, սակայն հատկապես իշխանություններն արդեն ինտենսիվորեն պատրաստվում են դրանց. բացառված չէ, իհարկե, նաեւ` արտահերթ զարգացումներին պատրաստ լինելու անհրաժեշտությունից ելնելով: Ավելին, իշխանությունները ոչ միայն պատրաստվում են ընտրություններին` համապատասխան լծակներն ու կառույցները կոորդինացնելով, այլեւ իշխանական շրջանակներում նույնիսկ արդեն խոսում են ապագա խորհրդարանի նախնական «քարտեզի» մասին, որը մշակվել է …

կարդալ ավելին

Արդեն քարտեզ են գծում

17.06.2010

Թերեւս միայն ջերմաստիճանի տեսակետից թեժ ամառվանից հետո աշնանը Հայաստանի քաղաքական ուժերն անցնելու են նախընտրական գործընթացների արդեն բացահայտ փուլին: 2012թ. գարնանը տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները, եւ ցանկալի արդյունք ապահովելու համար կուսակցությունները պետք է ունեցած ուժերն ու հնարավորությունները գործի դնեն արդեն առաջիկայում: Այդ առումով ավելի գործնական կլինի հավանաբար իշխող «Հանրապետական» կուսակցությունը, ու հաջորդ իշխանական քարտեզը …

կարդալ ավելին

Հիասթափություն ԵԽ-ի երկակի ստանդարտներից

17.06.2010

Հունիսի 21-ին մեկնարկող ԵԽ ԽՎ նիստի ժամանակ Հայաստանի հարցը, որպես այդպիսին, թեեւ չի քննարկվելու, բայց, այնուամենայնիվ, մեր խնդիրներին անդրադարձ լինելու է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ ԽՎ-ում քննարկվելու է մոնիտորինգի ռեժիմում գտնվող երկրների մասին մի զեկույց: Հայաստանը` որպես ԵԽ համեմատաբար նոր անդամ երկիր, նույնպես դեռ մոնիտորինգի ռեժիմում է: Թեեւ նոր անդամ լինելն այս դեպքում այնքան …

կարդալ ավելին

Իհարկե` ոչ

17.06.2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները երբեք ճիշտ քայլը ժամանակին չեն անում: Ըստ նրա` իշխանությունները քայլեր կատարում են միայն ստիպված` ճնշումների տակ: Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի՞ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի եւ «Human Rights Watch» կազմակերպության հորդորները` չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ու այն …

կարդալ ավելին

«Human Rights Watch»-ը մտահոգված է

17.06.2010

«Human Rights Watch» կազմակերպությունը կոչ է անում Սերժ Սարգսյանին չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները եւ այն ետ ուղարկել ԱԺ: Կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հոլի Քարթները նամակ է հղել Սերժ Սարգսյանին` հայտնելով իրենց մտահոգությունները: Կազմակերպության փորձագետները գտնում են, որ ընդունված փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան Հայաստանում լրատվամիջոցների բազմակարծության, տեղեկատվական բազմազանության եւ …

կարդալ ավելին

Շնորհավորել է թագուհուն

17.06.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն, շնորհավորել դեսպանին եւ դեսպանատան աշխատակազմին Ազգային տոնի` Նորին Մեծություն Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ:

կարդալ ավելին

Քննարկել է ԼՂՀ հարցը

17.06.2010

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանը, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

կարդալ ավելին

Նամակ Լյուդմիլային

17.06.2010

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գագիկ Մելիքյանը բաց նամակ է գրել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Նամակում ասվում է. «Տիկին Լյուդմիլա. Այսօրվա մամուլում կարդացի, որ իբր թե դուք, չունենալով միջոցներ, ստիպված եք եղել գրասենյակում նշել Հնչակյան 20 կախաղանների նահատակության տարելիցը, իսկ մենք, որ ձեր վառ երեւակայության արդյունքում «տիրապետում ենք անսահմանափակ միջոցների», կարողանում ենք հրապարակային …

կարդալ ավելին