Բեռի մասին համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառաբանությամբ «Յաբլոկո» կուսակցության պետերբուրգյան գրասենյակի մոտ բռնագրավվել է Բորիս Նեմցովի` «Պուտին. Արդյունքներ. 10 տարի» խորագրով զեկույցի 100-հազարավոր օրինակներ տեղափոխող բեռնատարը: Ըստ Ոստիկանության, գրքույկներ տեղափոխող բեռնատարը չի ունեցել համապատասխան անցագիր: Բացի այդ, փաստաթղթերում որպես հրատարակչության վայր նշված է եղել Սմոլենսկը, իսկ հենց գրքույկների վրա` Մոսկվան: Ի դեպ, Նեմցովի 1 մլն տպաքանակով զեկույցը քննադատում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի 10 տարվա գործունեությունը իշխանության բարձրագույն էշելոններում: