քաղաքականություն

Նշանակել է

29.06.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը: Վերջինս ՀՀ Վերահսկիչ պալատի Ութերորդ վարչության պետն էր:

կարդալ ավելին

Զորավարժություններ

29.06.2010

ԼՂՀ Զինված ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործման եւ, միաժամանակ, բոլոր աստիճանի հրամանատարների պատրաստությունը հերթական անգամ ստուգելու նպատակով, հունիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ-ում անցկացվել են շտաբային զորավարժություններ: Միջոցառմանը ներգրավված բանակային միավորումների եւ զորամասերի վարչություններն ու սպայական անձնակազմը վերադասի հանձնարարականները ստանալուն պես տարածել են պահեստային, ապա նաեւ՝ առաջնային հրամանատարական կետերում եւ ըստ իրադրության զարգացման` անցել են առաջադրված խնդիրների …

կարդալ ավելին

Որտե՞ղ է ճշմարտությունը

29.06.2010

Բեռլինում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ներկայացնելով իրենց զրույցի մանրամասները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ, Մերկելն ասել է, որ, ցավոք, երկկողմ հարաբերությունների գործընթացը հետաձգվեց, վերացավ, բայց վստահաբար այդ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ որ ԼՂՀ խնդիրը լուծված կլինի: Ցավոք, մամուլն Անգելա Մերկելի …

կարդալ ավելին

Խախտումները շարունակվում են

26.06.2010

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հունիսի լույս 25-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հորադիզ, Սարըջանլու, Կորգան, Յարմջա եւ Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած …

կարդալ ավելին

Հետաձգվել է

26.06.2010

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ ասել է, որ Վեհաժողովի բյուրոն մինչեւ աշուն հետաձգել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ այս հարցի առնչությամբ Բյուրոյի նիստում զեկույցով հանդես պիտի գար ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն, ով նախօրեին հանդիպումներ էր ունեցել հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների եւ մեկական …

կարդալ ավելին

Հերթական փաստաթուղթը

26.06.2010

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում մի շարք պետությունների երկու տասնյակ ներկայացուցիչների, այդ թվում` ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ: Երեկ ԵԽ ԽՎ կայքէջում տեղադրված փաստաթղթում ասված է, որ Հայաստանը չի կատարել Վեհաժողովի 2008թ. 1609 բանաձեւում ամրագրված մի շարք պարտավորություններ, այդ թվում` որեւէ մեկը պատասխանատվության …

կարդալ ավելին

Շահարկելով ոտնահարում է

26.06.2010

Հունիսի 24-ին ԵԽ ԽՎ-ն քննարկել է «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցը, որի ժամանակ հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ բանավեճ է ծավալվել: ՀՀ պատվիրակության անդամ եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, օրինակ, իր ելույթում ասել է, թե Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհուրդը հաճախ պաշտոնաձեւում է իրականությունը խեղաթյուրող փաստաթղթեր, որոնց նպաստող հիմքերից մեկն էլ այն է, որ …

կարդալ ավելին

Վերադարձ «սովորական Մադրիդյան սկզբունքներին»

26.06.2010

– ԼՂՀ տարածքների վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը ՀՀ իշխանությունների կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Կարծիքներ հնչեցին, թե դա միջազգային հանրությանն ուղղված մարտահրավեր էր, ապտակ էր Ռուսաստանին, ճնշում էր Հայաստանի վրա եւ այլն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ուներ այդ հարձակումը: – Մոտ 6 ամիս է, Ադրբեջանն անընդհատ հրապարակում էր իր կարծիքը, թե բանակցությունները պետք է շարունակել …

կարդալ ավելին

Հատուկ հանձնաժողով

26.06.2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում ստեղծվել է սահմանային անվտանգության խնդիրներով զբաղվող հատուկ հանձնաժողով: «Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որով կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ՀՀ …

կարդալ ավելին

Վճարվում է թուրք-ադրբեջանական լոբբիի կողմի՞ց

26.06.2010

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում անվստահություն է հայտնել հունիսի 24-ին Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ նորանշանակ համազեկուցող, ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին: «Ես ընդամենը վերջերս նամակ ուղարկեցի ԵԽ ԽՎ բոլոր պատգամավորներին, այդ թվում եւ՝ ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին` կոչ անելով ԵԽ հիմնարար …

կարդալ ավելին

Պայքարը շարունակելու են

26.06.2010

«Բողոքի ցույցերին տված նրանց էժանագին պիտակավորումները, թե գունավոր հեղափոխություն է կամ եսիմ ինչ, ծիծաղելի են: Նրանք ամեն գիշեր երեւի գունավոր հեղափոխություն են տեսնում ու վախից արթնանում են: Նրանք այս պիտակավորումներով փորձում են ազդել կոճակ սեղմող պատգամավորների վրա: Նրանք չեն պատկերացնում, թե ոնց կարող է մարդ գաղափարի համար մի բան անել»,- «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների …

կարդալ ավելին

Թուրքիան չի հարգում

26.06.2010

Երեկ Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանը` պատասխանելով ավստրիացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարելի է աշխուժացնել հայ-թուրքական հարաբերությունները եւ կյանքի կոչել արձանագրությունները, ասել է. «Կարելի է աշխուժացնել այն ժամանակ, երբ թուրքերը հարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, եւ հարգելով այդ պայմանավորվածությունները` …

կարդալ ավելին

Մեղադրանք է առաջադրվել

26.06.2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու» դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության` նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Դավիթ Քիրամիջյանը Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում վիճաբանել է …

կարդալ ավելին

Թույլ չի տա

24.06.2010

«Իրանը թույլ չի տա, որ իր սահմանին մոտ` ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեն»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը: «Դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց է գնում, սակայն Իրանը թույլ չի տա նման զարգացում»,- նշել է …

կարդալ ավելին

Լղոզված դիրքորոշում

24.06.2010

«ՀՀ-ն, ի տարբերություն Ադրբեջան սուլթանատի, մշտապես իր խոսքով ու գործով կողմնակից է եղել խնդրի բացառապես խաղաղ, բանակցային կարգավորմանը: Հունիսի 18-ի միջադեպը ծրագրված ահաբեկչություն էր ղարաբաղյան զինված ուժերի նկատմամբ: Կարծում եմ` եվրոպական կառույցները, մասնավորապես՝ ԵՄ ներկայացուցիչը, պարտավոր է հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին` իրերն իրենց անուններով կոչել, ոչ թե ընդհանուր գնահատականներ տալ, որովհետեւ հայկական կողմն այդտեղ որեւէ …

կարդալ ավելին

220 անգամ

24.06.2010

«Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ տարածել են ապատեղեկատվություն եւ իրենց կատարածը վերագրում են հայկական կողմին»,- հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն լուրերը, թե անցած գիշեր հայկական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը: Ըստ նրա` շփման գոտու ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախօրեին պարբերաբար խախտել է հրադադարի …

կարդալ ավելին

Կոչ է արել

24.06.2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ կոչ է արել ԵԽ ԽՎ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերել նույն մոտեցումը, ինչ Կոսովոյի դեպքում էր: Նաեւ ասել է, թե միջազգային հանրությունը պետք է դադարեցնի երկակի ստանդարտների կիրառումը: «ԵԽ-ն պետք է ձեւակերպի հստակ խնդիր ոչ միայն Կոսովոյի համար, այլեւ ԼՂ-ի: Եվ այս փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի համար կարող է ծառայել …

կարդալ ավելին

Նոր զարգացումներ

24.06.2010

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանագծում անցած շաբաթ սկսված եւ դեռեւս շարունակվող լարվածությունը հանգեցրել է առայժմ ոչ այնքան հրապարակային գործընթացների, որոնք այս կամ այն չափով ցույց են տալիս, թե գերտերություններից յուրաքանչյուրն ինչպես է ցանկանում օգտվել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես` վերջին օրերին ոչ պաշտոնապես ՌԴ իշխանությունների տեսակետներն արտահայտող որոշ ռուս փորձագետներ` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները, «հարեւանցիորեն» …

կարդալ ավելին

Մյուսների պես

24.06.2010

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում «ափսոսանք է հայտնել հունիսի 18-19-ի գիշերը ԼՂ-ի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել»: Էշթոնի խոսնակի հայտարարությունը երեկ տարածել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը: «Բարձրագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում …

կարդալ ավելին

Նույն երգը

24.06.2010

«Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպը առաջին հերթին նախազգուշացում էր ողջ աշխարհին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային կառույցների հորդորներին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին` նա ասել է. «Ռազմական հռետորաբանությունից հրաժարվելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ազատագրվեն Ադրբեջանի …

կարդալ ավելին