«Էներգետիկ հարցերը գերակա են: Ես դրանք կորակեի որպես լուրջ խնդիրներ: Խաղադրույքները բարձր են: Դրանք շատ կարեւոր են Ադրբեջանի համար, եւ կարեւոր՝ մեզ համար: Դրանք լուրջ հարցեր են: Ես չէի ասի՝ լուրջ տարաձայնություններ, պարզապես լուրջ խնդիրներ, որոնք պետք է քննարկել»,- ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով հարցին, …
կարդալ ավելին«Հայաստանում այսօր առկա չէ հասարակական ճնշման այնպիսի մակարդակ, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների»,- երեկ հայտարարել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը` ավելացնելով, թե չկա նաեւ քաղաքական որեւէ ուժ, կամ հասարակական այնպիսի շարժում, որը կարող է ստիպել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Իսկ հարցին էլ, թե` ՀԱԿ-ն այդ ուժերից չէ՞, նա պատասխանել է. «Որեւէ մեկը …
կարդալ ավելին«Ադրբեջանը ողջունում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ արած հայտարարությունը»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը: Ընդգծելով, որ չնայած տարբեր լեզուներով հրապարակված հայտարարության տեքստերում առկա են որոշակի տարբերություններ, Հասանովն ասել է, որ դա չի փոխում հայտարարության բուն էությունը, ըստ որի, ԵԱՀԿ Մինսկի խմբի …
կարդալ ավելինԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հունիսի լույս 29-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Լյալա-Իլագլի, Քարվենդ, Կորգան, Աշաղը Վեյսալի, Չեյիլ լեռ, Յուսուֆջանլու, Մարզիլի, Քենգեռլի, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Շխլար, Լեւոնարխ, Ջրաբերդ, …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն երկու գործոնների միասնության դեպքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը եւ հենց երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկությունը` գտնել ելք ձգձգված հակամարտությունից: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը: «Մինսկի խումբը շատ հետեւողականորեն զբաղվում է այդ հարցով, եւ մենք հուսով ենք, որ այդ խմբի հետագա գործունեությունը, …
կարդալ ավելինԵրեկ լրացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 56-րդ տարեդարձը: Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից տեղեկացանք, որ Ս. Սարգսյանը երեկ սովորական աշխատանքային օր է ունեցել: Աշխատանքից հետո նա իր տարեդարձը նշել է ընտանիքի անդամների նեղ միջավայրում: Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել արտերկրի գործընկերները` մասնավորապես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, …
կարդալ ավելինԵրեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւան է ժամանելու հուլիսի 4-5-ը: Նա Երեւան է ժամանելու Բաքվից եւ այստեղ անցկացնելու է մեկ գիշեր: ԱՄՆ պետքարտուղարի այցը կարեւոր եւ հետաքրքիր է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կազմակերպչական տեսանկյունից: Քլինթոնի այցի հետ կապված արդեն իսկ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ: Օրերս Հայաստան է ժամանել ամերիկյան …
կարդալ ավելինՀՀ Արտաքին գործերի նախարարությունը երեկ պաշտոնապես հաստատեց, որ հուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ վարչակազմի նման բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով` վերջին 20 տարիների ընթացքում սա երկրորդ այցն է Հայաստան: 1992 թվականին Հայաստան է այցելել նաեւ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը: Հայաստանում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները` Հիլարի Քլինթոնի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով, նախօրեին …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ արված հայտարարությունը բխում է Մադրիդյան սկզբունքներից, ինչին ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, այն զիջումը, որ ակնկալվում է հայկական կողմից, տարածք է, որը, ի վերջո, պատահականորեն չի ազատագրվել: Խոսելով Մարտակերտի վերջին դեպքերի մասին՝ Հովհաննիսյանն ասել …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի պետական համալսարանի ԱՊՀ-ի խնդիրներով զբաղվող տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Վլասովը: «Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը հնարավոր առավելագույն ջանքը կգործադրեն, որպեսզի հակամարտությունը չսրվի: Բացի այդ, 2008 թվականի ռուս – վրացական պատերազմը ցույց տվեց, որ ցանկացած հակամարտություն ներկա պայմաններում շատ արագընթաց բնույթ ունի: Հաղթող …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքսին»` հատուկ «168 Ժամի» համար – Դուք խնդիրներ տեսնո՞ւմ եք Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի հարաբերություններում: – Դուք գիտեք, որ ես մայիսին այցելել եմ Հայաստան: Ներկայումս Հայաստանը գտնվում է դիտարկման գործընթացում: Մենք դա չենք ցանկանում անվանել «խնդիր», սակայն երկիրը դեռ շատ անելիքներ ունի եւ պետք է անցկացնի …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստել է օրենքի նախագիծ` «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում հունիսի 29-ը որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր դե յուրե ամրագրելու նպատակով: «Հունիսի 29-ը Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաեւ` Արցախի հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց նվիրական դերակատարումն ունեցած անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: «Ժառանգություն» խմբակցությունը, հիմք …
կարդալ ավելին«Ուժի գործադրումն ու նման միջադեպերն անընդունելի են: Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ուժի կիրառումից եւ սպառնալիքներից»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլը` պատասխանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վերաբերյալ հարցին: Ըստ նրա, դա եւս մեկ անգամ ընդգծում է բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծման կարեւորությունը: «Ես մեծ …
կարդալ ավելինՀունիսի 12-ին Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի մահից հետո այդ պաշտոնը դեռեւս թափուր է: Կոալիցիոն քվոտայով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված այդ պաշտոնում նոր վստահելի մարդ նշանակելու համար ԲՀԿ առաջնորդը դեռեւս փնտրտուքների մեջ է: Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մարզպետի պաշտոնն առաջարկել է ԲՀԿ-ական Սերգեյ Ադումյանին, ով արդեն 6 տարի աշխատում է Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստի շրջանակներում: Թեեւ այդ մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարվում, սակայն հայկական եւ ադրբեջանական դիվանագիտական շրջանակները հաստատում են դա: Հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությամբ: Հիշեցնենք, որ այդ հայտարարությունում ասվում էր. «Մենք մեր նախարարներին …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի սկզբին ժամանելու են տարածաշրջան: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը «Թրենդին» ասել է, որ այժմ ճշտվում են ժամկետները: Նա, ի դեպ, չի մեկնաբանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների շաբաթ օրվա հայտարարությունը, ասելով, թե իրենց գնահատականները այդ կապակցությամբ համանախագահները կտան` ժամանելով տարածաշրջան: Նշենք, որ հայաստանյան դիվանագիտական աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել են …
կարդալ ավելինԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չնայած բուռն քննարկման առարկա է դարձել, սակայն իրականում իր մեջ առանձնապես նոր տարրեր չի պարունակում: Իհարկե, դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում դրանով մտահոգվելու առիթ չկա: Ճիշտ հակառակը` այդ վերջնագիր-հայտարարությամբ գերտերությունների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները եւս մեկ անգամ կրկնում են ոչ հայանպաստ …
կարդալ ավելինՇաբաթ օրը Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` մեկ անգամ եւս շեշտելով ղարաբաղյան հակամարտության` խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին, փաստորեն, արձանագրում են, որ հակամարտության լուծման հարցում Հայաստանը եւ Ադրբեջանը նշանակալից առաջընթաց են գրանցել եւ համաձայնություն …
կարդալ ավելինՀայ դատի ամերիկյան հանձնախումբը տարածել է հայտարարություն, որում քննադատել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը ԼՂ-ի վերաբերյալ` որակելով այն որպես «կապիտուլյացիայի նույն այն հին ու ծեծված կոչերից մեկը` ուղղված ԼՂՀ ժողովրդին»: «Նախագահներ Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւն իրենց հայտարարությունում պետք է խստորեն դատապարտեին հունիսի 18-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների իրականացրած հարձակումը»,- հայտարարել է Հայ դատի …
կարդալ ավելին«Եթե Հայաստանը չփոխի իր քաղաքական գիծը եւ չլինի նախաձեռնող, կունենանք կորուստներ»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից ընդունված ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը: «Նախաձեռնող լինելը միայն մեկ քայլ անելը չէ: Նախաձեռնողը նա է, ով անընդհատ պարտադրում է հակառակորդին պատասխանել իր գործողություններին: Ես զարմանում եմ, թե …
կարդալ ավելին