«Ադրբեջանը ողջունում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ արած հայտարարությունը»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը: Ընդգծելով, որ չնայած տարբեր լեզուներով հրապարակված հայտարարության տեքստերում առկա են որոշակի տարբերություններ, Հասանովն ասել է, որ դա չի փոխում հայտարարության բուն էությունը, ըստ որի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները Հայաստանին կոչ են անում դուրս գալ «օկուպացված տարածքներից»: «Մենք հուսով ենք, որ Հայաստանը կլսի այդ կոչը եւ կորդեգրի կառուցողական ուղի»,- ասել է Ալի Հասանովը: