Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովին, որտեղ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ այդ գործընթացի` ադրբեջանցիների կողմից շահարկմանը: Նա քննադատել է ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր, անհանգստացած հայ-թուրքական հնարավոր հաշտեցումից, վերջերս նույն շարժառիթով գնացել են Թուրքիա: Նա զգուշացրել է նրանց. «Ադրբեջանից գալիս են Թուրքիա ու սխալ …
կարդալ ավելինՀուլիսի 16-17-ին Ալմաթիում նախատեսված ԵԱՀԿ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը լինելու է բավականին դժվար: Համենայնդեպս, այդպես է կարծում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԱՀԿ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Հատկապես, երբ այդ հանդիպմանը մասնակցելու են նաեւ Մինսկի խմբի 3 երկրների` Ամերիկայի, Ֆրանսիայի ու …
կարդալ ավելինԱրարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը վերջապես հրաժարական տվեց: Նրա հրաժարականի մասին խոսակցությունները շաբաթներ առաջ էին շրջանառվում: Ընդ որում, այդ թեմայի շրջանակներում մամուլում քննարկվում էր նրա փոխարեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը` նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանին մարզպետ նշանակելու վարկածը: Ավելի շուտ քննարկումներն այնպես էին զարգանում, թե հենց Ջ. Աբրահամյանին մարզպետ նշանակելու համար էլ Վ. Հովակիմյանին ստիպում էին …
կարդալ ավելինԵԽ Գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը պատասխանել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակին, որը վերջինս ուղարկել էր մարտի 16-ին: «Հայաստանում ժողովրդավարության հարցերը շարունակում են մնալ ակտիվ մտահոգության առիթ ԵԽ-ի, մասնավորապես՝ ԵԽ ԽՎ-ի համար: Ինչպես գիտեք, ԵԽ ԽՎ 1677 (2009) բանաձեւի ընդունումից հետո էլ ՀՀ-ն շարունակում է մնալ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգերի ներքո: Հետեւաբար կարող եք վստահ …
կարդալ ավելին«Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրմամբ գործընթացն ավարտին չի հասել»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ի պատասխան Թուրքիայի Ձախ ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Սուլեյման Յաղըզի` հայ-թուրքական գործընթացի առնչությամբ արված հարցադրմանը: «Արձանագրությունները շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանք վավերացվեն 2 երկրների խորհրդարանների կողմից: Եվ վերջնական որոշումը խորհրդարանինն է»,- ասել է նա: Ընդգծելով, որ …
կարդալ ավելին– Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարի մասին: – Հուսով եմ, որ վավերացման գործընթացը կարող է վերսկսվել: Շատ կարեւոր է, որպեսզի կողմերից ոչ մեկը չառաջադրի արձանագրություններում չհիշատակված պայմաններ: Ես չեմ ցանկանում մատնանշել որեւէ կողմին, սակայն, կարծում եմ, կարեւոր է, որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ մնան գործընթացին: Ես քաղաքական գործիչ եմ եւ գիտեմ, որ …
կարդալ ավելինՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը վստահ է, որ Հաագայի միջազգային դատարանը մերժելու է ՀԱԿ-ի հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: «Ռոբերտ Քոչարյանի գործն այն գործը չէ, այն հանցագործությունը չէ մարդկության դեմ, ինչպես, ասենք, ֆաշիստական Գերմանիայի կողմից միլիոնավոր ոչնչացումները: Սա զուտ ներքաղաքական հարց է. Մարտի 1-ը եղել է իշխանությունների կանխողական միջոցառումը, ես էլ լինեի, այդպես կվարվեի»,- «Ա1+»-ի հետ զրույցում …
կարդալ ավելինՆախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն նախարարների մակարդակով «Քաղաքական երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Համաժողովին Թուրքիան ներկայացրել են երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: Թուրքական «Yeni …
կարդալ ավելինՀուլիսի 16-17-ին Ալմաթիում կայանալու է ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովը` ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի ղեկավարությամբ: Համաժողովի շրջանակում տեղի է ունենալու նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայկական կողմը դեռեւս պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չի հրապարակել քննարկվող հարցերի շրջանակի վերաբերյալ, մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը արդեն իսկ …
կարդալ ավելինԵրեկ ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան), ինչպես նաեւ՝ …
կարդալ ավելինՀայերս մեր ազգի շարունակականությունը պայմանավորում ենք կարեւոր մի հատկանիշով` կենսունակությամբ, եւ վստահ ենք, որ կենսունակության ռեսուրսն անսահմանափակ է, այսինքն` որքան էլ տվյալ ժամանակաշրջանը մեր ժողովրդի համար անբարենպաստ լինի, միեւնույն է, կհաջողացնենք գոյատեւել հերթական անգամ: Բայց արդյո՞ք գոյատեւելը սփոփող վիճակ է հատկապես 21-րդ դարում: Այսինքն` բավակա՞ն է մեր միայն ֆիզիկական ներկայությունը տարածաշրջանում, տվյալ ժամանակահատվածում: Ունե՞նք հավակնություն, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության, նրանք քննարկել են տարածաշրջանի քաղաքական խնդիրներ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա փուլն ու հեռանկարները: Հատուկ անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական …
կարդալ ավելինՀայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: «Այս դաշտում դեռեւս անելիքներ ունենք, եւ հետագա լրացումների կարիք է զգացվում»,- Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 10-ին մեկնելու է Ուկրաինա` մասնակցելու Ղրիմում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին:
կարդալ ավելինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-ին «ԾՌՐ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է ակտիվ աջակցություն ցուցաբերել ԱՊՀ տարածաշրջանում առկա առանձին հակամարտությունների, գլխավորապես, մերձդնեստրյան ու ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցում: Ըստ նրա` Ղարաբաղյան հարցում կողմերը երկար ճանապարհ են անցել. «Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի 6-րդ …
կարդալ ավելինՀուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության լուծման առաջին փուլում Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հանձնելու հարցը: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հուլիսի 16-Ռվ կամ 17-ին. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեզ …
կարդալ ավելին«Սառեցված» տերմինի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ շփոթության մեջ է գցում: Այս մասին երեկ հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: ԵԱՀԿ ԽՎ-ի 19-րդ նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լենմարկերն ասել է, որ «կողմերը շարունակում են կորուստներ կրել, այդ իսկ պատճառով ԼՂ-ի հակամարտության նկատմամբ «սառեցված հակամարտություն» տերմինի կիրառումը շփոթության մեջ …
կարդալ ավելինՄինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն ու դրա հետեւանքները, բավական ուշագրավ վերլուծություն է հրապարակել ամերիկյան «Stratfor» ընկերությունը, որը հայտնի է որպես ԱՄՆ վարչակազմի տեսակետները ոչ պաշտոնապես ներկայացնող հաստատություն: «Stratfor»-ի հրապարակման մեջ մանրամասն ներկայացվում է Հարավային Կովկասի տարածաշրջանն ու ամերիկյան շահերն այս տարածաշրջանում: Հրապարակման մեջ մանրամասն անդրադարձ կա ԼՂՀ հակամարտությանը, որում այն …
կարդալ ավելին«Ես առիթ եմ ունեցել նախկինում եւս ծանոթանալու օմբուդսմենի զեկույցների հետ, եւ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ ընդդիմության շահերի պաշտպանը միայն, սակայն այս զեկույցից հետո պարզ դարձավ, որ արդեն օմբուդսմենի մոտ օրինաչափ է դառնում ընդդիմության շահերը պաշտպանող միակողմանի զեկույց պատրաստելը, որը, կարծում եմ, չի նպաստի մեր …
կարդալ ավելինՄարտի 1-ի զոհերի հարազատները նամակով դիմել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` վերջինիս խնդրելով ներկա լինել դատական նիստերին, որտեղ նրանք պահանջում էին ճանաչել Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Նշենք, որ դատական նիստերն ընթանում էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Զոհերի հարազատները օմբուդսմենին տեղեկացրել էին, որ դատավարությունների ընթացքում խախտվում են իրենց իրավունքները, դատավորները …
կարդալ ավելին