ԵԽ Գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը պատասխանել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակին, որը վերջինս ուղարկել էր մարտի 16-ին: «Հայաստանում ժողովրդավարության հարցերը շարունակում են մնալ ակտիվ մտահոգության առիթ ԵԽ-ի, մասնավորապես՝ ԵԽ ԽՎ-ի համար: Ինչպես գիտեք, ԵԽ ԽՎ 1677 (2009) բանաձեւի ընդունումից հետո էլ ՀՀ-ն շարունակում է մնալ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգերի ներքո: Հետեւաբար կարող եք վստահ լինել, որ Վեհաժողովի հետաքրքրությունը բարձր է լինելու, հատկապես այն հարցով, թե երկարաժամկետ կտրվածքով ինչպե՞ս է Հայաստանը հաղթահարում քաղաքական ճգնաժամը եւ 2008թ. մարտի իրադարձությունների հետեւանքները: Իր սեփական յուրահատուկ մոնիտորինգային ընթացակարգերով (Մոնիտորինգի Ագոյի խումբ) ԵԽ Նախարարների կոմիտեն շարունակում է իր ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ-ով, ապահովելու համար լավագույն հնարավոր շրջանակը ԵԽ-ի առջեւ ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար: ԵԽ-ն մշտապես հստակորեն ցուցադրել է իր ցանկությունը համագործակցել իշխանությունների հետ՝ օժանդակելու վերջիններիս օրենսդրական, վարչական եւ իրավական հարցերում` պաշտպանելու համար, այլ հարցերի հետ մեկտեղ եւ հիմնվելով նաեւ սեփական մոնիտորինգային մեխանիզմների հանձնարարականների վրա, խոսքի եւ լրատվամիջոցների ազատությունը, հավաքների ազատությունը: Վստահեցնում եմ ձեզ, որ ԵԽ-ն հավատարիմ է մնում օրենքի իշխանության նկատմամբ ամբողջական հարգանքը եւ ձեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքները ապահովելու պարտավորությանը»,- ասված է նամակում: