քաղաքականություն

Հատուկ ելույթ նախագահների համար

28.08.2010

Ռուսական Life News պորտալը հայտնում է, որ նախորդ շաբաթ Սեւանում ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի նախագահների համար ելույթ են ունեցել Comedy Club-ի ռեզիդենտները: Ըստ «Bravo.am»-ի` «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում նախագահներին ծիծաղ են պարգեւել Գարիկ Մարտիրոսյանը, Տիմուր Բատրուդինովը, Ռոմա եւ Լյոշա դուետը, ինչպես նաեւ Գավրն ու Օլեգը:

կարդալ ավելին

Տեղը հանելու է

19.08.2010

Այս տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում կստորագրվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ՌԴ մշտական առեւտրային ներկայացուցիչ Յուրի Շչեդրինը: Ստորագրվելիք համաձայնագրերի թվում, ըստ Շչեդրինի, կլինեն սահմանի դելիմիտացիայի եւ սահմանային Սամուր գետի ջրի օգտագործման մասին փաստաթղթերը:

կարդալ ավելին

Մեր Հայրենիք, թշվառ, անտեր…

19.08.2010

Այսօր վերջապես Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որի այցելության մասին լուրը, մեկ ամսից ավելի է, անասելի հաճույքի է հասցրել ՀՀ իշխանություններին ու պետական քարոզչամեքենային: Սակայն Մեդվեդեւի րոպեական հաճույքների համար կատարված աննախադեպ ծախսերը, Երեւանի ու Հայաստանի ճանապարհների մեծ մասի ծաղկազարդումը, ասֆալտապատումը համապետական նվաստացման միայն մակերեսային կողմն է: Դրան գուցե եւ հնարավոր լիներ նորմալ վերաբերվել, …

կարդալ ավելին

Կնշանակվի՞

19.08.2010

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (GMF) ավագ փորձագետ Դեւիդ Կրամերը հույս է հայտնել, որ արձակուրդի ավարտից հետո Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հավանության կարժանանա Արտաքին գործերի կոմիտեի, ապա` Սենատի ողջ կազմի կողմից: «Մեդիամաքսի» հետ բացառիկ հարցազրույցում նա խոստովանել է, որ բարեկամական հարաբերություններ ունի Մեթյու Բրայզայի հետ: Նրա խոսքով, Բրայզան շատ …

կարդալ ավելին

«Իշխանությանը թելադրում են, կամ նրանից խլում են»,- ասում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը

19.08.2010

– Ինչո՞ւ ՀԱԿ-ը կարծիք չարտահայտեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների երկարաձգման մասին: Մի՞թե դա այդքան կարեւոր կամ վտանգավոր իրադարձություն չէր մեր երկրի համար: – ՌԴ շահերի տեսակետից՝ դա, անշուշտ, հաջողություն է: Նա ձգտում է հնարավորինս վերականգնել իր նախկին ազդեցության ոլորտները, խորացնել ու առավել հարատեւ դարձնել այդ ազդեցությունը: Սա բնական ձգտում է գերտերության համար: Նույնքան բնական է, որ …

կարդալ ավելին

Ռուսները՝ չորս ճակատներում

19.08.2010

Վերջապես այսօր Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որի այցը մեր երկիր արդեն երկար ժամանակ դարձել է բուռն քննարկումների առարկա: Մեդվեդեւի այցն ու մի շարք փաստաթղթերի ստորագրումը այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրն են դարձել: Դրանք ետին պլան են մղել անգամ ԼՂՀ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: Հավանաբար այն պատճառով, որ մեր …

կարդալ ավելին

Ձեւավորում են նոր կուսակցություն

19.08.2010

«Չեմ թաքցնում, որ նոր ուժի ստեղծման անհրաժեշտությունը տեսնում եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ այդ ուժը ստեղծվի: Ես ինքս բավական գործուն մասնակցություն եմ ունենալու դրա մեջ: Ես գտնում եմ, որ մեր հասարակությանը, մեր քաղաքական դաշտին անհրաժեշտ է նոր ուժ: Ինքս տալիս եմ այդ նոր ուժի գաղափարական հիմնավորումներն իմ հոդվածներով: Բնականաբար, գաղափարական վեկտորների հստակեցումից, համախոհների …

կարդալ ավելին

Թանկ կարժենա

19.08.2010

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (GMF) ավագ փորձագետ Դեւիդ Կրամերի կարծիքով` Վաշինգտոնը հազիվ թե արձագանքի ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացմանը: «Այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կայանալիք այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու ռուսական ռազմական բազայի վերաբերյալ 1995թ. կնքված համաձայնագրի ակնկալվող նորացումը»,- «Մեդիամաքսին» ասել է Դ. Կրամերը` նշելով, թե ՀՀ-ում …

կարդալ ավելին

«Խժդժությունների պատճառը պասիվ մարտավարությունն է»

19.08.2010

– Հաշվի առնելով ՀԱԿ որդեգրած պասիվ քաղաքականությունը` կարելի՞ է ակնկալել, թե սեպտեմբերից ընդդիմությանը կհաջողվի հանրահավաքային ալիք բարձրացնել եւ հասնել որեւէ արդյունքի: – Այս տարվա ընթացքում ընդդիմությունն անց է կացրել ընդամենը երկու համահանրապետական հանրահավաք` մարտի 1-ին եւ ապրիլին: Փաստորեն, սոցիալական խնդիրներին նվիրված էր ընդամենը մեկ հանրահավաք, այնինչ ապրիլյան հանրահավաքը պետք է սկիզբ դներ հանրահավաքային ակտիվությանը, որովհետեւ …

կարդալ ավելին

Եվս մեկը

19.08.2010

ԱՄՆ-ի եւս մեկ կոնգրեսական հայտարարել է Հայոց ցեղասպանության 252 բանաձեւին աջակցելու իր մտադրության մասին: Ըստ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի, Նյու Յորք նահանգից ընտրված կոնգրեսական Փիթ Քինգը խոստացել է պաշտպանել բանաձեւը, որում կոչ է արվում «համարժեքորեն արտացոլել Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությունը»: «Մենք շատ ուրախ ենք բանաձեւին աջակցողների շարքերում տեսնել Փիթ Քինգին: Հուսով ենք, որ …

կարդալ ավելին

Բա պատերա՞զմը

19.08.2010

«Հայաստանը ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իր ազգային շահերը միջազգային կազմակերպություններում»,- այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ Հայաստանի կողքին կկանգնեն նաեւ այլ պետություններ: «Մենք ունենք քաղաքական ներուժ, որը նախատեսում է արտաքին քաղաքական գործունեության համակարգում, ազգային շահերի համատեղ պաշտպանություն: Դա նշանակում է, որ Հայաստանը միայնակ չի լինի իր …

կարդալ ավելին

Տոնական զբոսանք

19.08.2010

Օգոստոսի 23-ին ՀԱԿ-ը Սարյանի արձանի մոտ տոնական հավաք է հրավիրելու` նվիրված Անկախության հռչակագրի օրվան: Այդ մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նաեւ ասել է, որ հավաքին կմասնակցի ՀԱԿ քաղաքական ղեկավարությունը, միգուցե լինեն նաեւ մի քանի ելույթներ:

կարդալ ավելին

Հարցնում է հայերի կարծիքը

19.08.2010

ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում թեեւ նշել է, որ տեղյակ չէ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 համալիրների վաճառքի մասին, սակայն ասել է, որ չի կարծում, թե «առաջիկայում տեղի կունենան նման իրադարձություններ»: Նրա խոսքով` «նման համալիրների մատակարարումը չի կարող աննկատ մնալ»: «Առավել …

կարդալ ավելին

Հրավեր ստանալու դեպքում՝ կմերժի՞

19.08.2010

Հայոց ցեղասպանությունից ի վեր՝ հայկական եկեղեցական արարողություններն արգելելուց շուրջ մեկ դար անց, թուրքական կառավարությունը վերջապես որոշել է թույլատրել մեկ անգամ պատարագ մատուցել Աղթամար կղզում գտնվող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում: Հարց է առաջացել սեպտեմբերի 19-ի եկեղեցական արարողությանը մասնակցելու շրջահայացության մասին, որին թուրքական կառավարությունը հրավիրել է աշխարհի չորս կողմից հայերի, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների եւ …

կարդալ ավելին

Էլի կրակել են

19.08.2010

Oգոստոսի լույս 17-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, Պաշտպանության …

կարդալ ավելին

Զրկանքներից քշվածները

19.08.2010

Իրեն որպես ՍԴՀԿ մամուլի խոսնակ ներկայացնող Նարեկ Գալստյանը (նա եւս դուրս է եկել դե յուրե այդ անվանումով Հայաստանում գրանցված միակ կառույցից` Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից) ՍԴՀԿ-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ երեկ հանդես է եկել բավական բոցաշունչ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցների սկսած հերթական հիստերիկ արշավը ստիպում է հանդես …

կարդալ ավելին

Նոր զեկույց

22.07.2010

«Խոսքի ազատության կոմիտեի» 2010թ. 2-րդ եռամսյակի միջանկյալ զեկույցի համաձայն` այս տարվա 2-րդ եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ եղել է ֆիզիկական բռնության 3, տարբեր տեսակի ճնշումների, ինչպես նաեւ` տեղեկություններ ստանալու ու տարածելու խախտումների 5-ական դեպք: Զեկույցում անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների գործունեության օրենսդրական դաշտին, քաղաքական եւ տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ` լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության վիճակին: Կոմիտեի նախագահ …

կարդալ ավելին

Ո՞ւր են տանում այլ ճանապարհները

22.07.2010

«Բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, եւ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը պետք է պատասխաներ` ընդունո՞ւմ է այդ առաջարկները, թե՞ ոչ: Երբ Ադրբեջանն ասի` ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ` ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն»,- երեկ Սեւանում «Միասին» շարժման մասնակիցների եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ …

կարդալ ավելին

Աշխատելու իմիտացիա

22.07.2010

Երեկ բավականին հետաքրքիր միջոցառում է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ու Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը «Եվրանեսթում» հայկական պատվիրակության հետ համատեղ աշխատանքային նիստ են գումարել: Հետաքրքիրն, իհարկե, այս հանձնաժողովների նիստերը չեն: Պարզ է, որ դրանք ինչ-որ նպատակի ուղղված խորհրդարանական կառույցներ են եւ պետք է աշխատեն, նիստեր գումարեն, աշխատանքային այցեր ունենան տարբեր միջազգային …

կարդալ ավելին

Դժգոհությունների նոր ալիք՝ ՀՀՇ շարքերում

22.07.2010

Վերջին մոտ երկու ամիսներին ՀՀՇ-ում տեղի ունեցած զարգացումներն ու համագումարը շարունակում են մնալ Հայաստանի քաղաքական շրջանակների ու լրատվամիջոցների քննարկման հիմնական թեման: Թվում էր, թե ներկառուցվածքային խմորումներ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսում չեն կարող տեղի ունենալ, որրովհետեւ այդ կառույցն իր բոլոր ուժերով միահամուռ է ընդհանուր գաղափարի շուրջ, սակայն պարզվում է, որ այստեղ էլ արշալույսներն այնքան խաղաղ չեն …

կարդալ ավելին