Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը Fars News Agency գործակալությանը ասել է, որ առաջիկա տասն օրվա ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելելու է Իրան: Նա հանդիպելու է Իրանի պաշտոնյաների հետ` քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Դեսպանը, հայտնելով, որ այցը կատարվում է իրանական կողմի հրավերով, նշել է, որ …
կարդալ ավելին«Այն, ինչ Մեդվեդեւն արեց Հարավային Կովկասում, նորարարություն չէ, սովորական աշխատանք է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի (Carnegie Centre) առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն` մանրամասնելով. «Նա ժամանեց Հայաստան, եւ ամեն ինչ հրաշալի էր. ստորագրվեց ռազմական պայմանագիր, եւ նա բացատրեց, որ դա կապ չունի Ղարաբաղի հետ: Հետո այցելեց Ադրբեջան եւ այնտեղ բացատրեց, որ …
կարդալ ավելինԱրտաքին քաղաքական հարցերի լուծումը հնարավորինս ձգձգելու գործընթացներին զուգահեռ` Հայաստանի իշխանություններն արդեն պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Այդ գործընթացները դեռեւս բացահայտ չեն, որովհետեւ նախընտրական շրջանի համար կա օրենքով սահմանված ժամկետ: Սակայն քաղաքական ուժերը հիմնական քայլերն իրականացնում են մինչ այդ ժամկետը: Իսկ այդ վերջին մի քանի շաբաթներին ընդամենը քարոզարշավ են իրականացնում եւ տարատեսակ սոցիոլոգիական հարցումներով փորձում են պարզել, …
կարդալ ավելին– Դուք հաճախ եք լինում ազատագրված տարածքներում, տեղյա՞կ եք, թե ինչ վիճակում են այդ շրջանները, բնակեցվո՞ւմ են, զարգացվո՞ւմ են արդյոք տնտեսական ենթակառուցվածքները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նախկինում այդ տարածքներում բնակություն հաստատած մարդկանց զգալի մասն արտագաղթել է: – Բարեբախտաբար մեր ժողովրդի տոկունության եւ համառության արդյունքում ազատագրված տարածքները դանդաղ, սակայն իրացվում են: Այսօր այնտեղ արդեն կա ծնված նոր …
կարդալ ավելինԻշխանական որոշ ուժեր արդեն իսկ պատրաստվում են 2012թ. ընտրություններին` փորձելով իրենց միավորել տարբեր մանր-մունր կուսակցությունների: Այլ հարց է, թե ընտրությունների ժամանակ ինչ օգուտ կարող են տալ այս կամ այն իշխանական ուժին այն լուսանցքային կուսակցությունները, որոնք ոչ միայն լուրջ դերակատարում չունեն Հայաստանի քաղաքական կյանքում, այլեւ հեղինակազրկված են: Խոսքը Հայաստանի առաջադիմական եւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունների մասին է, …
կարդալ ավելին«ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովի ժամանակ ԼՂ հարցում կարող են լինել վտանգավոր զարգացումներ»,- երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: «Գիտեք, Արեւմուտքը պարզ ասում է, որ էդքան չեմ հանդուրժի ստատուս-քվոն, իմ քթից դուք չեք տանի դեկտեմբեր ամիսը, ներկայացրեք` հարցը ոնց եք լուծելու: Հանձնախմբեր են գալու` տարածքներում սանտիմետրերն առած արդեն չափ ու ձեւ անեն: 10 տարի նման բան …
կարդալ ավելինԻ տարբերություն անցած օրերի` սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում …
կարդալ ավելինՆախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է աշխարհի բոլոր հրեաներին` Ռոշ հա-Շանա տոնի կապակցությամբ: Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված տեսաերիզում Բարաք Օբաման ասում է. «ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում հրեաները նշում են սուրբ օրերը, եւ ես կցանկանայի իմ ամենաջերմ ցանկությունները փոխանցել նրանց Նոր տարվա կապակցությամբ»: Այնուհետեւ նա եբրայերեն ավելացնում է. «Լեշանա Տովա տիկատեւու` թող Ձեզ գրանցեն …
կարդալ ավելինԱշխարհում քաղաքական գործընթացների զարգացման արագությունը անասելի մեծ չափերի է հասել: Ո՞ւր ենք գնում բոլորս եւ ինչի՞ կհասնենք. այս մասին է «168 Ժամի» թղթակցի հարցազրույցը Մոսկվայի Կարնեգի կենտրոնի (Carnegie Centre) առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոյի հետ: – Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է խոսվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին նոր թափ հաղորդելու` նոր փուլ սկսելու …
կարդալ ավելինՇվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը դիմել է ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադին, խնդրելով մեկնաբանել NEWS.am-ում տեղադրված նյութում իր արտահայտած տեսակետները: Հիշեցնենք, ըստ NEWS.am-ի, Գյոթեբուրգում կայացած կոնֆերանսի ժամանակ Գորան Լինդբլադը հայտարարել էր. «Այս տարվա մարտի 11-ին շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն անցկացրած ձախ բլոկի կուսակցությունները ցանկանում են Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը մտցնել …
կարդալ ավելին«ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Իլհամ Ալիեւը ցուցադրում է կառուցողական մոտեցում»,- Բաքվում հայտարարել է ԵԽ ԽՎ նախկին նախագահ Ռենե վան դեր Լինդենը: «Ինչ վերաբերում է իմ երկրի` ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ունեցած դիրքորոշմանը, ապա կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հանդես գա այդ հակամարտությունը կարգավորելու առաջարկությամբ: Քանի դեռ այդ հակամարտությունը չի կարգավորվել խաղաղ ճանապարհով, …
կարդալ ավելինԹուրքական ընդդիմությունը շարունակում է կոշտ քննադատության ենթարկել երկրի իշխանություններին` երկրում Սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ սեպտեմբերի 12-ին անցկացվելիք հանրաքվեի առնչությամբ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Օքթայ Վուրալը հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդ բարեփոխումներով ցանկանում է իր ձեռքը վերցնել երկրի դատական համակարգը: Թուրք խորհրդարանականն ընդգծել է, որ Թուրքիայում Սահմանադրական բարեփոխումները նպաստելու են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: …
կարդալ ավելինՎանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու կրոնական շոուին Հայ եկեղեցու առաջնորդներին ներգրավելու թուրքական ծրագիրն անցյալ շաբաթ ի դերեւ եղավ: Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների երեք առաջնորդները չեն մասնակցելու եւ ներկայացուցիչներ չեն ուղարկելու Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվող սրբազան պատարագին: Երեքն էլ մերժեցին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ ՀՅԴ որոշ գործիչներ, մասնավորապես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին առաջարկեց ռազմական դաշինք կնքել: Մեր տեղեկություններով, այդ առաջարկի գաղափարը ծնվել է ոչ թե ՀՅԴ-ում, այլ իշխանական շրջանակներում: Պարզապես իշխանությունները փորձում են այդ թեման շրջանառության մեջ դնել ոչ իշխանական ուժերի միջոցով: Իշխանությունների կարծիքով, եթե ՀՀ-ն ռազմական դաշինք կնքի ԼՂՀ-ի հետ, կստացվի, …
կարդալ ավելինԱյսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում սկսվելու է Ադրբեջանի ներկայացրած «Օկուպացված տարածքներում մարդու եւ հումանիտար իրավունքների» մասին բանաձեւի քննարկումը, որն ամենայն հավանականությամբ ընդունվելու է: Համենայնդեպս նույնիսկ Հայաստանի իշխանությունները եթե ոչ պաշտոնական, ապա կիսապաշտոնական, «փորձագիտական» մակարդակով խոստովանում են, որ ի վիճակի չեն որեւէ կերպ կանխել ՄԱԿ-ում նման հակահայկական բանաձեւի ընդունումը եւ ապավինում են միայն քվեարկող երկրների պատվիրակությունների ողջամտությանն …
կարդալ ավելինԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն Գյոթեբորգում կայացած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը, հայտարարել է. «Թուրքիան ցանկանում է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամենակարեւոր պայմանը` Հայաստանի կողմից «բռնազավթած ադրբեջանական հողերի» ազատումն է: Եթե Հայաստանն այս պայմանը կատարի, նրա հետ էլ մեր հարաբերությունները կկարգավորենք»:
կարդալ ավելին– ՌԴ նախագահի` Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո Ադրբեջանը դարձյալ դիմեց դիվերսիոն գործողությունների: Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը հակամարտության լուծման վերաբերյալ ՌԴ-ից չի ստացել այն երաշխիքը կամ առաջարկները, ինչ ակնկալում էր: – Տարածաշրջանում դիվերսիոն գործողություններն ու իրավիճակի նկատվող սրացումը ընդամենը շարունակությունն է Ադրբեջանի ղեկավարության որդեգրած քաղաքականության: Այդ կերպ նրանք ուզում են համաշխարհային հանրությանը ցույց տալ, …
կարդալ ավելին– ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանում հայտարարել է, որ այդ երկիրը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այնուհետեւ կողմերը տնտեսական ու բարեկամական կարեւոր պայմանագրեր կնքեցին: Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել է միայն ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման պայմանագիրը: Արդյոք Դ. Մեդվեդեւի այցը Ադրբեջան այդ երկրի համար ավելի շահեկան չէ՞ր: – Պարտադիր չէ, որ գերտերությունների հետ հարաբերություն ունենալուց անպայման …
կարդալ ավելին«Իլհամ Ալիեւը «ուզուն ախմախ է» (բոյով հիմար), ինչի վկայությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված զավեշտալի բանաձեւն է»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, թե ՄԱԿ ներկայացված «բանաձեւը չարժե այն թուղթը, որի վրա այն գրված է»: Ավելին, ըստ նրա` եթե անգամ այդ բանաձեւն ընդունվի` «կոպեկի արժեք չի ունենալու»: «Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դա ընդունվեր, …
կարդալ ավելինԵրեկ Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թեեւ ավելի վաղ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին իրենք կլինեն Բաքվում, սեպտեմբերի 8-ին` Ստեփանակերտում, սեպտեմբերի 9-ին՝ Երեւանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել նաեւ հայտարարությամբ, ըստ որի՝ իրենք կփորձեն առաջիկա ամիսներին՝ մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողովը մնացած մի քանի ամսվա …
կարդալ ավելին