քաղաքականություն

Գնաց Իրան

16.09.2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իրանի ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ այցը կատարվում է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով: Իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաեւ՝ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Նալբանդյանը Հայաստան կվերադառնա այսօր:

կարդալ ավելին

Հաջորդ շաբաթ

16.09.2010

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն ԱՄՆ-ում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն: «Համանախագահները նույնպես կմեկնեն Վաշինգտոն խորհրդակցությունների համար: Այդ խորհրդակցությունները կանցկացվեն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ: Հետո մենք կուղեւորվենք Նյու Յորք՝ կողմերի հետ հանդիպման»,- ասել է նա` հավելելով, թե համանախագահները «նոր գաղափարներ» ունեն: «Անցյալ շաբաթ …

կարդալ ավելին

Դժգոհ են

16.09.2010

«Մենք խիստ դժգոհ ենք քաղաքական այն ուժերից, որոնք, ըստ էության, ներկայացնում են ընդդիմությունը: Մենք դժգոհ ենք նրանց ընտրած մարտավարական քայլերից: Բազմիցս ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ մեր երկրի ներսում այսպիսի կեղեքող համակարգ ունենալու դեպքում, ընտրությունների միջոցով որեւէ փոփոխության հասնելն անհնարին է: Դժբախտաբար, նրանք մեր այս հորդորը չեն լսում»,- երեկ հայտարարել է «Սարդարապատ» …

կարդալ ավելին

Հացկատակություն

16.09.2010

Մեր տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջերս իր մոտ է հրավիրել մարզի դպրոցների տնօրեններին եւ հրահանգել է, որ դպրոցների բուֆետներում վաճառվող հացաբուլկեղենը այսուհետ նրանք պետք է գնեն մեկ կոնկրետ արտադրողից: Մարզպետը նրանց է ներկայացրել նաեւ այդ արտադրողի անունը: Արմավիրի մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Ա.Ղահրամանյանը դպրոցի տնօրեններին նման հրահանգ է ներկայացրել, քանի որ այդ …

կարդալ ավելին

Շվարցենեգերը շնորհավորել է

16.09.2010

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 19-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Կալիֆոռնիայի հայ համայնքի նպաստավոր գործունեությունը` հատկապես «Ոսկե նահանգում» կատարած ներդրումների համար: «Կալիֆոռնիան տարբեր մշակույթների եւ ավանդույթների կենտրոն է: Մեզ համար մեծ պատիվ է միանալ Ձեզ այս հատուկ առիթը տոնելիս: Կալիֆոռնիայի ժողովրդի անունից Ձեզ ցանկանում եմ հաջողություն ապագայում»,- ասել …

կարդալ ավելին

Մի՛ ուրացեք ձեր եղբորը

16.09.2010

Հայտնի արտահայտությունն այն մասին, որ «քաղաքականությունն անբարոյականության արվեստ է», Հայաստանում գործնական դրսեւորումներ է ստանում: Թեեւ մինչեւ այժմ էլ մեր քաղաքական գործիչներն առանձնապես աչքի չէին ընկնում բարոյականության նորմերի անվերապահ պահպանմամբ, սակայն այն, ինչ տեղի է ունեցել երեկ, վկայում է, որ մարդն իրոք «անկանխատեսելի արարած է»: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը պաշտոնապես հայտարարություն է տարածել այն մասին, …

կարդալ ավելին

Ակնկալիք չունի

16.09.2010

«Հայ Ազգային կոնգրեսի մոտակա հանրահավաքից եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից որեւէ ակնկալիք չունեմ, քանի որ տեսնում եմ, որ նրանք սխալ ճանապարհով են գնում»: Երեկ այս մասին հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նրա` ՀԱԿ-ը հերթական կամ արտահերթ ընտրությունների է նախապատրաստվում, ինչից մեր ժողովրդին ոչ մի օգուտ չի լինելու. «Լավագույն դեպքում Սերժ Սարգսյանը կձեւավորի …

կարդալ ավելին

Հրաժարվեց քավորությունից

16.09.2010

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը երեկ Ազգային ժողովում գրավոր հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ այլեւս «անպատվաբեր է համարում շարունակել» Դալլաքյանների ընտանիքի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները` մասնավորապես նրա հետ «քավորությունը»: Վ.Բոստանջյանը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի երեխաների կնունքի ու որդու հարսանիքի քավորն է: Ավելի ճիշտ` արդեն՝ էր: Երեկ պատգամավորը հրաժարվեց իր այդ «պարտականությունից», որովհետեւ վիրավորվել էր երկու …

կարդալ ավելին

Հեռախոսով

16.09.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսով շնորհավորել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ծննդյան 45-ամյակը: «ՀՀ-ում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների …

կարդալ ավելին

«Շատ խիստ ձեւով պատժելու են»

16.09.2010

– Պարոն Օհանյան, հայտնաբերե՞լ եք «Youtube.com» կայքում տեղադրված կադրերի մեջ պատկերված անձանց ինքնությունը: – Դուք ինչպե՞ս եք կարծում, մենք կարո՞ղ ենք այդքան արագ հայտնաբերել: Դեմքերը չեն երեւում, մենք կադրերը տվել ենք պրոֆեսիոնալներին, հատուկ մասնագետներին, ովքեր այդ ուղղությամբ աշխատում են, եւ կփորձենք հայտնաբերել: Եվ ասեմ, որ եթե բանակում կան այդպիսի մարդիկ եւ այդպիսի գործողություններ են կատարում …

կարդալ ավելին

Սահման չէ՞

16.09.2010

«Անցնելով հայ-ադրբեջանական ճակատի շփման գիծը Ղարաբաղում` մենք ցանկանում էինք դրանով հասկացնել, որ այն երկու ժողովուրդներին բաժանող սահման չէ: Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը մշտական չէ ու սահման չի հանդիսանում: Կգա մի գեղեցիկ օր, երբ այդ երկրների ներկայացուցիչները ազատ կարող են անցնել այդ շփման գիծը: Բացի այդ, մեր նպատակն է եղել այն, որ ստուգենք հրադադարի ռեժիմի …

կարդալ ավելին

Մե՞զ ինչ, թող Ղարաբաղի իշխանությունները պատասխան տան

16.09.2010

Սեպտեմբերի 6-10-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցելության ժամանակ հայտարարվեց, որ սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում նրանք վերադառնալու են` ԼՂ հարակից տարածքներում հումանիտար իրավիճակի գնահատման առաքելություն անցկացնելու նպատակով: Համանախագահների հետ հակամարտության գոտի կժամանի նաեւ փաստահավաք խումբ` միջազգային տարբեր կառույցների փորձագետների ներգրավմամբ: Սա ըստ էության այն է, ինչ պահանջում էր Ադրբեջանը մասնավորապես ՄԱԿ-ի …

կարդալ ավելին

Արձագանքող քաղաքականություն

16.09.2010

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը կորցրել է իր անկախությունը, քանի որ 1998 թվականից հետո Ղարաբաղը սեփական որեւէ դրսեւորում այլեւս չունի: Ըստ նրա` այդ տեսանկյունից մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան, որը հարստացվեց Ղարաբաղից ներմուծումներով, եւ համատեղ ուժերով ոչնչացվեց Ղարաբաղի անկախությունը: Նա ԼՂՀ-ի` անկախությունը կորցնելու ամենամեծ պատճառը համարում է Ռոբերտ …

կարդալ ավելին

«Սխալ եւ վնասակար է այն կարծիքը, թե պետությունը չի կարող արդյունավետ պայքար մղել ահաբեկչության դեմ»

16.09.2010

Ռուսաստանում ահաբեկչությունների նոր ալիք է բարձրացել: Հյուսիսային Կովկասում գրեթե օր չի անցնում առանց աղմկալից հանցագործությունների, որոնց զոհն են դառնում ոչ միայն չինովնիկներ ու քաղաքական գործիչներ, այլեւ հասարակ բնակիչներ, սովորական մարդիկ` անկախ տարիքից, սեռից ու ազգային պատկանելությունից: Ի՞նչ է տեղի ունենում, ինչպե՞ս դիմակայել ահաբեկիչների կողմից մղվող պատերազմին. «168 Ժամի» թղթակցի այս եւ այլ հարցերին պատասխանում է …

կարդալ ավելին

Ամիրյանը էլի կդժգոհի՞

16.09.2010

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ամիրյանի այն դժգոհությանը, թե ճանապարհային ոստիկաններն իրենց նույնպես տուգանում են, ասել է. «Ինքն ուզում է ամրագոտի չկապել, բայց ճանապարհային ոստիկանն իրեն ների: Ո՛չ, չի՛ լինելու: Սա վառ ապացույց է, որ մեզ համար բոլորը հավասար են: Ես շատ կցանկանայի, որ վաղն …

կարդալ ավելին

Վաղաժամ է

16.09.2010

ԼՂ սահմանային գոտում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի տեղակայման համար պետք է նախ համաձայնություն լինի կողմերի միջեւ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որից հետո կողմերը կարող են դիմել ՆԱՏՕ-ին՝ խաղաղարար ուժեր տեղակայելու մասին առաջարկով: Երեկ այս մասին Հայաստանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` անդրադառնալով ԼՂ կոնֆլիկտի գոտում ՆԱՏՕ-ի խաղաղարար …

կարդալ ավելին

Վերադարձրե՛ք Արարատը

16.09.2010

Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր Ֆրանտիշեկ Միկլոշկոն Թուրքիային առաջարկել է Արարատ լեռը վերադարձնել ՀՀ-ին: Հայ հեղափոխական դաշնակցության մամլո դիվանի հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 10-ին Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» համաժողովում իր ելույթը Միկլոշկոն այսպես է եզրափակել. «Ցանկանում եմ անդրադառնալ խորհրդանշական, սակայն կարեւոր մի հարցի։ Խոսքը բիբլիական Արարատ լեռան մասին է: …

կարդալ ավելին

Պատասխանել է

16.09.2010

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձագանքել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի` իրեն ուղղված բաց նամակին: Ներկայացնում ենք նախարարի պատասխանն ամբողջությամբ: «Հարգելի տիկին Հովհաննիսյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու` թիվ 21127 զորամասում հուլիսի …

կարդալ ավելին

Հարցեր ադրբեջանցիներին

16.09.2010

«Եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ եւ նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կնքվել»: Երեկ Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկած «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում ադրբեջանցի դիմումատուներին ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին հարցրել է ՄԻԵԴ դատավոր, նիդեռլանդացի Էգբերտ Մայերը: Մինչեւ այդ հնչած …

կարդալ ավելին

Ամենակարեւորը Թուրքիան է

15.09.2010

Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները անցած շաբաթավերջին Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովում որոշել են մի կողմ թողնել տարաձայնությունները Թուրքիայի անդամակցության շուրջ եւ խորացնել այդ երկրի հետ հարաբերությունները արտաքին քաղաքականության ոլորտում: «Նույնիսկ այն երկրները, որոնք ակնհայտ վերապահումներով են վերաբերվում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, այժմ ավելի, քան նախկինում, ընդունում են այդ երկրի ռազմավարական կարեւորությունը ԵՄ-ի համար»,- ասել է …

կարդալ ավելին