Ակնկալիք չունի

16/09/2010

«Հայ Ազգային կոնգրեսի մոտակա հանրահավաքից եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից որեւէ ակնկալիք չունեմ, քանի որ տեսնում եմ, որ նրանք սխալ ճանապարհով են գնում»: Երեկ այս մասին հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նրա` ՀԱԿ-ը հերթական կամ արտահերթ ընտրությունների է նախապատրաստվում, ինչից մեր ժողովրդին ոչ մի օգուտ չի լինելու. «Լավագույն դեպքում Սերժ Սարգսյանը կձեւավորի մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունից, այսինքն` ՀԱԿ-ից եւ «Ժառանգությունից» յոթ-ութական մարդ կլինի, ինչը նորից խիստ կասկածելի է: Սրա լավը ո՞րն է»: