քաղաքականություն

Մտահոգվում են

15.09.2010

Երեկ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, որով մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են «դաշտային գնահատման առաքելության այցին ԼՂ հարակից շրջաններ»: «Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է ԼՂՀ իշխանությունների համաձայնությունը»: «Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005թ.` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի …

կարդալ ավելին

Ֆլեշ Ռոյալ

15.09.2010

Մեր տեղեկություններով, վերջերս բավական վատացել են «Արզնի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Մարատ Ջամվելյանի գործերը: Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը փորձում է խլել Ջամվելյանին պատկանող, Արմավիրի մարզում գտնվող խոզաբուծական ֆերմաները: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ Բեգլարյանն ու Ջամվելյանը գործընկերային հիմունքներով համատեղ գնել են Արմավիրի խոզաբուծական ֆերման եւ անցած տարիների ընթացքում մեծացրել են դրա արտադրական հզորություններն ու …

կարդալ ավելին

ՕԵԿ-ի տեղը

15.09.2010

Մեր տեղեկություններով՝ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցանկանում է 2012թ. ընտրությունների արդյունքում իր ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը դարձնել իշխանական երկրորդ ուժը: ՕԵԿ քաղխորհրդի անդամ Արծրունի Աղաջանյանը երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում չի ժխտել, որ նման մտադրություն կա: «Ցանկացած քաղաքական ուժ ցանկանում է ավելի շատ քվեներ հավաքել եւ այդպիսով իր տեղը վաստակել քաղաքական դաշտում»,- ասել է նա: …

կարդալ ավելին

Իրարից տեղյակ չե՞ն

15.09.2010

Պարզվում է, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները սովորաբար անհաղորդ են մնում այն ամենին, ինչ որոշում կամ մտածում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս դեպքում խոսքը սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին է: Ինչպես նախապես հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀՀ առաջին նախագահի ելույթը լինելու է շրջադարձային ու անակնկալ: Այն բառիս բուն իմաստով անակնկալ է լինելու …

կարդալ ավելին

Աշնան արեւ

15.09.2010

Այս օրերին Հայաստանի քաղաքական ուժերը նախապատրաստական, սպասողական վիճակում են: Այնպիսի տպավորություն է, որ եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը սպասում են այդքան երանելի «թեժ աշնանը», որը, ամենայն հավանականությամբ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս սահուն կերպով իր տեղը կզիջի ձմռանը: Այս կիսավակուումային վիճակում հասարակությունն, ինչպես միշտ, խաղից դուրս է: Երբ ընդդիմությունն ազդարարում է սեպտեմբերի 17-ից հանրահավաքային ալիք …

կարդալ ավելին

«ՕԵԿ»-ից կմնա միայն Օ՜-ն

15.09.2010

Բավականին հետաքրքիր կազմ ունի Հայաստանի իշխանական կոալիցիան: Օրինակ, կոալիցիայում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող ՀՀԿ-ն թեեւ համարվում է ավանդական, գրեթե նմանություն չունի 20 տարի առաջ ստեղծված իր նախատիպի հետ: Կամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 2004թ. ու հենց առաջին փորձից հայտնվել է ԱԺ-ում, որովհետեւ համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ուժը: Իսկ ՕԵԿ-ը …

կարդալ ավելին

Շրջադարձ՝ մարդկանց հոգեվիճակո՞ւմ

15.09.2010

Այն, որ նախորդ 2 տարիներին Հայ Ազգային կոնգրեսը չկարողացավ հասնել իշխանափոխության կամ գոնե դրան տանող որեւէ ռեալ քայլի, արդեն փաստ է: ՀԱԿ-ում եւս հասկանում են, որ հնարավոր չէ անվերջ խոսել իշխանափոխությունից եւ ոչինչ չանել: ՀԱԿ անդամներն, անշուշտ, հասկանում են նաեւ, որ իրենց շուրջ համախմբված բազմահազար մարդիկ իրենցից ոչ թե սոցիալական ու մշակութային ծրագրեր են սպասում, …

կարդալ ավելին

Հույս ունեն

15.09.2010

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին: Ողջունելով հյուրին, Ս. Սարգսյանն ասել է, թե այցելությունների հաճախականությունը կարեւոր է հայ-ամերիկյան բազմաբնույթ եւ համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից: Ս. Սարգսյանի հավաստմամբ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի …

կարդալ ավելին

Թինայի հետ

15.09.2010

«Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ընդունելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` «Թ. Քեյդենաուն համամիտ էր, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ հարցն այլ ատյաններում …

կարդալ ավելին

Ա՛յ, քո դեպքն ուրիշ է

15.09.2010

Երբ ընդդիմությունն ազդարարում է իր որեւէ ձեռնարկի մասին (այս դեպքում` անցկացնել հանրահավաք սեպտեմբերի 17-ին), պատեհ առիթ է շատերի համար` հիշել, թե որքան հիասթափված են ընդդիմությունից, որը կամավոր բաց թողեց իր հնարավորությունները եւ մարտավարական անհարկի փոփոխություններ արեց` նեղացնելով իր համակիրներից ոմանց: Եթե այս մասին խոսում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները կամ նախկին համակիրները, նրանց խոսքն առավել ազդեցիկ է …

կարդալ ավելին

Շնորհակալ են

11.09.2010

Ադրբեջանի կողմից թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի քննարկումից եւ քվեարկությունից հանելու կապակցությամբ հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարությունը: «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը՝ շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ …

կարդալ ավելին

Ցավակցել է

11.09.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության եւ այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը: Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ եւ եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի եւ …

կարդալ ավելին

Ճակատագրի հեգնանքը կամ ՀՀԿ-դ անուշ

11.09.2010

Թեեւ հերթական խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, սակայն հատկապես իշխանական կուսակցությունները ոչ միայն պատրաստվում են դրանց, այլեւ քննարկում են իրենց նախընտրական ցուցակների կազմը: Վերջին շրջանում քաղաքական կուլիսներում ամենաշատը խոսվում է առաջին հերթին Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի մասին: Բնականաբար, ամենաինտրիգայինն այն է, թե ո՞վ է գլխավորելու այն: Այս օրերին որոշ իրազեկ ՀՀԿ-ականներ իսկական «մանթրաժի» …

կարդալ ավելին

Տաբո՞ւ են կոտրում

11.09.2010

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` երեկ անդրադառնալով ուղղափառ Սումելա վանքի բացմանը եւ Աղթամարի Սուրբ Խաչին, ասել է, թե 8 տարի է` Թուրքիայի ժողովրդավարության մեջ լուրջ զարգացումներ են տեղի ունենում` հիշեցնելով Սումելա վանքում եւ Աղթամարի Ս. Խաչում կրոնական արարողությունների անցկացման թույլտվությունները: «Սումելայի վանքի պատարագը շատ արձագանքներ առաջ բերեց: Թող տարին մեկ անգամ գան եւ պատարագ իրականացնեն: …

կարդալ ավելին

Առանց ֆորս մաժորի արտահերթ ընտրություն չի լինում,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը

11.09.2010

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգից հանել է իր կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը եւ խնդրել է այն տեղափոխել հաջորդ նստաշրջանի օրակարգ: Հիշեցնենք, որ բանաձեւով կոչ է արվում հայկական զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» եւ վերականգնել ԼՂ-ից եւ հարակից շրջաններից արտաքսված ադրբեջանցիների` նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքը: ՀՀ արտգործնախարարությունը երեկ շտապեց իր …

կարդալ ավելին

«Ֆիասկո, ապտակ, կապիտուլյացիա»

11.09.2010

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւը Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից հանելը հայկական դիվանագիտության եւ Հայաստանի նախագահի վարած քաղաքականության արդյունքն է: «Ի տարբերություն ադրբեջանական անպտուղ քաղաքականության` հայկական դիվանագիտությունը լուռ իր գործն արեց եւ աշխարհին հստակ հասկացրեց, որ ինքը դեմ է ԼՂ խնդիրն այլ հարթակ տեղափոխելուն»,- երեկվա ասուլիսում …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն չի զիջելու

11.09.2010

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ նախագահի պաշտոնը զիջել այլ քաղաքական ուժի, ասել է. «Լիազորված եմ հայտարարելու, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել որեւէ այլ կուսակցության»:

կարդալ ավելին

Համատեղելու են ուժերը

11.09.2010

Երեկ ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը «Հարավային Կովկասի ռազմաքաղաքական նոր իրողությունները եւ այդ համատեքստում ղարաբաղյան կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները» օրակարգային հարցով նիստ է անցկացրել: Հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, որ մտադիր են համատեղ ուժերով վերստին անդրադառնալ տարածաշրջանի առկա իրողություններին` հստակեցնելու համար օրենսդիր ու գործադիր իշխանության եւ երկրում գործող քաղաքական ուժերի պատկերացումներն ու տեսակետները …

կարդալ ավելին

Միակը ճակատագրո՞վ, թե՞…

11.09.2010

Առաջին հայացքից թվում է` դեռ վաղ է համապետական ընտրությունների մասին խոսելը, քանի որ ամենամոտ ընտրությանը` ՀՀ ԱԺ ընտրություններին, ավելի քան 1,5 տարի դեռ կա: Հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2012թ. գարնանը, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակ չստեղծվի: Այդուհանդերձ, նոր խորհրդարանում հայտնվել ցանկացողներն արդեն ինտենսիվորեն աշխատում են կուսակցական որեւէ ցուցակում անցողիկ տեղ ձեռք բերելու համար: …

կարդալ ավելին

Կարեւոր դեր են խաղալու

09.09.2010

«2012թ. ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության շրջանում մենք կխաղանք կարեւոր դեր հակամարտությունների կանխման եւ կարգավորման գործում, հատկապես՝ «սառեցված» հակամարտությունների»,- այս մասին երեկ Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ համաժողովի ժամանակ հայտարարել է Իռլանդիայի ԱԳ նախարար Միխայել Մարտինը: «Որպես նախագահ` մենք լարված աշխատելու ենք, որպեսզի նպաստենք այդ հակամարտությունների կարգավորմանը, ընդ որում` մենք հիմնվելու ենք այդ ոլորտում Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացում ունեցած …

կարդալ ավելին