ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ նախագահի պաշտոնը զիջել այլ քաղաքական ուժի, ասել է. «Լիազորված եմ հայտարարելու, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել որեւէ այլ կուսակցության»: