Մեր տեղեկություններով՝ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցանկանում է 2012թ. ընտրությունների արդյունքում իր ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը դարձնել իշխանական երկրորդ ուժը: ՕԵԿ քաղխորհրդի անդամ Արծրունի Աղաջանյանը երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում չի ժխտել, որ նման մտադրություն կա: «Ցանկացած քաղաքական ուժ ցանկանում է ավելի շատ քվեներ հավաքել եւ այդպիսով իր տեղը վաստակել քաղաքական դաշտում»,- ասել է նա: Որոշ տեղեկություններով՝ իշխանության վերնախավում ցանկանում են այդ պայմանական երկրորդ տեղը հատկացնել ՕԵԿ-ին՝ պայմանով, որ նրա համամասնական ցուցակը կիսով չափ կհամալրվի իշխանությունների կողմից գործուղված մարդկանցով: