ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության եւ այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը: Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ եւ եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման ու հոգու տոկունության մաղթանք` բոլոր տուժածներին»: Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 18 մարդ: Զոհվածներից 4-ը հայեր են, այդ թվում 1-ը` ՀՀ քաղաքացի: