քաղաքականություն

Սեմնեբին` Բաքվում

07.09.2010

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին սեպտեմբերի 5-ին ժամանել է Ադրբեջան: Ըստ «APA»-ի, Սեմնեբին խորհրդակցություններ կանցկացնի Ադրբեջանի իշխանությունների հետ, կհանդիպի «ԼՂ ադրբեջանական համայնքի», ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակներից մեկը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում առկա իրավիճակի ուսումնասիրությունն է: Սեմնեբիի այցը կավարտվի այսօր: Իսկ երեկ Բաքվում նա հայտարարել է, …

կարդալ ավելին

«Անիմաստ» այցերի իմաստը

07.09.2010

Որքան էլ Հայաստանի քաղաքական-վերլուծական միտքը փորձեց նսեմացնել Դմիտրի Մեդվեդեւի՝ Բաքու կատարած այցի նշանակությունը, այցի հենց նույն օրն իսկ պարզ դարձավ, որ Մեդվեդեւը հենց այնպես չէր այցելել Ադրբեջան։ Պետական սահմանի մասին պայմանագիրն արդեն բավական է՝ այցը անօգուտ չհամարելու համար։ Սակայն շատ ավելի կարեւոր էր «Գազպրոմի» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ կնքված պայմանագիրը՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստան …

կարդալ ավելին

Իմաստունների ու փրկիչների ժամանակներն անցել են

07.09.2010

– ՀԱԿ-ի համոզմամբ` Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը վկայում է սոսկ այն մասին, որ` «ՌԴ-ն չի տեսնում հուսալի, երկարաժամկետ եւ վստահելի գործընկերոջ, եւ փորձում է վստահության պակասը լրացնել չափազանցված իրավական երաշխիքների ապահովմամբ»: Իսկ Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե` այդ պայմանագրի ստորագրումն ուղղված է կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը. «Մենք շահագրգռված …

կարդալ ավելին

Դեժա վյու

07.09.2010

«Անկեղծ ասած` մենք հերթական անգամ մեր Արտաքին գործերի նախարարության ոչ հարձակվողական եւ ոչ հեռանկարային քաղաքականության պատճառով եւս մեկ անգամ դեժա վյու ենք ապրում, այսինքն`մենք նորից փորձում ենք քննարկել, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիներն ընդունեն այդ բանաձեւը ՄԱԿ-ում»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը` անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված …

կարդալ ավելին

Սկզբունքայնությո՞ւն, թե՞ էգոիզմ

04.09.2010

«Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ առաջ քաշեց ավազակապետությունը կազմաքանդելու նոր կարգախոսը, հարյուր-հազարավոր մարդկանց հույս տվեց, էդ կարգախոսով հանեց ոտքի, դրա միջոցով վերականգնեց սեփական իմիջը հասարակության մեջ, հետո արդեն, նորից հարմար պահը գտնելով, կտրուկ շրջադարձ կատարեց ու վերադարձավ իրա հին մտքին` հայտարարելով, թե իշխանափոխությունը մեզ ոչ մի բան չի տա, որովհետեւ Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ ադրբեջանցիների …

կարդալ ավելին

Պահի հարց է

04.09.2010

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության կողմից հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ասել է. «Մենք «Ժառանգության» հետ խնդիր չունենք: Կարծում եմ` դա հարց է, որ կարելի է իրար հետ խոսելով հասկացողության գալ, որովհետեւ խնդիրը էությանը չի պատկանում, հարցը պահին է վերաբերում, որը պայմանավորված է շատ այլ խնդիրներով: Սա նպատակահարմարության …

կարդալ ավելին

Տարածաշրջանի ամենանվաստունակ պետությունը

04.09.2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Բաքու կատարած այցով հողին հավասարեցրեց այն ոգեւորությունն ու հրճվանքը, որը ՀՀ իշխանություններն ու պետական քարոզչամեքենան ապրում էին նրա հայաստանյան այցից առաջ եւ հետո: Խնդիրը միայն այն չէ, որ ՀՀ-ի «պաշտոնական ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը Բաքվում հայտարարեց, որ Ադրբեջանը եւս ՌԴ-ի համար ռազմավարական գործընկերոջ նշանակություն ունի: Մեդվեդեւը բաց տեքստով ասել է, …

կարդալ ավելին

Ո՞վ է «Nissan»-ների «քավորը»

04.09.2010

Մոտ մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ռազմական շքերթի համար ՀՀ Պաշտպանության նախարարության ձեռք բերած «Nissan» մեքենաներն օգտագործվել են գնդապետ Իգոր Գորդիենկոյի հարսանիքի ժամանակ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարսանիքի ժամանակ այդ մեքենաների օգտագործումը վկայում է ոչ միայն պաշտոնյաների հղփացածության մասին, այլ հնարավոր է` նաեւ հատուկ նպատակներ է հետապնդել: Բանն այն է, որ այդ …

կարդալ ավելին

Մասնավորեցնում են

04.09.2010

ՀՀ գործադիրը երեկ ընդունել է պետգույքը մասնավորեցնելու մասին որոշում, համաձայն որի` ՀՀ ԿԱ Պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է իր տնօրինության Ջերմուկ քաղաքի «Սյունիք» ռեստորանի տարածքը եւ գույքը եռամսյա ժամկետում մասնավորեցնել մրցույթով:

կարդալ ավելին

Հանուն անվտանգության

04.09.2010

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ավելացման արդյունքում նրանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության նշված ծառայությանը հատկացրել է 50 մլն դրամ:

կարդալ ավելին

Պատրաստ է քննարկել

04.09.2010

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե պետք է ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: «Այդ ջանքերը (բանակցությունները) արդյունքներ են տալիս: Ինտենսիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտականությունները Մինսկի խմբի շրջանակում եւ որպես հարեւան: Շփումները շարունակվելու համար ես պատրաստ եմ քննարկել ամենաբարդ խնդիրները, որոնք …

կարդալ ավելին

Առանց իրազեկման

04.09.2010

Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` սեպտեմբերի 17-ի հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու թույլտվություն չստանալու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել: Ըստ ՀԱԿ-ի հայտարարության` համաձայն օրենքի՝ զանգվածային միջոցառման անցկացման արգելումն այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տրվել է …

կարդալ ավելին

Հանուն խաղաղությա՞ն

04.09.2010

Երեւանում Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումն ուղղված է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ կարգուկանոն, հենց այդպես է հարկավոր դիտարկել ռազմաբազայի մասին համաձայնագրի երկարաձգման մասին պայմանագիրը»,- ասել է …

կարդալ ավելին

Միակ մխիթարանքը Մեդվեդեւի կինն է

04.09.2010

Հայաստան կատարած պետական այցից կարճ ժամանակ անց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա պաշտոնական այցով երեկ մեկնեց Բաքու։ Հայաստանի «վերլուծական միտքը» (հիմնականում` պետպատվերի շրջանակներում գործող), սեփական երկրի խնդիրները մի կողմ դրած, մանկական նախանձով սկսեց հետեւել ու մեկնաբանել այդ այցի յուրաքանչյուր մանրամասն ու յուրաքանչյուր խոսք՝ նույն մանկական ոգեւորությամբ զուգահեռներ անցկացնելով ՀՀ կատարած այցի հետ ու «բացահայտելով» ադրբեջանական …

կարդալ ավելին

«Իշխանափոխության նպատակը ՀԱԿ-ի օրակարգից հանված ա»,- հարցազրույց բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ

04.09.2010

– Մարինե, ՀԱԿ-ի գործունեության մասին բացասական կարծիքներ հայտնողները, առավել եւս նրանք, ովքեր հանդգնում են ՀԱԿ-ն անվանել «հին ընդդիմություն», ինչպես դու արեցիր, եւ առաջարկել նոր ընդդիմություն ստեղծել, անմիջապես ՀԱԿ-ի կողմից որակվում են որպես «իշխանության դրածոներ», «ականներ» եւ այլն: Փաստորեն այս հեռանկարը քեզ չի՞ վախեցնում: Դու մտավախություն չունե՞ս, որ քեզ կմեղադրեն ՀԱԿ-ում պառակտման գործընթացներ նախաձեռնելու մեջ: – …

կարդալ ավելին

Դեժա վյու

04.09.2010

Հայաստանի քաղաքական դաշտում դեպքերի հաջորդականությունն այնպիսին է, որ պարբերաբար ունենում ես հայտնի հերոսի զգացողությունը` քեզ թվում է` ինչ-որ ժամանակ առաջ դա քեզ հետ արդեն պատահել է, որ ամեն ինչ կրկնվում է: Բոլորիս աչքի առաջ փոխվեց անգամ դարը` 20-րդը փոխարինվեց 21-րդով, սակայն այս փաստն անարդարացիորեն չեն նկատում քաղաքական գործիչներն ու իշխանությունները. նրանց արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին …

կարդալ ավելին

Երկարաձգվել է

02.09.2010

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւը երկարացրել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերում իր անձնական օգնական Անջեյ Կասպրչիկի մանդատի ժամկետը:

կարդալ ավելին

Մոտեցել է սահմանին

02.09.2010

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ըստ թուրքական «Dogan» գործակալության` Կարս կատարած այցելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին` նա հայտարարել է, որ, նախեւառաջ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է կարգավորվի ղարաբաղյան հիմնախնդիրը: «Հարցի առնչությամբ շատ ջանքեր ենք գործադրում: Խաղաղության եւ կայունության …

կարդալ ավելին

Փոխոստիկանապետը` մարզպե՞տ

02.09.2010

2001 թվականից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի: Մեր տեղեկություններով, նրա փոխարեն կնշանակվի ՀՀ Ոստիկանության գեներալ-մայոր, Ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը: Նշենք, որ Կ. Շահգալդյանը 2006-ից անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: Կոտայքի մարզպետի անվան հետ են կապվում մարզում տեղի ունեցող բազմաթիվ ապօրինություններն ու ֆինանսական չարաշահման դեպքերը: Հայտնի է, որ վերջինս …

կարդալ ավելին

Վնասակար սովորություններ

02.09.2010

Երեկ հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ Ազգային կոնգրեսի` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հայտը` փոխարենն առաջարկելով միջոցառումն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում: Ինչպես Երեւանի քաղաքապետարանի «հիմնավորումը», այնպես էլ` այդ որոշման վերաբերյալ ՀԱԿ-ի գնահատականը այնպիսին են, ինչպես նախորդ նման դեպքերում: Քաղաքապետարանը հերթական անհեթեթ հիմնավորումն է ներկայացրել` հայտարարելով, որ այդ օրը այլ …

կարդալ ավելին