Հանուն խաղաղությա՞ն

04/09/2010

Երեւանում Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումն ուղղված է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ կարգուկանոն, հենց այդպես է հարկավոր դիտարկել ռազմաբազայի մասին համաձայնագրի երկարաձգման մասին պայմանագիրը»,- ասել է Մեդվեդեւը: Նաեւ շեշտել է, թե հայկական կողմի հետ տվյալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում համաձայնագրի ոչ մի սկզբունքային պայման. «Այն միայն մեկ բան է նշանակում. բազայի ժամկետը կերկարացվի մի քանի տարով»: