Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե պետք է ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: «Այդ ջանքերը (բանակցությունները) արդյունքներ են տալիս: Ինտենսիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտականությունները Մինսկի խմբի շրջանակում եւ որպես հարեւան: Շփումները շարունակվելու համար ես պատրաստ եմ քննարկել ամենաբարդ խնդիրները, որոնք շարունակում են գոյություն ունենալ»,- հայտարարել է ՌԴ նախագահը: