Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն որոշել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դստեր` Չելսի Քլինթոնի ամուսնության կապակցությամբ ծաղկաման նվիրել նրան: Թուրքական «Milliyet» օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է, որ Դավութօղլուն իր հետ Քաբուլ է տարել ծաղկամանը, որը, սակայն, առձեռն չի հանձնել Քլինթոնին, այլ փոխանցել է Քաբուլում ԱՄՆ դիվանագիտական առաքելությանը, որն էլ նվերը կհասցնի ԱՄՆ պետքարտուղարին: Նշենք, …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, համատեղության կարգով, Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին, նստավայրը՝ Աբու Դաբի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
կարդալ ավելինԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում Խալաֆյանի գործով դատավարությունը երեկ շարունակվել է բավականին լարված մթնոլորտում: Ըստ «Ա1+»-ի` Ոստիկանության Չարենցավանի պրոֆիլակտիկայի բաժնի պետ Կամո Միրումյանի ասելով` ապրիլի 13-ին Ոստիկանության բաժնից մահացած դուրս բերված 24-ամյա Վահան Խալաֆյանն ընդամենը մի հայրական ապտակ է ստացել: Գործով ցուցմունք տվող վկաներից որեւէ մեկը երեկ այդպես էլ չի կարողացել ասել, թե …
կարդալ ավելինԱյսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, պատասխանելու է ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հարցերին: Ամերիկայում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը հարց է բարձրացնում` արդյո՞ք կոնգրեսականները կհարցաքննեն Բրայզային 1997թ. օգոստոսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետեւանքով տուժած կինը մինչեւ հիմա կոմայի մեջ է: …
կարդալ ավելինՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի պաշտպանության նախարարի եւ ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի երկրորդ …
կարդալ ավելինՆախօրեին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության հարցը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դեմոկրատ սենատոր Ջոն Քերիի նախագահությամբ կայացած նիստում սենատորները Ռիկարդոնեին են ուղղել Հայոց ցեղասպանությանը, կիպրական հիմնախնդրին, Թուրքիայի հունաց պատրիարքարանին, թուրք-ամերիկյան, թուրք-իսրայելական, թուրք-իրանական հարաբերություններին եւ Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) առնչվող հարցեր: Հայտարարելով, որ …
կարդալ ավելին«Հիմա բոլորը սկսել են խոսել պատերազմից, որն, իհարկե, անխուսափելի է: Չեմ կարող ասել` դա այսօր կլինի, թե հինգ տարի հետո, բայց հարցը ժամանակի մեջ չէ: Հարցն այն է, որ պատերազմ հաստատ կլինի, եւ ես դրանում կասկած չունեմ»,- երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Նա վստահ է, որ եթե …
կարդալ ավելինԹուրքական դատարանը չի բավարարել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից «Սարը Գելին. Հայկական հարցի իրական դեմքը» վերնագրով ֆիլմի ցուցադրությունը երկրի դպրոցներում դադարեցնելու պահանջով ներկայացված հայցը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, «Հրանտ Դինք» հիմնադրամը հայց էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի Կրթության նախարարության` ֆիլմը նախակրթական հաստատություններում ցուցադրելու համար: Հիմնադրամի հայցում նշվում էր, որ ֆիլմի ցուցադրումը հակասում է ժողովրդավարական մշակույթի եւ հանդուրժողականության …
կարդալ ավելինՉնայած Լոզանի պայմանագրով նախատեսվում է Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական փոքրամասնությունների` հայերի, հույների եւ հրեաների իրավունքների պաշտպանություն, այնուամենայնիվ, թուրքական կառավարությունը մշտապես ոտնահարում է այդ իրավունքները: Թուրքիայի հայերը, վախենալով իրենց կառավարության զայրույթից, հազվադեպ են համարձակվում արտահայտվել իրենց քաղաքացիական իրավունքների հաճախակի ոտնահարումների դեմ: Էլ ավելի վատ է, երբ Ստամբուլի հայերն իրենք են թուրք պաշտոնյաներին երբեմն հրավիրում միջամտելու իրենց …
կարդալ ավելինԱյսօր` հուլիսի 20-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարելու է մրցույթ 18 հեռուստաընկերությունների համար: Մրցույթի անցկացման համապատասխան կարգը` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին հանձնաժողովի նիստում ընդունվել է հուլիսի 15-ին: Ըստ կարգի, մրցույթի հայտարարության օրվանից սկսված 83-ից մինչեւ 3-րդ օրը ներառյալ հանձնաժողովը ստանալու է մրցույթին մասնակցելու հայտը …
կարդալ ավելին«Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների անցկացման համար չի բացի Հայաստանի հետ սահմանը»,- հունիսի 17-ին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ես Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ խոսել եմ այդ թեմայով եւ ասել եմ, որ սահմանների բացումը հիմա անհնարին է, ոչ մեկը թող չսպասի դրան»,- ասել է նա: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինՇաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարը մի քանի նոր իրողություններ արձանագրեց Հայաստանի քաղաքական դաշտում: Իրողություններ, որոնք հետհամագումարյան առաջին վերլուծությունների ու կարծիքների լույսի ներքո առայժմ թերեւս ամբողջությամբ չեն գնահատվել: Նախ՝ ավելի քան քսան տարվա պատմություն ունեցող, նորանկախ Հայաստանի հիմնախնդիրներից մեկը համարվող ՀՀՇ-ում տեղի ունեցավ իշխանափոխություն` բառի ամենալայն իմաստով: ՀՀՇ նորընտիր վարչության «ջախջախիչ մեծամասնությունը» գրեթե առնչություն …
կարդալ ավելինՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը բավական դրական է գնահատել ՀՀՇ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: «Այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում չկային այն հայհոյանքները` ավազակապետություն եւ այլն, չկային ընտրությունները կեղծելու մասին շեշտադրումներ: Այդ առումով բավականին դրական է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահը: Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշել էր, որ առանց ղարաբաղյան հարցի լուծման …
կարդալ ավելինՀՀՇ կուսակցության անցած շաբաթ տեղի ունեցած 16-րդ համագումարը բազմաթիվ հարցադրումներ առաջադրեց Հայաստանի քաղաքական դաշտում: Գուցե քաղաքական դաշտի անմիջական մասնակիցների համար այդ հարցերը պարզ էին ու բացատրելի, սակայն քաղաքականապես ակտիվ հասարակության համար համագումարը, մեղմ ասած, լրացուցիչ մտորումների տեղիք տվեց: Նախ ՀԱԿ-ով եւ նրա գործունեությամբ հետաքրքրված շրջանակների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ՀՀՇ-ում ինչո՞ւ տեղի ունեցավ …
կարդալ ավելինՀՀՇ այլեւս նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը երեկ բաց նամակ է տարածել, որտեղ հայտարարում է ՀՀՇ-ից դուրս գալու իր որոշման մասին: «Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից: Ոչ առաջինն եմ, ոչ էլ երեւի վերջինը, ու ողբերգական էլ ոչինչ չկա: Ճիշտ է, զուտ մարդկային առումով ծանր է. 20 տարուց ավելի է անցել, միակ կուսակցությունն է, որին երբեւէ անդամակցել …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը: Հայաստանցիների մեծամասնությանը այս տեղեկությունը դժվար թե որեւէ բան ասի. օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մերոնք այնքան էլ չեն հետաքրքրվում Եվրոպայի հետ պաշտոնական հարաբերություններով, հատկապես՝ տարբեր հանդիպումներով ու ծրագրերով։ Սակայն երեկ մեկնարկած բանակցությունները, հաջողության դեպքում, էականորեն կազդեն Հայաստանի բնակչության մեծամասնության վրա։ …
կարդալ ավելինՀայաստանի քաղաքական շրջանակներում հնչող կանխատեսումները, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Ալմաթիում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, իրականություն չդարձան: Հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Թե նախքան հանդիպումը եւ թե հանդիպումից հետո ադրբեջանական եւ հայկական կողմի …
կարդալ ավելինԱյս հարցի պատասխանն այսօր այլեւս սենտիմենտալ ծեքծեքումներ չի ուզում` անհրաժեշտ է գրին-քարտ եւ տանդ վաճառքից ստացած գումարը` տոմս ձեռք բերելու եւ Հայաստանից առաջին իսկ օդանավով հեռանալու համար: ՀՀՇ համագումարին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը դարձյալ քննարկվում է այս տեսանկյունից` այն իշխանություններին փոխշահավետ համագործակցության առաջա՞րկ է, թե՞ անկեղծ մտահոգությունների հրապարակայնացում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է` ինչպես է …
կարդալ ավելինԳործարար, օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի ընկերությունները պետությանը պարտք են ընդհանուր առմամբ 1 մլրդ դրամ (մոտ 2,7 մլն դոլար): Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի առավել խոշոր ապառքներ (հարկային չվճարված պարտավորություններ) ունեցող ընկերությունների ցանկում: «Արմավիայի» պարտքը կազմում է 791 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար), «Միկա ցեմենտինը»՝ 284 մլն դրամ (մոտ 700 հազ. դոլար): Այդ մասին գրում …
կարդալ ավելին«Թուրքական կառավարությունն այն կարծիքին է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի վրա»,- այդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հարցմանը իր գրավոր պատասխանում Դավութօղլուն նշել է. «Մենք տեսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ անցկացվող բանակցությունները թափ …
կարդալ ավելին