Սահմանը չեն բացի

20/07/2010

«Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների անցկացման համար չի բացի Հայաստանի հետ սահմանը»,- հունիսի 17-ին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ես Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ խոսել եմ այդ թեմայով եւ ասել եմ, որ սահմանների բացումը հիմա անհնարին է, ոչ մեկը թող չսպասի դրան»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այդ թվում` ըստ թուրքական մամուլի հրապարակումների, հնարավոր էր համարվում, որ Թուրքիան ժամանակավորապես կբացեր Հայաստանի հետ սահմանը` 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը ՆԱՏՕ-ի` Հայաստանում նախատեսված զորավարժություններին ընդառաջ: