Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, համատեղության կարգով, Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին, նստավայրը՝ Աբու Դաբի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: