քաղաքականություն

«Բլիթի ու մտրակի միջեւ ընկած ժամանակաշրջանում ենք»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը

10.07.2010

– Պարոն Արզումանյան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը մեր տարածաշրջան ի՞նչ նշանակություն ուներ: Այդ այցով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ի՞նչ հարցեր լուծեց: – Նախկինում ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ իրականացրին «Գույք՝ պարտքի դիմաց» տնտեսաքաղաքական գործարքը, վերջին երկու տարիների ընթացքում էլ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը Արեւմուտքի հետ իրականացնում են «Ամեն ինչ լեգիտիմության դիմաց» գործարքը: Եվ, փաստորեն, Արեւմուտքը` …

կարդալ ավելին

Ջորջ Ֆրիդման, «STRATFOR» «Կովկասյան կաթսան»

10.07.2010

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախորդ շաբաթվա վերջին բավականին հետաքրքիր այցելություններ կատարեց։ Նրա երթուղին ընդգրկում էր Լեհաստանն ու Ուկրաինան, ինչը բավականին ուշագրավ է՝ հատկապես վերջերս Վաշինգտոնում տեղի ունեցած Օբամա-Մեդվեդեւ հանդիպման լույսի ներքո։ Սակայն նա այցելեց նաեւ մի տարածաշրջան, որը վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ «ռադարների» վրա այնքան էլ շատ չի երեւում` Կովկաս (Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան)։ …

կարդալ ավելին

ՀԱԿ-ում մնացել են անհույս նվիրվածները – կարծում է ՀՌԱԿ փոխատենապետ, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը

10.07.2010

– Պարոն Անտինյան, չնայած խորհրդարանական ընտրություններին դեռեւս բավականին ժամանակ կա, սակայն արդեն իսկ խոսվում է այս կամ այն ձեւաչափով նոր քաղաքական ուժերի ձեւավորման մասին: Ի՞նչ ներքաղաքական վերադասավորումներ կամ զարգացումներ եք տեսնում առաջիկայում: – Որպես կանոն, եթե մեր ժողովուրդը դժգոհ է լինում գործող իշխանություններից, նայում է հետ, ոչ թե առաջ: Այդ պատճառով էլ պատահական չէ, որ …

կարդալ ավելին

Փոփոխվող կանխատեսումներ

10.07.2010

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ թեեւ այսօր ակտիվ գործողություններ ընդդիմությունը չի անում, «բայց ժողովրդի 90 տոկոսն ընդդիմադիր է, եւ նրանք պահին են սպասում, եւ այն մոտ է, եւ այդ պահը պայթելու է ԼՂՀ հարցով»: Դիտարկմանը, թե դեռեւս 2008թ. նոյեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, որ դեկտեմբերին շատ վճռորոշ փաստաթուղթ է …

կարդալ ավելին

Էլի խախտել է

10.07.2010

Հուլիսի լույս 9-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քարվենդ, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Մուղանլու, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Շխլար, Քենգեռլի, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ԼՂՀ դիրքապահների հենակետերը: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի, պաշտպանության բանակի …

կարդալ ավելին

Եղբայր են նրանք

08.07.2010

Երեկ Բաքու է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Վաշաձեն «կարեւորել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների անցկացումը այն մասին, թե ինչպես զարգացնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը, մասնավորապես` համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, երկու երկրների համար հրատապ` տարածքային ամբողջականության հարցերով»:

կարդալ ավելին

ԵԽ-ն հոգնել է

08.07.2010

ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ` Հայաստան-ԵԽ հարաբերությունները ճգնաժամային են: «Տպավորությունն այնպիսին է, որ փոքրիկ պատերազմ է սկսվել. հայկական կողմը անվստահություն է հայտնում ԵԽ ԽՎ նախագահին, առանձին պատվիրակների, համազեկուցողներին, եւ այս «պատերազմում» հայկական կողմը հաղթած չի կարող դուրս գալ»,- երեկ ասել է նա: Հ. Հովհաննիսյանի կարծիքով` հիմնական պատճառը, որ Հայաստանի հարցով համազեկուցող …

կարդալ ավելին

Հերքել է

08.07.2010

Երեկ Հայաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ղրղըզստանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Կազարբաեւի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի` հուլիսի 5-ին կայացած նիստում Հայաստանին $600 մլն արտոնյալ վարկի տրամադրման որոշում է կայացվել: Նա ասել էր, որ ներկայում հայկական կողմը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը վարկային միջոցների ստացման համար: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ այս …

կարդալ ավելին

Դե գնա գրողի ծոցը

08.07.2010

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում մեծ մասամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Բացի զուտ քարոզչական` սովորական դարձած հռետորությունից, Ալիեւն իր ելույթում խոսել է նաեւ կոնկրետ դետալների մասին: «Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը մասնակցում …

կարդալ ավելին

Գլխացավա՞նք

08.07.2010

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ վերլուծաբան Մանվել Սարգսյանի խոսքով` Սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Իլհամ Ալիեւի անսպասելի վերադարձն Ադրբեջան եւ շանտաժի ճանապարհը շարունակելը վկայում է այն մասին, որ այդ երկրի ղեկավարը դժգոհ է մնացել եռակողմ հանդիպումից: Ըստ նրա, սակայն, այդ հանդիպումից հետո Ադրբեջանի ընդվզումը վկայում է, որ այդ երկիրը փորձ արեց գերտերություններին թելադրել իր պայմանները: …

կարդալ ավելին

Արտահերթ հերթականը

08.07.2010

Հուլիսի 10-ին վերջապես տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Ու թեեւ հայտարարվել է, թե այս համագումարն արտահերթ է, սակայն ժամկետի առումով այն համընկնում է այդ կուսակցության հերթական համագումարի օրվա հետ: Նախորդ հերթական համագումարը տեղի է ունեցել 2008թ. հուլիսի 11-ին: «Ժառանգության» կանոնադրության համաձայն՝ կուսակցությունը պետք է 2 տարին մեկ հրավիրի հերթական համագումար: Այսինքն՝ հուլիսի 10-ը «Ժառանգություն» …

կարդալ ավելին

Կշարունակեն ծեծեկ ու բռնանալ

08.07.2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների, սպառնալիքների, ինչպես նաեւ՝ խոսքի ազատության իրավունքի սահմանափակման դեպքերի վերաբերյալ իր արտահերթ զեկույցը: Ա. Հարությունյանն ասաց, որ լրագրողների իրավունքների սահմանափակումները հիմնականում ունեն քաղաքական ենթատեքստ, քանի որ դրանց թիվն ավելանում է նախընտրական քարոզչության եւ ընտրությունների փուլում: Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս նրանք ենթարկվում են բռնությունների, իսկ …

կարդալ ավելին

Այդ տղան չի հասկանում

08.07.2010

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունները չեն բխում Ադրբեջանի շահերից, ինչի ապացույցը Ալիեւի հայտարարություններն են։ Երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: «Ադրբեջանի նախագահը դարձյալ փորձում է վարժապետություն անել: Այդ տղան չի հասկանում, որ պատմության ցանկացած խեղաթյուրում բումերանգի պես հարվածելու է իրեն»,- հավելել է Մելիքյանը` կարեւորելով ԱՄՆ պետքարտուղարի կողմից Ադրբեջանում հնչեցրած հայտարարությունը, …

կարդալ ավելին

Սեպտեմբերին կբացվի՞

08.07.2010

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ հայտարարել է, թե հնարավոր է` սեպտեմբերին Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, բայց` ժամանակավորապես: Ըստ նրա` սահմանի բացումը կարող է համընկնել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին ու եկեղեցու գմբեթին խաչի տեղադրմանը: Ռ. Կիրակոսյանի հավաստմամբ` նման կերպ Անկարան կպատասխանի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային …

կարդալ ավելին

Նոր դաշի՞նք

08.07.2010

Դեռեւս 2 տարի առաջ, երբ ներկայումս անկուսակցական պատգամավոր Տիգրան Թորոսյանը նախ հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ ապա լքեց Հանրապետական կուսակցության շարքերը, սկսեցին տարբեր լուրեր շրջանառվել նրա հետագա գործունեության վերաբերյալ: Մասնավորապես խոսվում էր այն մասին, որ Տիգրան Թորոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը պատրաստվում են միասին հիմնել նոր կուսակցություն: Դեռ 2 տարի առաջ Տ. Թորոսյանն ասել …

կարդալ ավելին

Ալիեւը մասամբ բացահայտել է

08.07.2010

«Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը մասնակցում է այդ բանակցություններին եւ ցուցաբերում կառուցողականություն,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը,- Այսօր համանախագահող երկրները, հնարավոր է, ավելի բաց են արտահայտում իրենց կարծիքները: Ընդգծվում է հետեւյալ կարեւոր պահը. հարցը պետք է լուծվի …

կարդալ ավելին

Հայաստանը պետք է հետեւություններ անի

08.07.2010

– Հայաստանից ստացված գործերի մեծ մասի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռը կայացնում է մեր երկրի դեմ եւ դիմողի օգտին: Ինչպե՞ս եք բացատրում այդ հանգամանքը: – Չեմ կարող ասել, թե մեծ մասամբ հօգուտ դիմողի է վճիռը կայացվում, որովհետեւ, եթե այդպիսիք 26-ն են, ապա 428 գործով դիմումն անընդունելի է համարվել: ՀՀ-ի անդամագրման պահից` 2002թ.-ից, 850 …

կարդալ ավելին

Խոր հիասթափություն է սպասվում

08.07.2010

Իլհամ Ալիեւը կորցրել է ադեկվատության զգացումը եւ ճիշտ չի ընկալում միջազգային իրավունքի սկզբունքները: Երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ հայտարարությունը: «Պարոն Ալիեւը թող հույս չունենա, որ անպատիժ կմնան ռազմական հերթական ագրեսիայի համար: Ավաղ, Հայաստանի իշխանությունների ոչ ճիշտ քայլերի արդյունքում երբեւիցե չբարձրացվեց Ադրբեջանի պատասխանատվության …

կարդալ ավելին

«Առաջիկա տարին բեկումնային է լինելու պաշտպանական բարեփոխումների համար»

08.07.2010

– Ինչպե՞ս եք գնահատում պաշտպանական բարեփոխումների ընթացքը, որո՞նք են այս ընթացքում արձանագրված հիմնական ձեռքբերումները: – Պաշտպանական բարեփոխումների ընթացքը կարելի է դրական գնահատել: Ես չէի ցանկանա ավելի բարձր գնահատական տալ, քանի որ ռազմաքաղաքական ղեկավարության` Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից մեր առջեւ բարձր չափանիշներ են դրված: Բարեփոխումների ձեռքբերումներն արդեն տեսանելի են: Մասնավորապես, անցյալ տարիներին ընդունված …

կարդալ ավելին

«Խաղաղապահ բրիգադը գտնվում է համալրման փուլում»

08.07.2010

– Ի՞նչ է իրենից ներկայացնում Խաղաղապահ բրիգադը եւ քանի՞ զինծառայող ունի: – Խաղաղապահ բրիգադը ստեղծվել է 2004 թվականին` որպես Խաղաղապահ գումարտակ, իսկ 2007թ. սեպտեմբերից արդեն վերակազմավորվել է Խաղաղապահ բրիգադի, եւ մինչ օրս մենք գտնվում ենք համալրման փուլում: Այժմ ունենք 800-ից ավելի զինծառայող, եւ մինչեւ 2015 թվականը, ըստ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի, պետք է …

կարդալ ավելին